Գազայի մարդասիրական հիմնադրամը դադարեցնում է գործողությունները

Լուրեր

30.10.2026 | 23:30
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
30.10.2026 | 23:27
Նոյեմբերի 1-ից ուժի մեջ են մտնում օտարերկրացիներին կացության կարգավիճակ տրամադրելու նոր կարգավորումները
30.10.2026 | 23:13
Ուկրաինայի դեմ պատերազմում զոհված ռուս զինծառայողների թիվը կարող է գերազանցել 500 հազարը
30.10.2026 | 23:02
Կասեցվել է «Նոր Զովք» ընկերության հացի և հացաբուլկեղենի արտադրամասի արտադրական գործունեությունը
30.10.2026 | 22:47
ՔՊ-ն Աշտարակում առաջադրում է գործող համայնքապետ Թովմաս Շահվերդյանին
30.10.2026 | 22:33
Բաքվից հայտնում են, թե Թուրքիայի ԱԳՆ-ն մերժել է Ադրբեջանի դեսպանատան խնդրանքը՝ Անկախության օրվա առթիվ դրոշի գույներով լուսավորել խորհրդանշական օբյեկտները
30.10.2026 | 22:24
ՀՀ–ԵՄ վիզաների ազատականացման գործընթացը և սահմանների կառավարման բարեփոխումները․ Յոհաննես Լուխներն այցելել է նաև Մարգարայի անցակետ
30.10.2026 | 22:14
Քրեական ոստիկանները զենք-զինամթերք ապօրինի պահելու դեպք են բացահայտել․ կան ձերբակալվածներ
30.10.2026 | 22:01
Տոկաևն առաջարկել է Ռուսաստանին ընդգրկել Թյուրքական պետությունների կազմակերպության կազմում
30.10.2026 | 21:50
Վերագործարկվել է Գյումրին սնող 1000 մմ-ոց ջրատարը
30.10.2026 | 21:37
Ալինա Չարաևան կիսաեզրափակիչ դուրս եկավ Իտալիայում
30.10.2026 | 21:23
Բաքուն կաջակցի ԱՄԷ-ին, ոչ թե Թուրքիային․ Ալիևի հերթական հակաթուրքական քայլն ու ուղերձը Անկարային
30.10.2026 | 21:10
Սպիտակի գործող համայնքապետը կրկին առաջադրվում է․ ինչ պատմություններով է հիշվում Քաջայր Նիկողոսյանը
30.10.2026 | 20:58
Թրամփը հայտարարել է, որ Իրանի հետ պատերազմը «շուտով կավարտվի»
30.10.2026 | 20:47
Դաժան սպանությունից ուղիղ 12 տարի է անցել․ մեղավորներն ազատության մեջ են, վաղեմության ժամկետը՝ մոտ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

ԱՄՆ-ի և Իսրայելի կողմից աջակցվող Գազայի մարդասիրական հիմնադրամը (GHF) հայտարարել է, որ գրեթե վեց ամիս անց դադարեցնում է գործունեությունը Պաղեստինի տարածքում, գրում է BBC-ն։

Կազմակերպությունն արդեն կասեցրել էր սննդի բաշխման երեք կետերը Գազայում, երբ վեց շաբաթ առաջ ուժի մեջ է մտել ՀԱՄԱՍ-ի և Իսրայելի միջև կնքված հրադադարը։ GHF-ը նպատակ ուներ շրջանցել ՄԱԿ-ը՝ որպես Գազայի բնակչությանը օգնության հիմնական մատակարար։ ՄԱԿ-ը և օգնության այլ գործակալություններ հրաժարվել էին համագործակցել այս հիմնադրամի հետ՝ պնդելով, որ դա անվտանգ չէ։

ՄԱԿ-ի տվյալներով՝ հարյուրավոր պաղեստինցիներ են սպանվել GHF-ի օգնության կետերի մոտ քաոսային իրավիճակում սնունդ փնտրելիս, հիմնականում՝ իսրայելական կրակի հետևանքով։ Իսրայելը հայտարարել է, որ իր զորքերը նախազգուշական կրակոցներ են արձակել։

GHF-ի գործադիր տնօրեն Ջոն Աքրին ասել է, որ ԱՄՆ-ի գլխավորած Քաղաքացիական-ռազմական համակարգման կենտրոնը (CMCC), որը ստեղծվել է նախագահ Դոնալդ Թրամփի՝ Գազայի խաղաղության ծրագրի իրականացմանը նպաստելու համար, «կընդունի և կընդլայնի GHF-ի կողմից փորձարկված մոդելը»։

«GHF-ի մոդելը, որի դեպքում ՀԱՄԱՍ-ն այլևս չէր կարող թալանել և շահույթ ստանալ օգնություն գողանալուց, մեծ դեր խաղաց ՀԱՄԱՍ-ին բանակցային սեղանի շուրջ նստեցնելու և հրադադարի հասնելու գործում»,- իր հերթին X-ում գրել է ԱՄՆ Պետքարտուղարության խոսնակ Թոմի Փիգոթը։

ՀԱՄԱՍ-ը, որը հերքում է օգնություն գողանալու մեղադրանքը, ողջունել է GHF-ի փակումը, հաղորդում է Reuters-ը: ՀԱՄԱՍ-ի խոսնակը նշել է, որ GHF-ը պետք է պատասխանատվության ենթարկվի պաղեստինցիներին պատճառած վնասի համար։

«Մենք կոչ ենք անում մարդու իրավունքների բոլոր միջազգային կազմակերպություններին ապահովել, որ այն չխուսափի պատասխանատվությունից՝ Գազայի հազարավոր բնակիչների մահվան և վիրավորվելու պատճառ դառնալուց և [Իսրայելի] կառավարության կողմից կիրառվող սովի քաղաքականությունը թաքցնելուց հետո»,- գրել է Հազեմ Քասեմը տելեգրամում։

GHF-ը Գազայում գործունեությունը սկսել է մայիսի 26-ին՝ մեկ շաբաթ անց այն բանից հետո, երբ Իսրայելը մասամբ մեղմացրել էր Գազա օգնության և առևտրային մատակարարումների համար 11 շաբաթ տևած և անհրաժեշտ պարագաների լուրջ պակաս առաջացրած լիակատար շրջափակումը։ Երեք ամիս անց Գազա քաղաքում սով էր հայտարարվել։

Գազայի հարավային և կենտրոնական հատվածներում գտնվող GHF-ի սննդի բաշխման կետերը շահագործվում էին ԱՄՆ մասնավոր անվտանգության կապալառուների կողմից և գտնվում էին Իսրայելի ռազմական գոտիների ներսում։ ՄԱԿ-ը և նրա գործընկերները հայտարարել են, որ համակարգը հակասում է չեզոքության, անաչառության և անկախության հիմնարար մարդասիրական սկզբունքներին, և որ հուսահատ մարդկանց ռազմականացված գոտիներ ուղղորդելը բնույթով անվտանգ չէ։

ՄԱԿ-ի մարդու իրավունքների գրասենյակը հայտարարել է, որ մայիսի 26-ից հուլիսի 31-ը գրանցվել է GHF-ի կետերի մոտակայքում սնունդ փնտրող առնվազն 859 պաղեստինցիների սպանություն։ Եվս 514 մարդ սպանվել է ՄԱԿ-ի և այլ օգնության ավտոշարասյուների երթուղիների մոտ, հավելել է գրասենյակը։ Նրանց մեծ մասը սպանվել է իսրայելական զինվորականների կողմից։

Իսրայելական բանակի ներկայացուցիչները հայտարարել են, որ զորքերը նախազգուշական կրակ են բացել այն մարդկանց վրա, որոնք մոտեցել են իրենց «սպառնալից» ձևով։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի