Պուտինի համար աղետ կլինի՝ զինված զորքը պատերազմից վերադառնա․ նոր օպերացիա կսկսի, գուցե՝ Հրվ․ Կովկասում․ Լիլիթ Դալլաքյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

01.10.2026 | 13:58
ԵՄ-ն ՀՀ ապրանքների 85-90 %-ի արտահանման համար արտոնյալ պայմաններ է ստեղծել. Փաշինյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
01.10.2026 | 13:50
50 տարով վարձակալված 10 հազար քմ այգին վերադարձվել է Սիսիան համայնքին
01.10.2026 | 13:45
Ո՞վ ա ինքը, որ ընդեղ նստի․ բոլոր միջոցները ձեռնարկելու եմ որ հեռանա․ Փաշինյանը՝ Գարեգին Բ-ի մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
01.10.2026 | 13:41
Նվազագույն թոշակը կբարձրանա 1000 դրամով. Արսեն Թորոսյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
01.10.2026 | 13:33
Լրահոսը բացում ես` «ռեժիմը խուճապի մեջ է», բայց մարդիկ խորապես հավատում են խաղաղությանը. Փաշինյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
01.10.2026 | 13:27
Ալֆրեդ Սադոյան. «Շուտով կլսեք Հայաստանում մեր կողմից իրականացվելիք մեկ այլ ֆուտբոլային մեծամասշտաբ նախաձեռնության մասին»
01.10.2026 | 13:23
Թրամփը հայտարարել է, թե Flydubai-ի ինքնաթիռը կործանումից փրկել է իսրայելցի սանտեխնիկը
01.10.2026 | 13:14
Ահռելի ստվեր ունենք, բավարարված չեմ պայքարի տեմպերով. Փաշինյանը` ՊԵԿ նախագահին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
01.10.2026 | 13:08
NYMEX․ ոսկու ու արծաթի գինը նվազել է, պլատինինը՝ աճել
01.10.2026 | 13:03
Ազդակ չունենք. Փաշինյանը` գազի գնի թանկացման մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
01.10.2026 | 12:57
Նոր Արտագերսում առանց թույլտվության ավազ են արդյունահանել․ պետությանը պատճառված վնասից 25.7 մլն դրամը վերականգնվել է
01.10.2026 | 12:48
Վարչապետ Փաշինյանը շնորհավորական ուղերձներ է հղել Չինաստանի կազմավորման 77-րդ տարեդարձի առիթով
01.10.2026 | 12:39
Կարևոր է, որ ՀՀ-ն ձեռնարկի բոլոր անհրաժեշտ քայլերը՝ իրավական պարտավորությունների հիման վրա խաղաղությունն ամրապնդելու համար․ Ալիևի ներկայացուցիչ
01.10.2026 | 12:33
Նիկոլ Փաշինյանի ճեպազրույցը՝ ՈՒՂԻՂ
01.10.2026 | 12:31
Արսեն Թորոսյանի ճեպազրույցը՝ ՈՒՂԻՂ
Բոլորը

«Սա անիրատեսական ծրագիր է, որը վատ նախադեպ կլինի նաև Հայաստանի համար»,- Factor TV-ին տված հարցազրույցում ասում է «Միտք» վերլուծական-հետազոտական կենտրոնի ղեկավար Լիլիթ Դալլաքյանը` անդրադառնալով մամուլում շրջանառվող՝ Դոնալդ Թրամփի վարչակազմի կողմից Ուկրաինայում խաղաղության հաստատման ենթադրյալ ծրագրին (սառեցում շփման գծով, ՆԱՏՕ-ին անդամակցության հետաձգում և այլն)։

Ըստ քաղաքագետի՝ այդ ծրագիրը չեն ընդունի ո՛չ Ուկրաինան, ո՛չ Ռուսաստանը։ «Թվում է, թե շատ հարմար է Ռուսաստանի համար, բայց այնտեղ կան հետաքրքիր կետեր՝ ՆԱՏՕ-ի 5-րդ կետի գործարկման նման․․․ Դա ի՞նչ է նշանակում՝ Պուտինը չգիտի։ Ռուսական ակտիվները, ըստ էության, այլևս անվերադարձ մնում են ԱՄՆ և եվրոպական երկրների ձեռքում»,- նշել է Դալլաքյանը։

Քաղաքագետը հատուկ ընդգծել է նման սցենարի վտանգավորությունը միջազգային իրավունքի և մասնավորապես Հայաստանի համար։ Նա քննադատել է հայաստանյան այն շրջանակներին, որոնք ոգեւորությամբ են խոսում Ուկրաինայի ենթադրյալ «կապիտուլյացիայի» մասին։
«Այն շրջանակները, որոնք ուրախ են և դա ներկայացնում են կապիտուլյացիա, իրենք այս կետերի մասին, կարծես, չունեն մտահոգություն, Ռուսաստանn ունի։ Եթե հանկարծ պատերազմը կանգնի այս պայմաններով, դա չի լինի կապիտուլյացիա, բայց կլինի հոգեվարք Ռուսաստանի համար․ նախ կստացվի՝ Ռուսաստանը չի պատժվում սանձազերծած պատերազմի համար։ Երկրորդը՝ պատմության մեջ, ըստ էության, Երկրորդ համաշխարհային պատերազմից հետո առաջին անգամ սահմանի փոփոխությունը ռազմական ուժով ճանաչվելու է․․․ Դա շատ բացասական է Հայաստանի համար։ Հայաստանի նման փոքր երկրի համար, որը միջազգային իրավունքում արդեն դե ֆակտո ընդունվում է փաստը, իհարկե, դա օրիգինալ երբեք էլ չի գործել, բայց սա արդեն համարվում է նորմալը։ Նշանակում է՝ հզոր հարևանը․․․ կարող է ցանկացած պահի․․․ չկանգնել և գնալ առաջ»,- զգուշացրել է քաղաքագետը։

Խոսելով անվտանգության երաշխիքների մասին՝ Լիլիթ Դալլաքյանը թերահավատություն է հայտնել թղթի վրա գրված պայմանավորվածությունների նկատմամբ՝ հիշեցնելով Բուդապեշտի հուշագիրը։

«Ուկրաինայի, Հայաստանի և բոլոր աշխարհի երկրների համար առաջին երաշխիքը սեփական բանակն է։ Ուկրաինան մի քանի անգամ պատմության մեջ երաշխիք է ստացել և՛ Մինսկի համաձայնագրերի տեսքով, և՛ նույնիսկ Բուդապեշտյան հուշագրի, որի մասին ես չխոսեմ… Այսօր Ուկրաինան կարող էր լինել միջուկային տերություն, և Ռուսաստանը չէր հարձակվի Ուկրաինայի վրա։ Դա այն նույն շրջանակներն էին այդ երաշխիքը տվել Ուկրաինային։ Այսինքն, ըստ Ուրսուլա ֆոն դեր Լյայենի՝ Ուկրաինայի անվտանգության երաշխիքը մինչև ատամները զինվելն է»,- ասել է նա։

Անդրադառնալով Դոնալդ Թրամփի մոտեցումներին՝ Դալլաքյանը կարծիք է հայտնել, որ ԱՄՆ նորընտիր նախագահը փորձում է բիզնես մոտեցում ցուցաբերել և արագ արդյունքի հասնել՝ սեփական հեղինակության համար, սակայն դա հեշտ չի լինելու։
«Թրամփը չի կարող ինչ ուզում է անել, թե չէ նա վաղուց, ես կարծում եմ, Ուկրաինան հանձնել էր։ Բայց ամերիկյան շահերին դեմ է հանձնել Ուկրաինան, հանձնել Եվրոպան։ Այդ դեպքում Ամերիկան ընդհանրապես կորցնում է իր դիրքը որպես աշխարհաքաղաքական հեգեմոն․․․ Իմ կարծիքով՝ Պուտինը նույնպես ոգևորված չէ այդքան, ինչքան հայաստանյան որոշ շրջանակներ, որովհետև Թրամփը փոփոխական է։ Գուցե եվրոպացիները հանդիպեն իր հետ, 1li փոփոխություն տեղի ունենա»,- նշել է բանախոսը։

Դալլաքյանը նաև զուգահեռներ է անցկացրել Ուկրաինայի շուրջ ստեղծված իրավիճակի և Հայաստանի անվտանգային խնդիրների միջև՝ պնդելով, որ Ռուսաստանը չի հրաժարվել նոյեմբերի 9-ի հայտարարությունից բխող իր հավակնություններից։

«Ռուսաստանը դուրս չի եկել նոյեմբերի 9-ի հայտարարությունից։ Սա էլ այն շրջանակներին, որոնք կանխատեսում են, որ Հայաստանը արդեն ՆԱՏՕ-ի անդամ է դառնում մի երկու օրից․․․ Դոնալդ Թրամփի համաձայնությունները շատ անկանխատեսելի են․․․ Հատկապես, որ Ադրբեջանը չի շտապում խաղաղության պայմանագիր ստորագրել։ Ես չգիտեմ՝ ով է այցելում Բաքու, ինչ մեսիջներ է ստանում, որ Ալիևը բարիացել է և մեզ հետ խաղաղություն է ուզում։ Ալիևի հայտարարությունները․․․ ցույց են տալիս, որ նա իր հույսերը չի կորցրել նոյեմբերի 9-ի ուղղությամբ, որը Վլադիմիր Պուտինը նշել է»,- եզրափակել է Լիլիթ Դալլաքյանը։

Հարցազրույցն ամբողջությամբ՝ տեսանյութում։
Ռոբերտ Անանյան