ԵՄ առաջնորդները ողջունում են Ուկրաինայի խաղաղության բանակցություններում առաջընթացը

Լուրեր

30.10.2026 | 23:30
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
30.10.2026 | 23:27
Նոյեմբերի 1-ից ուժի մեջ են մտնում օտարերկրացիներին կացության կարգավիճակ տրամադրելու նոր կարգավորումները
30.10.2026 | 23:13
Ուկրաինայի դեմ պատերազմում զոհված ռուս զինծառայողների թիվը կարող է գերազանցել 500 հազարը
30.10.2026 | 23:02
Կասեցվել է «Նոր Զովք» ընկերության հացի և հացաբուլկեղենի արտադրամասի արտադրական գործունեությունը
30.10.2026 | 22:47
ՔՊ-ն Աշտարակում առաջադրում է գործող համայնքապետ Թովմաս Շահվերդյանին
30.10.2026 | 22:33
Բաքվից հայտնում են, թե Թուրքիայի ԱԳՆ-ն մերժել է Ադրբեջանի դեսպանատան խնդրանքը՝ Անկախության օրվա առթիվ դրոշի գույներով լուսավորել խորհրդանշական օբյեկտները
30.10.2026 | 22:24
ՀՀ–ԵՄ վիզաների ազատականացման գործընթացը և սահմանների կառավարման բարեփոխումները․ Յոհաննես Լուխներն այցելել է նաև Մարգարայի անցակետ
30.10.2026 | 22:14
Քրեական ոստիկանները զենք-զինամթերք ապօրինի պահելու դեպք են բացահայտել․ կան ձերբակալվածներ
30.10.2026 | 22:01
Տոկաևն առաջարկել է Ռուսաստանին ընդգրկել Թյուրքական պետությունների կազմակերպության կազմում
30.10.2026 | 21:50
Վերագործարկվել է Գյումրին սնող 1000 մմ-ոց ջրատարը
30.10.2026 | 21:37
Ալինա Չարաևան կիսաեզրափակիչ դուրս եկավ Իտալիայում
30.10.2026 | 21:23
Բաքուն կաջակցի ԱՄԷ-ին, ոչ թե Թուրքիային․ Ալիևի հերթական հակաթուրքական քայլն ու ուղերձը Անկարային
30.10.2026 | 21:10
Սպիտակի գործող համայնքապետը կրկին առաջադրվում է․ ինչ պատմություններով է հիշվում Քաջայր Նիկողոսյանը
30.10.2026 | 20:58
Թրամփը հայտարարել է, որ Իրանի հետ պատերազմը «շուտով կավարտվի»
30.10.2026 | 20:47
Դաժան սպանությունից ուղիղ 12 տարի է անցել․ մեղավորներն ազատության մեջ են, վաղեմության ժամկետը՝ մոտ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Եվրամիության առաջնորդները ողջունել են Ռուսաստանի կողմից Ուկրաինայի դեմ պատերազմը դադարեցնելու բանակցություններում արձանագրված առաջընթացը, միաժամանակ, նշել չլուծված հարցերը, որոնք մնում են՝ չնայած նախորդ օրը Ժնևում ԱՄՆ-ի խաղաղության ծրագիրը վերջնականապես մշակելու ջանքերին, գրում է DW-ի ռուսական ծառայությունը։

«Չնայած աշխատանքը դեռևս ավարտված չէ, այժմ կա առաջ շարժվելու ամուր հիմք»,- Անգոլայի մայրաքաղաք Լուանդայում ԵՄ-Աֆրիկյան միության գագաթնաժողովի շրջանակում հայտարարել է Եվրահանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լեյենը։

ԵՄ առաջնորդների ոչ պաշտոնական հանդիպումից հետո լրագրողների հետ զրույցում Եվրահանձնաժողովի ղեկավարը կոչ էր արել դաշնակիցներին «մնալ միասնական և շարունակել Ուկրաինայի շահերը դնել իրենց ջանքերի կենտրոնում»։

«Խոսքը մեր ամբողջ մայրցամաքի անվտանգության մասին է՝ թե՛ այսօր, թե՛ ապագայում։ Լուանդայում այսօրվա հանդիպումը ևս մեկ անգամ հաստատեց, որ մենք միասնական ենք Ուկրաինային աջակցելու հարցում»,- ընդգծել է ֆոն դեր Լեյենը։

Նա թվարկել է «հիմնարար եվրոպական սկզբունքները», որոնց վրա ԵՄ-ն կպնդի առաջիկայում. «Ուկրաինայի տարածքային ամբողջականությունն ու ինքնիշխանությունը պետք է հարգվեն: Միայն Ուկրաինան՝ որպես ինքնիշխան պետություն, կարող է որոշումներ կայացնել իր զինված ուժերի վերաբերյալ»:

Եվրահանձնաժողովի ղեկավարը նաև հավելել է, որ գագաթնաժողովում ինքը կրկին բարձրացրել է անհետ կորած և առևանգված ուկրաինացի երեխաների ճակատագրի հարցը՝ հավելելով՝ «նրանցից յուրաքանչյուրը պետք է վերադառնա տուն»:

Իր հերթին, Եվրոպական խորհրդի նախագահ Անտոնիո Կոշտան հայտարարել է խաղաղության բանակցություններում «նոր խթանի» մասին:

«Որոշ հարցեր դեռ պետք է լուծվեն, բայց ուղղությունը դրական է»,- ասել է Կոշտան՝ մեկնաբանելով Ուկրաինայի և ԱՄՆ-ի ներկայացուցիչների հանդիպումը Ժնևում:

Նա նշել է, որ Եվրամիությանն անմիջականորեն վերաբերող հարցերը, ինչպիսիք են պատժամիջոցները, ընդլայնումը կամ սառեցված ռուսական ակտիվները, «պահանջում են ԵՄ-ի լիակատար մասնակցությունը և լուծումը»:

«Մենք պատրաստ ենք շարունակել աջակցել այս գործընթացին՝ սերտ համագործակցելով Եվրամիության, ինչպես նաև Ուկրաինայի, Միացյալ Նահանգների և ՆԱՏՕ-ի հետ համակարգված աշխատելով»,- ընդգծել է Եվրոպական խորհրդի ղեկավարը։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի