Ռուսական զորքերը զանգվածային հարված են հասցրել Կիևին․ զոհեր և վիրավորներ կան

Լուրեր

30.10.2026 | 23:30
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
30.10.2026 | 23:27
Նոյեմբերի 1-ից ուժի մեջ են մտնում օտարերկրացիներին կացության կարգավիճակ տրամադրելու նոր կարգավորումները
30.10.2026 | 23:13
Ուկրաինայի դեմ պատերազմում զոհված ռուս զինծառայողների թիվը կարող է գերազանցել 500 հազարը
30.10.2026 | 23:02
Կասեցվել է «Նոր Զովք» ընկերության հացի և հացաբուլկեղենի արտադրամասի արտադրական գործունեությունը
30.10.2026 | 22:47
ՔՊ-ն Աշտարակում առաջադրում է գործող համայնքապետ Թովմաս Շահվերդյանին
30.10.2026 | 22:33
Բաքվից հայտնում են, թե Թուրքիայի ԱԳՆ-ն մերժել է Ադրբեջանի դեսպանատան խնդրանքը՝ Անկախության օրվա առթիվ դրոշի գույներով լուսավորել խորհրդանշական օբյեկտները
30.10.2026 | 22:24
ՀՀ–ԵՄ վիզաների ազատականացման գործընթացը և սահմանների կառավարման բարեփոխումները․ Յոհաննես Լուխներն այցելել է նաև Մարգարայի անցակետ
30.10.2026 | 22:14
Քրեական ոստիկանները զենք-զինամթերք ապօրինի պահելու դեպք են բացահայտել․ կան ձերբակալվածներ
30.10.2026 | 22:01
Տոկաևն առաջարկել է Ռուսաստանին ընդգրկել Թյուրքական պետությունների կազմակերպության կազմում
30.10.2026 | 21:50
Վերագործարկվել է Գյումրին սնող 1000 մմ-ոց ջրատարը
30.10.2026 | 21:37
Ալինա Չարաևան կիսաեզրափակիչ դուրս եկավ Իտալիայում
30.10.2026 | 21:23
Բաքուն կաջակցի ԱՄԷ-ին, ոչ թե Թուրքիային․ Ալիևի հերթական հակաթուրքական քայլն ու ուղերձը Անկարային
30.10.2026 | 21:10
Սպիտակի գործող համայնքապետը կրկին առաջադրվում է․ ինչ պատմություններով է հիշվում Քաջայր Նիկողոսյանը
30.10.2026 | 20:58
Թրամփը հայտարարել է, որ Իրանի հետ պատերազմը «շուտով կավարտվի»
30.10.2026 | 20:47
Դաժան սպանությունից ուղիղ 12 տարի է անցել․ մեղավորներն ազատության մեջ են, վաղեմության ժամկետը՝ մոտ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Ռուսական զորքերը նոյեմբերի լույս 25-ի գիշերը հարված են հասցրել Կիևին, որի հետևանքով զոհվել է երկու մարդ։ Այս մասին հայտնել է Ուկրաինայի պետական ​​արտակարգ իրավիճակների ծառայությունը։ Գերատեսչության տվյալներով՝ վիրավորվել է վեց մարդ, փոխանցում է Current time-ը։

Կիևի քաղաքապետ Վիտալի Կլիչկոն, իր հերթին, հայտնել է, որ վիրավորվել է ինը մարդ, այդ թվում՝ մեկ երեխա։

Քաղաքի Պեչերսկի շրջանում 22 հարկանի բնակելի շենքին հարվածի հետևանքով վնասվել են 4-8-րդ հարկերը։ Բռնկված հրդեհը մարվել է։

Դնեպրովսկի շրջանում ռուսական ուժերը հարվածել են  ինը հարկանի շենքի, այրվել են 5-8-րդ հարկերի բնակարանները։ Ապամոնտաժման և հնարավոր տուժածների որոնման աշխատանքները շարունակվում են։ Դարնիցկիի և Սվյատոշինսկի շրջաններում էլ հարված է հասցվել ոչ բնակելի շենքերի։

Բացի այդ, հաղորդվում է, որ Սվյատոշինսկի շրջանում, նախնական տվյալներով, զոհվել է չորս մարդ, վիրավորվել՝ առնվազն երեքը, հայտնել է քաղաքի ռազմական վարչակազմի ղեկավար Թիմուր Տկաչենկոն։

Ավելի վաղ իշխանությունները և փրկարարները հայտնել էին Կիևի Դնեպրովսկի շրջանում երկու մահվան դեպքի մասին։ Իշխանությունների հայտարարությունից հետևում է, որ Կիևում տեղի ունեցած հարձակումը, ընդհանուր առմամբ, վեց մարդու կյանք է խլել։

Օդեսայի մարզում անօդաչու թռչող սարքերը հարվածել են էներգետիկ օբյեկտներին։ Ռուսական ԱԹՍ-ների  հարձակման հետևանքով վնասվել են էներգետիկ և նավահանգստային ենթակառուցվածքները, հայտնում է Ուկրաինայի պետական ​​արտակարգ իրավիճակների ծառայությունը։ Բռնկվել են մի քանի հրդեհներ, ներկայում աշխատանքներ են տարվում դրանք մարելու ուղղությամբ։

Օդեսայի մարզային վարչակազմի ղեկավար Օլեգ Կիպերի խոսքով՝ վիրավորվել է վեց մարդ, այդ թվում՝ երկու երեխա։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի