Փաշինյանը ցավակցական հեռագիր է հղել Պուտինին Նիկիտա Սիմոնյանի մահվան կապակցությամբ

Լուրեր

30.10.2026 | 23:30
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
30.10.2026 | 23:27
Նոյեմբերի 1-ից ուժի մեջ են մտնում օտարերկրացիներին կացության կարգավիճակ տրամադրելու նոր կարգավորումները
30.10.2026 | 23:13
Ուկրաինայի դեմ պատերազմում զոհված ռուս զինծառայողների թիվը կարող է գերազանցել 500 հազարը
30.10.2026 | 23:02
Կասեցվել է «Նոր Զովք» ընկերության հացի և հացաբուլկեղենի արտադրամասի արտադրական գործունեությունը
30.10.2026 | 22:47
ՔՊ-ն Աշտարակում առաջադրում է գործող համայնքապետ Թովմաս Շահվերդյանին
30.10.2026 | 22:33
Բաքվից հայտնում են, թե Թուրքիայի ԱԳՆ-ն մերժել է Ադրբեջանի դեսպանատան խնդրանքը՝ Անկախության օրվա առթիվ դրոշի գույներով լուսավորել խորհրդանշական օբյեկտները
30.10.2026 | 22:24
ՀՀ–ԵՄ վիզաների ազատականացման գործընթացը և սահմանների կառավարման բարեփոխումները․ Յոհաննես Լուխներն այցելել է նաև Մարգարայի անցակետ
30.10.2026 | 22:14
Քրեական ոստիկանները զենք-զինամթերք ապօրինի պահելու դեպք են բացահայտել․ կան ձերբակալվածներ
30.10.2026 | 22:01
Տոկաևն առաջարկել է Ռուսաստանին ընդգրկել Թյուրքական պետությունների կազմակերպության կազմում
30.10.2026 | 21:50
Վերագործարկվել է Գյումրին սնող 1000 մմ-ոց ջրատարը
30.10.2026 | 21:37
Ալինա Չարաևան կիսաեզրափակիչ դուրս եկավ Իտալիայում
30.10.2026 | 21:23
Բաքուն կաջակցի ԱՄԷ-ին, ոչ թե Թուրքիային․ Ալիևի հերթական հակաթուրքական քայլն ու ուղերձը Անկարային
30.10.2026 | 21:10
Սպիտակի գործող համայնքապետը կրկին առաջադրվում է․ ինչ պատմություններով է հիշվում Քաջայր Նիկողոսյանը
30.10.2026 | 20:58
Թրամփը հայտարարել է, որ Իրանի հետ պատերազմը «շուտով կավարտվի»
30.10.2026 | 20:47
Դաժան սպանությունից ուղիղ 12 տարի է անցել․ մեղավորներն ազատության մեջ են, վաղեմության ժամկետը՝ մոտ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը ցավակցական հեռագիր է հղել Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինին՝ Նիկիտա Սիմոնյանի մահվան կապակցությամբ: Այս մասին տեղեկացնում են Կառավարության մամուլի ծառայությունից։

«Հարգելի՛ Վլադիմիր Վլադիմիրի,

Խորը կսկիծով տեղեկացա լեգենդար ֆուտբոլիստ, վաստակավոր մարզիչ, սպորտի վաստակավոր վարպետ և ԽՍՀՄ քառակի չեմպիոն Նիկիտա Պավելի Սիմոնյանի մահվան մասին։

Լինելով ականավոր ֆուտբոլիստ և մարզիչ՝ նա իր անունը ոսկե տառերով գրեց հայկական և խորհրդային ֆուտբոլի պատմության մեջ։ Նրա ղեկավարությամբ էր, որ Երևանի «Արարատը» 1973 և 1975 թվականներին դարձավ չեմպիոն և ԽՍՀՄ կրկնակի գավաթակիր՝ անմոռանալի հպարտության զգացում պարգևելով բոլոր հայերին։

Իր երկարատև և հագեցած գործունեության համար Նիկիտա Սիմոնյանը նաև արժանացել է Հայաստանի Հանրապետության և Ռուսաստանի Դաշնության պետական պարգևների: Նրա նվաճումները, պրոֆեսիոնալիզմը և նվիրվածությունը ֆուտբոլին ծառայելու են որպես ոգեշնչման աղբյուր բազմաթիվ սերունդների համար։

Խնդրում եմ Ձեզ՝ հայ ժողովրդի և անձամբ իմ անունից ցավակցության և աջակցության խոսքեր փոխանցել Նիկիտա Սիմոնյանի ընտանիքին և մտերիմներին»,- նշված է հեռագրում:

Ավելի վաղ տեղեկացրել էինք, որ 99 տարեկանում մահացել է լեգենդար ֆուտբոլիստ Նիկիտա Սիմոնյանը։