«Արարատը» և «Սպարտակը» ցավակցել են Նիկիտա Սիմոնյանի մահվան կապակցությամբ

Լուրեր

28.10.2026 | 17:42
Երկաթուղին լինելու է մեկգծային․ Մհեր Գրիգորյանը մանրամասներ հայտնեց TRIPP-ից․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
28.10.2026 | 17:36
Հայաստանը 5 մասնակից կունենա պատանեկան Օլիմպիական խաղերում
28.10.2026 | 17:29
Դիմել ենք 3-րդ երկրների, չի ստացվում․ Միրզոյանը՝ Բաքվում պահվող հայ գերիների հարցով միջնորդելու մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
28.10.2026 | 17:17
Զորավարժարաններից մեկում վրանային մեծ ավան է կառուցվում․ Սուրեն Պապիկյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
28.10.2026 | 17:12
Ռոբերտ Արզումանյանը հեռացել է «Ուրարտուից»
28.10.2026 | 17:08
ՀՀ շրջակա միջավայրի նախարարը COP17-ի շրջանակներում հանդիպել է Հնդկաստանի գործընկերոջ հետ
28.10.2026 | 16:56
Էրդողանի դաշնակիցը Թուրքիային և Ադրբեջանին կոչ է արել կանխել երկարատև պառակտումը
28.10.2026 | 16:47
Թվային ապագա և կայուն զարգացում․ IDBank-ի Վարչության նախագահի հարցազրույցը Forbes ամսագրին
28.10.2026 | 16:39
Նիկոլ Փաշինյանը ցավակցել է Իսպանիայի ժողովրդին ու կառավարությանը գնացքների բախման հետևանքով զոհերի կապակցությամբ
28.10.2026 | 16:30
ԱԺ-Կառավարություն հարցուպատասխանը՝ ՈՒՂԻՂ
28.10.2026 | 16:26
Սահմանադրության նոր նախագծով Հայ առաքելական եկեղեցուն վերաբերող դրույթը փոփոխության չի ենթարկվի․ Սրբուհի Գալյան
28.10.2026 | 16:12
Հայաստանը կհյուրընկալի IFMA-ի մուայթայի Եվրոպայի առաջնությունը
28.10.2026 | 16:07
«Եթե հանդիպեք Իշխան Զաքարյանին փողոցում կամ սրճարանում, ի՞նչ կասեք նրան»․ Աբրահամյանը՝ Առուստամյանին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
28.10.2026 | 16:00
Արթուր Բաղդասարյանի և փոխկապակցված 7 անձանց գույքերի վրա արգելանք է դրվել․ ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ
28.10.2026 | 15:55
Թուրքիայում ձերբակալել են հանցավոր խմբավորման 85 անդամի․ խմբին կասկածում են ՌԴ-ի պատվերով Լեհաստանում Starlink-ի կայանը հրկիզելու մեջ
Բոլորը

Նիկիտա Սիմոնյանի նախկին ակումբներ Երևանի «Արարատը» և Մոսկվայի «Սպարտակը» ցավակցել են լեգենդար ֆուտբոլիստի և մարզիչի մահվան կապակցությամբ։

«Մեծ ցավով տեղեկացանք, որ իր կյանքի 100-րդ տարում մահացել է լեգենդար Նիկիտա Սիմոնյանը։

Անգնահատելի է նրա դերն ու ներդրումը հայկական ֆուտբոլում և «Արարատ-73»-ի պատմական հաջողությունների մեջ։

Նիկիտա Սիմոնյանը իսկապես մեծություն էր։ Նա բացի որպես «Արարատի» գլխավոր մարզիչ ԽՍՀՄ չեմպիոն և գավաթակիր դառնալուց, նաև Մոսկվայի «Սպարտակի» բոլոր ժամանակների լավագույն ռմբարկուն է, որի հետ միասին ևս որպես ֆուտբոլիստ և մարզիչ բազմիցս դարձել է ԽՍՀՄ չեմպիոն և գավաթակիր:

Ֆուտբոլիստ Սիմոնյանի գլխավոր նվաճումներից էր 1956 թվականի Մելբուռնի Օլիմպիադայի հաղթող դառնալը:

Ցավակցում ենք Նիկիտա Սիմոնյանի հարազատներին, հայկական ֆուտբոլի ընտանիքին և «Արարատի» բոլոր երկրպագուներին»,- նշված է «Արարատի» ցավակցական ուղերձում։

«Նիկիտա Պավլովիչ Սիմոնյանն այլևս մեզ հետ չէ։ Կյանքի 100-րդ տարում մահացել է «Սպարտակի» պատմության լավագույն ռմբարկուն։ Օլիմպիական չեմպիոն, ԽՍՀՄ 6-ակի չեմպիոն ու 5-ակի գավաթակիր՝ որպես խաղացող և մարզիչ։ Նիկիտա Պավլովիչի մրցանակները կարելի է անվերջ թվարկել։

Խորապես ցավակցում ենք հարազատներին ու մտերիմներին։ Դա հսկայական կորուստ է ամբողջ կարմիր-սպիտակ ընտանիքի համար»,- ասված է «Սպարտակի» ցավակցական ուղերձում։

Լեգենդար ֆուտբոլիստի և մարզիչի մահվան կապակցությամբ ցավակցական ուղերձ են հղել նաև հայկական մյուս ակումբները։ Ի հիշատակ Նիկիտա Սիմոնյանի՝ Fastex Պրեմիեր լիգայի ու Առաջին խմբի առաջնության առաջիկա հանդիպումները կմեկնարկեն 1 րոպե լռությամբ։ Թիմերը խաղադաշտ դուրս կգան սև թևկապովներով։

Ռուսաստանի ֆուտբոլային միության առաջին փոխնախագահ Նիկիտա Սիմոնյանը կյանքից հեռացել է նոյեմբերի 23-ին։ Հոկտեմբերի 12-ին նա դարձել էր 99 տարեկան։

Ֆուտբոլային կարիերայի ընթացքում Նիկիտա Սիմոնյանը խաղացել է Սուխումիի «Դինամոյում», Մոսկվայի «Սպարտակում» և «Կռիլյա Սովետովում»։ «Սպարտակի» հետ նա մարզիչի ու ֆուտբոլիստի կարգավիճակում դարձել է ԽՍՀՄ վեցակի չեմպիոն ու հնգակի գավաթակիր։ Սիմոնյանը նաև 160 գոլով «Սպարտակի» պատմության լավագույն ռմբարկուն է:

ԽՍՀՄ-ի հավաքականի կազմում Նիկիտա Սիմոնյանը ոսկե մեդալակիր է դարձել 1958թ․ Մելբուրնի Օլիմպիական խաղերում։ Ֆուտբոլում ունեցած մեծ ավանդի համար 2000-ին նա արժանացել է ՖԻՖԱ-ի շքանշանի։

Մարզչական կարիերայի ընթացքում Նիկիտա Սիմոնյանը գլխավորել է ԽՍՀՄ հավաքականը, իսկ 1973-1974թթ․ աշխատել է «Արարատում»՝ դառնալով ԽՍՀՄ-ի չեմպիոն ու գավաթակիր: Նա երևանյան ակումբը գլխավորել է նաև 1984-1985-ին:

1992 թվականից Նիկիտա Սիմոնյանը զբաղեցնում էր Ռուսաստանի ֆուտբոլային միության առաջին փոխնախագահի պաշտոնը։