Սանդրո Պերկովիչ․ Քանի դեռ մրցավարությունն ու լիգան այս մակարդակում են, հայկական ֆուտբոլը չի զարգանա․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

16.09.2026 | 13:49
Իրանի հարվածները լուրջ վնաս են հասցրել Մերձավոր Արևելքում ԱՄՆ ռազմաբազաներին․ CBS News-ը բացառիկ լուսանկարներ է հրապարակել
16.09.2026 | 13:40
ՔՊ վարչությունում քննարկվել է Հայկ Սարգսյանի հարցը. Հասմիկ Հակոբյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
16.09.2026 | 13:39
Հայկական ֆուտբոլում տրանսֆերային ռեկորդ է գրանցվել
16.09.2026 | 13:33
«Պետք ա ձեզ «պոնչո» անեինք, ասեինք՝ ապրե՛ս, լո՞ւրջ». Խամոյանը՝ Հարությունյանին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
16.09.2026 | 13:25
Ուկրաինայի պատերազմում զոհվել է ռուս գեներալը, որը Պուտինին զեկուցել էր Կոստանտինովկայի «գրավման» մասին
16.09.2026 | 13:16
Քաղաքական մազոխիզմով եք զբաղված, հաճույք եք ստանում ՀՀ սուվերեն տարածքները ծվեն-ծվեն անելուց․Դավթյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
16.09.2026 | 13:07
Դուք ուզում եք գազը թանկանա, ուզում եք սանկցիաները ավելանան․ Թունյանը՝ «Ուժեղ Հայաստան»-ին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
16.09.2026 | 12:59
Ռուսաստանը երկու անգամ փորձել է Մոլդովայի օդային տարածքում հարձակվել իմ ինքնաթիռի վրա․ Զելենսկի
16.09.2026 | 12:52
Ալեն Սիմոնյանն ընդունել է Հայաստանում Վրաստանի դեսպանին
16.09.2026 | 12:47
Իշխան Սաղաթելյանի ճեպազրույցը՝ ՈՒՂԻՂ
16.09.2026 | 12:40
ՌԴ-ն ուկրաինական Դնեպրոպետրովսկում ավտոբուսի և Կիև–Նիկոլաև գնացքին է հարվածել․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
16.09.2026 | 12:30
Կիոկուշին կարատեի հայ մարզիկները 16 մեդալ են նվաճել Անապայում
16.09.2026 | 12:26
ԹՐԻՓՓ-ի համաձայնագիրը չի հակասում Մայր օրենքին․ ՍԴ-ն որոշում է կայացրել
16.09.2026 | 12:19
ԱՄՆ Ներկայացուցիչների պալատը երրորդ անգամ Իրանի պատերազմը դադարեցնելու օգտին է քվեարկել
16.09.2026 | 12:10
Փաշինյանը Հեսսենի խաղաղության մրցանակ կստանա // ԶՈՒ ԳՇ պետը գիշերային անակնկալ ստուգայց է կատարել․ ԼՈՒՐԵՐ
Բոլորը

Հայաստանի չեմպիոն ու գավաթակիր «Նոայի» գլխավոր մարզիչ Սանդրո Պերկովիչը Fastex Պրեմիեր լիգայի 14-րդ տուրում «Ալաշկերտի» հետ ոչ-ոքիից հետո խոսել է հայկական ֆուտբոլի խնդիրների մասին։

«Հայաստանն ունի տաղանդավոր երեխաներ, հրաշալի ֆուտբոլիստներ, լավ մարզիչներ: Հայկական ֆուտբոլի խնդիրներն ամենևին նրանց պատճառով չեն: Խնդիրն այլ տեղ է. քանի դեռ մրցավարությունն ու լիգան այս մակարդակում են, հայկական ֆուտբոլը չի զարգանա:

Մրցավարությունը սպանում է հայկական ֆուտբոլը: Դա իմ համար չեմ ասում, այլ հայկական ֆուտբոլի գալիք սերնդի, որոնք իսկապես ունեն ապագա»,- ասել է խորվաթ մասնագետը։

«Նոա» – «Ալաշկերտ» խաղն ավարտվել է 2։2 հաշվով։ Այդ հանդիպման գլխավոր մրցավարը նշանակել է 11-մետրանոց 3 հարված, երկուսը՝ «Նոայի» դարպասին։ Բացի այդ, դաշտի տերերը 21-րդ րոպեին ստացել են նաև կարմիր քարտ։