Ուկրաինական շուրջ 250 ԱԹՍ-ներ գրոհել են ՌԴ-ի հարավն ու բռնակցված Ղրիմը․ զոհեր և վիրավորներ կան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

30.10.2026 | 23:30
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
30.10.2026 | 23:27
Նոյեմբերի 1-ից ուժի մեջ են մտնում օտարերկրացիներին կացության կարգավիճակ տրամադրելու նոր կարգավորումները
30.10.2026 | 23:13
Ուկրաինայի դեմ պատերազմում զոհված ռուս զինծառայողների թիվը կարող է գերազանցել 500 հազարը
30.10.2026 | 23:02
Կասեցվել է «Նոր Զովք» ընկերության հացի և հացաբուլկեղենի արտադրամասի արտադրական գործունեությունը
30.10.2026 | 22:47
ՔՊ-ն Աշտարակում առաջադրում է գործող համայնքապետ Թովմաս Շահվերդյանին
30.10.2026 | 22:33
Բաքվից հայտնում են, թե Թուրքիայի ԱԳՆ-ն մերժել է Ադրբեջանի դեսպանատան խնդրանքը՝ Անկախության օրվա առթիվ դրոշի գույներով լուսավորել խորհրդանշական օբյեկտները
30.10.2026 | 22:24
ՀՀ–ԵՄ վիզաների ազատականացման գործընթացը և սահմանների կառավարման բարեփոխումները․ Յոհաննես Լուխներն այցելել է նաև Մարգարայի անցակետ
30.10.2026 | 22:14
Քրեական ոստիկանները զենք-զինամթերք ապօրինի պահելու դեպք են բացահայտել․ կան ձերբակալվածներ
30.10.2026 | 22:01
Տոկաևն առաջարկել է Ռուսաստանին ընդգրկել Թյուրքական պետությունների կազմակերպության կազմում
30.10.2026 | 21:50
Վերագործարկվել է Գյումրին սնող 1000 մմ-ոց ջրատարը
30.10.2026 | 21:37
Ալինա Չարաևան կիսաեզրափակիչ դուրս եկավ Իտալիայում
30.10.2026 | 21:23
Բաքուն կաջակցի ԱՄԷ-ին, ոչ թե Թուրքիային․ Ալիևի հերթական հակաթուրքական քայլն ու ուղերձը Անկարային
30.10.2026 | 21:10
Սպիտակի գործող համայնքապետը կրկին առաջադրվում է․ ինչ պատմություններով է հիշվում Քաջայր Նիկողոսյանը
30.10.2026 | 20:58
Թրամփը հայտարարել է, որ Իրանի հետ պատերազմը «շուտով կավարտվի»
30.10.2026 | 20:47
Դաժան սպանությունից ուղիղ 12 տարի է անցել․ մեղավորներն ազատության մեջ են, վաղեմության ժամկետը՝ մոտ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Ռուսաստանի ՊՆ-ն հայտնել է, որ նոյեմբերի լույս 25-ի գիշերը Ռուսաստանի տարածքի ու բռնակցված Ղրիմի վրա վրա խոցվել է 249 ուկրաինական անօդաչու թռչող սարք։ Meduza-ի փոխանցմամբ՝ Սև ծովի վրա ոչնչացվել է 116 անօդաչու թռչող սարք, Կրասնոդարի երկրամասի՝ 76, Ղրիմի վրա՝ 23, Ռոստովի մարզի՝ 16, Բրյանսկի մարզի՝ յոթ, Կուրսկի և Ազովի ծովի՝ չորսական, Բելգորոդի մարզի վրա՝ երկուական, Լիպեցկի մարզի վրա՝ մեկ ԱԹՍ։

Տագանրոգում անօդաչուի հարձակման հետևանքով զոհվել է երեք մարդ, հայտնել է Ռոստովի մարզի նահանգապետ Յուրի Սլյուսարը։ Քաղաքի և մարզի Նեկլինովսկի շրջանի 10 բնակիչ վիրավորվել է։ Տարածաշրջանում վնասվել են արտադրական, հասարակական օբյեկտներ, չորս բազմաբնակարան շենք, 12 մասնավոր տուն և չորս ավտոմեքենա։

Astra տելեգրամ ալիքի փոխանցմամբ՝ Տագանրոգում հրդեհ է բռնկվել Բերիևի անվան ավիաշինական ընկերության մոտակայքում գտնվող թռիչքուղու մոտ։

Կրասնոդարի երկրամասը ենթարկվել է Ուկրաինայի կողմից իրականացված ամենաերկարատև և զանգվածային հարձակումներից մեկին, հայտարարել է տարածաշրջանի ղեկավար Վենիամին Կոնդրատևը։ Երկրամասի վեց բնակիչ վիրավորվել է, հինգ համայնքներում առնվազն 20 տուն է վնասվել։ Նովոռոսիյսկում չորս մարդ հոսպիտալացվել է բեկորային վնասվածքներով։ Այս մասին  հայտարարել է քաղաքապետ Անդրեյ Կրավչենկոն։ Նրա խոսքով՝ Գելենջիկի Կաբարդինկա գյուղում մի քանի մասնավոր տներ են վնասվել, մեկ մարդ հոսպիտալացվել է։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի