Ուկրաինան ՌԴ-ի հետ խաղաղության համար «կարմիր գծերն» է ուրվագծել

Լուրեր

31.10.2026 | 22:55
Հայտնաբերվել է զինծառայողի դի. ՊՆ
31.10.2026 | 22:35
Հայաստանի ներկայացուցիչ Ալինա Չարաևան դուրս եկավ եզրափակիչ
31.10.2026 | 19:51
Քննարկվել են ՀՀ և բրազիլական ինքնաթիռաշինական համաշխարային ընկերության միջև համագործակցության հնարավոր հեռանկարները
31.10.2026 | 19:30
Թանկ ու թվային Հայաստան․ ինչ կփոխվի վաղվանից օտարերկրացիների համար․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
31.10.2026 | 19:19
«Սպորտով զբաղվելը կարող է և պետք է լինի աղջիկների ընտրությունը»․ Ժաննա Անդրեասյան
31.10.2026 | 19:15
Ավարտեցինք COP17-ը՝ Հայաստանի և աշխարհի համար պատմական նշանակություն ունեցող արդյունքներով. ՇՄ նախարար
31.10.2026 | 19:10
Քննարկվել են Հայաստանի և Ծոցի համագործակցության խորհրդի միջև փոխգործակցության հարցեր
31.10.2026 | 18:51
Երևանի 2 վարչական շրջանում փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային շեմը
31.10.2026 | 18:27
Փոփոխություն կամավոր ատեստավորման կարգում. կսահմանվի 300 հազար դրամ դրույքաչափ. նախագիծ
31.10.2026 | 17:52
Վանաձորում վթարի է ենթարկվել շտապօգնության մեքենա
31.10.2026 | 17:23
Երևանում բացվել է «ՀայՓաս»-ի երկրորդ գրասենյակը
31.10.2026 | 16:57
Միրզոյանն ու Բահրեյնի ԱԳ նախարարը քննարկել են փոխգործակցության հարցեր
31.10.2026 | 16:36
Հայաստանում բացվել է «ՀայՓաս» ընկերության տվյալների կենտրոնը
31.10.2026 | 16:06
Արթուր Ոսկանյանը, Հովհաննես Հակոբյանն ու Էրիկ Հովսեփյանը՝ ԱԱ բրոնզե մեդալակիրներ
31.10.2026 | 15:55
Ծանրամարտի ԱԱ. Գոռ Սահակյանը վնասվածք է ստացել
Բոլորը

Ուկրաինայի Գերագույն ռադայի խոսնակ Ռուսլան Ստեֆանչուկն ուրվագծել է Ռուսաստանի հետ խաղաղ կարգավորման քննարկման հիմնական կետերը: Շվեդիայի մայրաքաղաք Ստոկհոլմում «Ղրիմի պլատֆորմի» չորրորդ խորհրդարանական գագաթնաժողովում ունեցած ելույթում նա նշել է ԱՄՆ-ի կողմից առաջարկվող խաղաղության ծրագրի երեք «կարմիր գիծ», «որոնցից այն կողմ ոչ ոք իրավունք չունի անցնել՝ ո՛չ ֆիզիկապես, ո՛չ իրավականորեն, ո՛չ էլ բարոյական առումով», փոխանցում է DW-ի ռուսական ծառայությունը։

«Ռուսաստանի կողմից ուկրաինական տարածքների օկուպացիայի ոչ մի իրավական ճանաչում։ Ուկրաինայի պաշտպանական ուժերի թվաքանակի որևէ սահմանափակում։ Ուկրաինայի՝ ապագա դաշինքներ ընտրելու իրավունքի վրա ոչ մի վետո»,- ասել է Ստեֆանչուկը։

Նա հավելել է, որ Ուկրաինայի անդամակցությունը ԵՄ-ին և ՆԱՏՕ-ին պետք է լինի անվտանգության երաշխիքների և ցանկացած խաղաղության ծրագրի տարր։ Ըստ Ռադայի խոսնակի՝ արդարացի կլինի նաև Ռուսաստանի սառեցված ակտիվները որպես «ագրեսիայի համար գին» օգտագործելը։

«Մենք անկեղծորեն հավատում ենք, որ ԵՄ Խորհուրդը դեկտեմբերի 18-19-ին այս հարցի վերաբերյալ արդար որոշում կկայացնի»,- ասել է նա։

Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին էլ տեսակապով ոյնեցած ելույթում ասել է, որ Ուկրաինան շարունակում է համագործակցել իր գործընկերների, մասնավորապես, Միացյալ Նահանգների հետ՝ փնտրելով փոխզիջում, որը «կամրապնդի, այլ ոչ թե կթուլացնի Ուկրաինան»։

«Միացյալ Նահանգների հետ մեր համակարգված քայլերում փորձում ենք ապահովել, որ այդ փաստաթղթերը ներառեն չափազանց զգայուն կետեր, այդ թվում՝ Ռուսաստանից բոլոր ուկրաինացի բանտարկյալների ազատ արձակումը՝ «բոլորը բոլորի դիմաց» բանաձևով և Ռուսաստանի կողմից առևանգված բոլոր ուկրաինացի երեխաների վերադարձը»,- հայտարարել է Ուկրաինայի նախագահը։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի