Նարեկ Մկրտչյանը հանդիպում է ունեցել Ամերիկայի հայ ավետարանչական ընկերակցության խորհրդի նախագահ Գարի Ֆիլիպսի հետ
ԱՄՆ-ում ՀՀ դեսպանությունից հայտնում են, որ նոյեմբերի 24-ին դեսպան Նարեկ Մկրտչյանը հանդիպում է ունեցել Ամերիկայի հայ ավետարանչական ընկերակցության (AMAA) խորհրդի նախագահ Գարի Ֆիլիպսի հետ։
«Դեսպանը շնորհակալություն է հայտնել կազմակերպության՝ Հայաստանում երկարամյա հումանիտար, կրթական և համայնքային ծրագրերի համար։
Քննարկվել են հետագա համագործակցության հնարավորությունները»,- ասված է հաղորդագրությունում։