Հայաստան-Ադրբեջան խաղաղությունը վերափոխում է Հարավային Կովկասի անվտանգության լանդշաֆտը․ Վրաստանի խորհրդարանի նախագահ

Լուրեր

30.10.2026 | 23:30
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
30.10.2026 | 23:27
Նոյեմբերի 1-ից ուժի մեջ են մտնում օտարերկրացիներին կացության կարգավիճակ տրամադրելու նոր կարգավորումները
30.10.2026 | 23:13
Ուկրաինայի դեմ պատերազմում զոհված ռուս զինծառայողների թիվը կարող է գերազանցել 500 հազարը
30.10.2026 | 23:02
Կասեցվել է «Նոր Զովք» ընկերության հացի և հացաբուլկեղենի արտադրամասի արտադրական գործունեությունը
30.10.2026 | 22:47
ՔՊ-ն Աշտարակում առաջադրում է գործող համայնքապետ Թովմաս Շահվերդյանին
30.10.2026 | 22:33
Բաքվից հայտնում են, թե Թուրքիայի ԱԳՆ-ն մերժել է Ադրբեջանի դեսպանատան խնդրանքը՝ Անկախության օրվա առթիվ դրոշի գույներով լուսավորել խորհրդանշական օբյեկտները
30.10.2026 | 22:24
ՀՀ–ԵՄ վիզաների ազատականացման գործընթացը և սահմանների կառավարման բարեփոխումները․ Յոհաննես Լուխներն այցելել է նաև Մարգարայի անցակետ
30.10.2026 | 22:14
Քրեական ոստիկանները զենք-զինամթերք ապօրինի պահելու դեպք են բացահայտել․ կան ձերբակալվածներ
30.10.2026 | 22:01
Տոկաևն առաջարկել է Ռուսաստանին ընդգրկել Թյուրքական պետությունների կազմակերպության կազմում
30.10.2026 | 21:50
Վերագործարկվել է Գյումրին սնող 1000 մմ-ոց ջրատարը
30.10.2026 | 21:37
Ալինա Չարաևան կիսաեզրափակիչ դուրս եկավ Իտալիայում
30.10.2026 | 21:23
Բաքուն կաջակցի ԱՄԷ-ին, ոչ թե Թուրքիային․ Ալիևի հերթական հակաթուրքական քայլն ու ուղերձը Անկարային
30.10.2026 | 21:10
Սպիտակի գործող համայնքապետը կրկին առաջադրվում է․ ինչ պատմություններով է հիշվում Քաջայր Նիկողոսյանը
30.10.2026 | 20:58
Թրամփը հայտարարել է, որ Իրանի հետ պատերազմը «շուտով կավարտվի»
30.10.2026 | 20:47
Դաժան սպանությունից ուղիղ 12 տարի է անցել․ մեղավորներն ազատության մեջ են, վաղեմության ժամկետը՝ մոտ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Ադրբեջանի և Հայաստանի միջև կայուն խաղաղության համաձայնագրի հասնելուն ուղղված ջանքերը պատմական հնարավորություն են։ Սևծովյան տնտեսական համագործակցության կազմակերպության խորհրդարանական վեհաժողովի 66-րդ գլխավոր վեհաժողովում ունեցած ելույթում այս մասին հայտարարել է Վրաստանի խորհրդարանի խոսնակ Շալվա Պապուաշվիլին, փոխանցում է վրացական Առաջին ալիքը։

«Խաղաղությունն արդեն իսկ ձեռք է բերվել տեղում, որը վերափոխում է Հարավային Կովկասի անվտանգության լանդշաֆտը և բացում է հսկայական ներուժ ամբողջ Սևծովյան տարածաշրջանի համար՝ տնտեսական և կապակցվածության առումով։ Մենք նաև ողջունում ենք Հայաստանի և Թուրքիայի միջև հարաբերությունների կարգավորմանն ուղղված քայլերը»,- հավելել է Պապուաշվիլին։

Վրաց պաշտոնյայի խոսքով՝ վերջին տարիները ՍԾՏՀԿ-ի համար ամենադժվարիններից են եղել. Ռուսաստանի պատերազմը Ուկրաինայի դեմ և, որպես արդյունք, Սևծովյան տարածաշրջանում տեղի ունեցող իրադարձությունները զգալի ազդեցություն են ունեցել կազմակերպության գործունեության վրա։ Նա հայտարարել է, որ երկարաժամկետ խաղաղությունը ոչ միայն ցանկալի պայման է, այլև հիմք, որի վրա պետք է կառուցվեն բարգավաճումը, դիմադրողականությունը և համատեղ աճը:

«Ուկրաինայում արդար և կայուն խաղաղությունը կարևոր է ոչ միայն ուկրաինացի ժողովրդի, այլև Եվրոպայի և Սևծովյան տարածաշրջանի կայունության համար: Հետևաբար, Թբիլիսին  վերահաստատում է  աջակցությունը միջազգային իրավունքի և պետությունների ինքնիշխանության ու տարածքային ամբողջականության նկատմամբ հարգանքի վրա հիմնված համապարփակ խաղաղության հասնելու ջանքերին»,- ասել է Վրաստանի խորհրդարանի խոսնակը։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի