Բոլորին թվում էր, թե Նիկիտա Սիմոնյանը հավերժ է․ Կապելոն, Կարպինը, Տիտովը, Մոստովոյը՝ լեգենդի մասին

Լուրեր

30.10.2026 | 23:30
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
30.10.2026 | 23:27
Նոյեմբերի 1-ից ուժի մեջ են մտնում օտարերկրացիներին կացության կարգավիճակ տրամադրելու նոր կարգավորումները
30.10.2026 | 23:13
Ուկրաինայի դեմ պատերազմում զոհված ռուս զինծառայողների թիվը կարող է գերազանցել 500 հազարը
30.10.2026 | 23:02
Կասեցվել է «Նոր Զովք» ընկերության հացի և հացաբուլկեղենի արտադրամասի արտադրական գործունեությունը
30.10.2026 | 22:47
ՔՊ-ն Աշտարակում առաջադրում է գործող համայնքապետ Թովմաս Շահվերդյանին
30.10.2026 | 22:33
Բաքվից հայտնում են, թե Թուրքիայի ԱԳՆ-ն մերժել է Ադրբեջանի դեսպանատան խնդրանքը՝ Անկախության օրվա առթիվ դրոշի գույներով լուսավորել խորհրդանշական օբյեկտները
30.10.2026 | 22:24
ՀՀ–ԵՄ վիզաների ազատականացման գործընթացը և սահմանների կառավարման բարեփոխումները․ Յոհաննես Լուխներն այցելել է նաև Մարգարայի անցակետ
30.10.2026 | 22:14
Քրեական ոստիկանները զենք-զինամթերք ապօրինի պահելու դեպք են բացահայտել․ կան ձերբակալվածներ
30.10.2026 | 22:01
Տոկաևն առաջարկել է Ռուսաստանին ընդգրկել Թյուրքական պետությունների կազմակերպության կազմում
30.10.2026 | 21:50
Վերագործարկվել է Գյումրին սնող 1000 մմ-ոց ջրատարը
30.10.2026 | 21:37
Ալինա Չարաևան կիսաեզրափակիչ դուրս եկավ Իտալիայում
30.10.2026 | 21:23
Բաքուն կաջակցի ԱՄԷ-ին, ոչ թե Թուրքիային․ Ալիևի հերթական հակաթուրքական քայլն ու ուղերձը Անկարային
30.10.2026 | 21:10
Սպիտակի գործող համայնքապետը կրկին առաջադրվում է․ ինչ պատմություններով է հիշվում Քաջայր Նիկողոսյանը
30.10.2026 | 20:58
Թրամփը հայտարարել է, որ Իրանի հետ պատերազմը «շուտով կավարտվի»
30.10.2026 | 20:47
Դաժան սպանությունից ուղիղ 12 տարի է անցել․ մեղավորներն ազատության մեջ են, վաղեմության ժամկետը՝ մոտ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Ռուս անվանի ֆուտբոլիստներ Եգոր Տիտովը, Ալեքսանդր Մոստովոյը, Վալերի Կարպինը և Ռուսաստանի հավաքականի նախկին գլխավոր մարզիչ Ֆաբիո Կապելոն հարգանքի տուրք են մատուցել 99 տարեկանում կյանքից հեռացած լեգենդար ֆուտբոլիստ և մարզիչ Նիկիտա Սիմոնյանին։

Ֆաբիո Կապելո․ «Սիմոնյանը հրաշալի մարդ և ընկեր էր։ Նրա հետ շատ հաճելի էր խոսել ֆուտբոլի մասին՝ որպես մարդ, ով դա լավ էր հասկանում։ Ցավում եմ նրա մահվան համար։ Վերջերս նրան շնորհավորել էի ծննդյան օրվա առթիվ։ Այժմ շատ տխուր է ինձ համար»,- իտալացի մասնագետի խոսքը մեջբերում է Sport24-ը։

Վալերի Կարպին․ «Նիկիտա Պալիչը մեծագույն մարդ էր։ Երջանկություն եմ ունեցել աշխատել և հաղորդակցվել նրա հետ։ Մենք հաճախ էինք հանդիպում ու զրուցում ֆուտբոլի մասին։ Տպավորություն էր, որ միշտ այդպես է եղել և կշարունակվի երկար ժամանակ։ Երեկ նրա հետ հեռացավ մի ամբողջ դարաշրջան։ Սա մեծ կորուստ է ֆուտբոլի և երկրի համար։ Նիկիտա Պավլովիչը պրոֆեսիոնալիզմի, իմաստնության և մեծահոգության օրինակ էր։ Ցավակցում եմ նրա հարազատներին։ Հավերժ փառք»,- տելեգրամյան ալիքում գրել է Վալերի Կարպինը, որն այժմ Ռուսաստանի հավաքականի գլխավոր մարզիչն է։

Եգոր Տիտով․ «Բոլորին թվում էր, թե Նիկիտա Սիմոնյանը հավերժ է։ Մեծություն, մենք այն կվերլուծենք, կհասկանանք։ Իրական սպարտակցի, որի մասին հիշելու ենք։ Այսօր, և ոչ միայն մեկ շաբաթ կամ մեկ ամիս, կքննարկվի այն, որ մեզնից հեռացավ մեր մեծ սպարտակցի Նիկիտա Պավլովիչ Սիմոնյանը։ Ինձ համար սա անձնական ողբերգություն է»,- Տիտովի խոսքը մեջբերում է «ТАСС»-ը։

Ալեքսանդր Մոստովոյ․ «Նիկիտա Պավլովիչ Սիմոնյանն ապրեց երջանիկ կյանք։ Շատ ցավալի է, որ նա այլևս մեզ հետ չէ։ Իմ խորին ցավակցություններն եմ հայտնում Նիկիտա Պավլովիչի հարազատներին և մտերիմներին։ Սիմոնյանը մեծ ներդրում է ունեցել մեր երկրի ֆուտբոլի զարգացման մեջ։ Միշտ կհիշեմ մեր հանդիպումները և զրույցները։ Թող լուսավոր լինի նրա հիշատակը»,- Մոստովոյի խոսքը փոխանցում է «РБ Спорт»։

Ռուսաստանի ֆուտբոլային միության առաջին փոխնախագահ Նիկիտա Սիմոնյանը կյանքից հեռացել էր նոյեմբերի 23-ին։ Հոկտեմբերի 12-ին նա դարձել էր 99 տարեկան։ Հրաժեշտի արարողությունը կկայանա նոյեմբերի 27-ին Մոսկվայի «Սպարտակի» տնային ստադիոն «Լուկոյլ Արենայում»։ Ֆուտբոլային կարիերայի ընթացքում Նիկիտա Սիմոնյանը խաղացել է Սուխումիի «Դինամոյում», Մոսկվայի «Սպարտակում» և «Կռիլյա Սովետովում»։ «Սպարտակի» հետ նա մարզիչի ու ֆուտբոլիստի կարգավիճակում դարձել է ԽՍՀՄ վեցակի չեմպիոն ու հնգակի գավաթակիր։ Սիմոնյանը նաև 160 գոլով «Սպարտակի» պատմության լավագույն ռմբարկուն է: ԽՍՀՄ-ի հավաքականի կազմում Նիկիտա Սիմոնյանը ոսկե մեդալակիր է դարձել 1958թ․ Մելբուրնի Օլիմպիական խաղերում։ Ֆուտբոլում ունեցած մեծ ավանդի համար 2000-ին նա արժանացել է ՖԻՖԱ-ի շքանշանի։ Մարզչական կարիերայի ընթացքում Նիկիտա Սիմոնյանը գլխավորել է ԽՍՀՄ հավաքականը, իսկ 1973-1974թթ․ աշխատել է «Արարատում»՝ դառնալով ԽՍՀՄ-ի չեմպիոն ու գավաթակիր: Նա երևանյան ակումբը գլխավորել է նաև 1984-1985թթ․: 1992 թվականից Նիկիտա Սիմոնյանը զբաղեցնում էր Ռուսաստանի ֆուտբոլային միության առաջին փոխնախագահի պաշտոնը։