Թրամփն ու Սի Ցզինպինը քննարկել են Ուկրաինայում պատերազմը․ ԱՄՆ նախագահը հայտնել է Պեկին մեկնելու մտադրության մասին

Լուրեր

15.10.2026 | 11:05
Կառավարության նիստը` ՈՒՂԻՂ
15.10.2026 | 10:55
Զելենսկին հայտարարել է, որ Ուկրաինան կվերսկսի ՌԴ-ի նավթավերամշակման գործարաններին հարվածները եռօրյա էներգետիկ հրադադարից հետո
15.10.2026 | 10:45
Դատախազությունը պահանջում է անվավեր ճանաչել Իջևանի քաղաքային զբոսայգում գտնվող Քանդակագործների տնակի աճուրդը
15.10.2026 | 10:30
15 ամիս՝ առանց ՊՎԾ մշտական ղեկավարի․ ինչու է հապաղում Փաշինյանը
15.10.2026 | 10:19
Բողոքի ակցիա Կառավարության շենքի դիմաց՝ COP17-ի նախաշեմին. ՈՒՂԻՂ
15.10.2026 | 10:14
ԵԱՀԿ գործող նախագահ Իգնասիո Կասիսի այցը Հայաստան մեկնարկել է
15.10.2026 | 10:09
Ալիևը Բաքվում ընդունել է Իսրայելի նախագահին․ ռազմավարական հարաբերությունների խորացումն է քննարկվել
15.10.2026 | 10:00
Zeyro-ի մեծ վերադարձը․ Խաղի նոր կանոններ՝ անկախ, անխափան և ավելի հզոր
15.10.2026 | 09:45
ՀԷՑ-ը պետականացնելու նախագիծը կառավարությունում է․ օտարման գործընթացի վերջնաժամկետը 2027-ի հոկտեմբերի 1-ն է
15.10.2026 | 09:30
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
15.10.2026 | 00:05
NATO-ի նավատորմին ծառայություններ մատուցող ընկերությունը կասկածվում է 1 միլիոն եվրոյի խարդախության մեջ
14.10.2026 | 23:24
Երևանի 2 վարչական շրջանում փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային շեմը
14.10.2026 | 23:10
ՇՄ նախարարը և Եգիպտոսի դեսպանը քննարկել են բնապահպանական համագործակցության ընդլայնման հնարավորությունները
14.10.2026 | 22:58
Ֆրանսիայի ԱԳ նախարարն Ադրբեջանին մեղադրել է ֆրանիսական Նոր Կալեդոնիայի գործերին միջամտելու մեջ․ Բաքուն արձագանքել է
14.10.2026 | 22:43
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
Բոլորը

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Չինաստանի նախագահ Սի Ցզինպինի հետ հեռախոսազրույցում «քննարկել է տարբեր թեմաներ, այդ թվում՝ Ուկրաինան և Ռուսաստանը»։ Այս մասին Թրամփը գրել է Truth Social սոցիալական ցանցում, փոխանցում է DW-ի ռուսական ծառայությունը։

Սպիտակ տան ղեկավարը Սիի հետ զրույցը որակել է «շատ լավ», սակայն չի մանրամասնել, թե Ուկրաինայում պատերազմի ո՞ր ասպեկտներն են քննարկվել։ Զրույցի այլ թեմաների թվում են եղել  ֆենտանիլի դեմ պայքարը և գյուղատնտեսական արտադրանքի առևտուրը։

«Մեր հարաբերությունները Չինաստանի հետ չափազանց ամուր են։ Նախագահ Սին ինձ հրավիրել է ապրիլին այցելել Պեկին, որը ես ընդունեցի, և փոխադարձաբար պատասխանեցի, որ նա կլինի իմ հյուրը տարվա ընթացքում ավել ուշ՝ ԱՄՆ պետական ​​այցի ժամանակ։ Մենք համաձայնել ենք, որ կարևոր է հաճախակի շփվել, ինչին ես անհամբեր սպասում եմ»,- գրել է Թրամփը։

Չինաստանի պետական ​​«Սինխուա» գործակալությունը հաստատել է զրույցը և նշել, որ Սին Թրամփին է փոխանցել Պեկինի դիրքորոշումը Թայվանի վերաբերյալ։

«Երկու առաջնորդները քննարկել են նաև ուկրաինական ճգնաժամը։ Սի Ցզինպինն ընդգծել է Չինաստանի աջակցությունը խաղաղության խթանման բոլոր ջանքերին և հույս հայտնել, որ երկու կողմերը կմիավորվեն, հնարավորինս շուտ կհասնեն արդար, երկարատև և պարտավորեցնող խաղաղության համաձայնագրի և կլուծեն ճգնաժամն արմատապես»,- ասվում է հաղորդագրության մեջ։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի