Նախորդ գիշեր օդի որակի էական վատթարացում ենք նկատել. Ավինյանը` բակերում տերև ու աղբ վառողներին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

30.10.2026 | 23:30
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
30.10.2026 | 23:27
Նոյեմբերի 1-ից ուժի մեջ են մտնում օտարերկրացիներին կացության կարգավիճակ տրամադրելու նոր կարգավորումները
30.10.2026 | 23:13
Ուկրաինայի դեմ պատերազմում զոհված ռուս զինծառայողների թիվը կարող է գերազանցել 500 հազարը
30.10.2026 | 23:02
Կասեցվել է «Նոր Զովք» ընկերության հացի և հացաբուլկեղենի արտադրամասի արտադրական գործունեությունը
30.10.2026 | 22:47
ՔՊ-ն Աշտարակում առաջադրում է գործող համայնքապետ Թովմաս Շահվերդյանին
30.10.2026 | 22:33
Բաքվից հայտնում են, թե Թուրքիայի ԱԳՆ-ն մերժել է Ադրբեջանի դեսպանատան խնդրանքը՝ Անկախության օրվա առթիվ դրոշի գույներով լուսավորել խորհրդանշական օբյեկտները
30.10.2026 | 22:24
ՀՀ–ԵՄ վիզաների ազատականացման գործընթացը և սահմանների կառավարման բարեփոխումները․ Յոհաննես Լուխներն այցելել է նաև Մարգարայի անցակետ
30.10.2026 | 22:14
Քրեական ոստիկանները զենք-զինամթերք ապօրինի պահելու դեպք են բացահայտել․ կան ձերբակալվածներ
30.10.2026 | 22:01
Տոկաևն առաջարկել է Ռուսաստանին ընդգրկել Թյուրքական պետությունների կազմակերպության կազմում
30.10.2026 | 21:50
Վերագործարկվել է Գյումրին սնող 1000 մմ-ոց ջրատարը
30.10.2026 | 21:37
Ալինա Չարաևան կիսաեզրափակիչ դուրս եկավ Իտալիայում
30.10.2026 | 21:23
Բաքուն կաջակցի ԱՄԷ-ին, ոչ թե Թուրքիային․ Ալիևի հերթական հակաթուրքական քայլն ու ուղերձը Անկարային
30.10.2026 | 21:10
Սպիտակի գործող համայնքապետը կրկին առաջադրվում է․ ինչ պատմություններով է հիշվում Քաջայր Նիկողոսյանը
30.10.2026 | 20:58
Թրամփը հայտարարել է, որ Իրանի հետ պատերազմը «շուտով կավարտվի»
30.10.2026 | 20:47
Դաժան սպանությունից ուղիղ 12 տարի է անցել․ մեղավորներն ազատության մեջ են, վաղեմության ժամկետը՝ մոտ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Երևանի քաղաքապետարանի գործակարգավարական խորհրդակցության ժամանակ այսօր՝ նոյեմբերի 24-ին, Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը անդրադարձել է օդի որակի հետ կապված խնդիրներին։

Նա նշել է, որ ձմեռային ամիսներին օդի որակը էականորեն իջնում է և խոսել է պատճառների մասին։

«Շինարարական փոշու մասին են խոսում, բայց մենք տեսել ենք արդեն որերորդ տարին, որ սրվում է խնդիրը հենց ձմեռվա ամիսներին, և մասնավորապես նախորդ գիշեր, մենք արձանագրեցինք օդի որակի էական վատթարացում պայմանավորված Հայաստանի Հանրապետության տարբեր հատվածներում խոշոր հրդեհներով, մասնավորապես, օրինակ Ճամբարակում խոշոր հրդեհներ էին տեղի ունենում, բայց, իհարկե, խոշոր հրդեհները մի վտանգավոր երևույթ են։ Եվ ուզում եմ շատ հստակ արձանագրել, այս տեսակ հրդեհները և արտանետված տոքսինները, նյութերը էականորեն ավելի վտանգավոր են, քան շինարարական փոշին, քան այն փոշին, որի դեմ մենք շատ ինտենսիվ պայքարում ենք»,- նշեց Ավինյանը։

Քաղաքապետն ընդգծեց՝ պատճառը ոչ միայն հրդեհներն են, այլ նաև բնակելի տների, շենքերի բակերում տերև և աղբ այրելը։

«Շատերդ տեսել եք կողքի բակում կամ հենց մեր բակում ինչ-որ մեկին, ով որ հավաքում է տերևները և աղբը և վառում է։ Սիրելի´ երևանցիներ, էդ փոքրիկ տերևների և աղբի վերամշակման գործարանները ուղղակիորեն, առաջին հերթին, թունավորում են ձեզ, թունավորում են ձեր շրջակա միջավայրը, թունավորում են երեխաներին, ովքեր որ ապրում, խաղում են էդ բակում։ Եվ մենք պետք է հասկանանք նաև էդ թունավորման աստիճանը, որովհետև երբ որ մենք անընդհատ խոսում ենք շինարարական փոշուց և դրա դեմ պայքարում ենք, դա անգամներով, մոտ երեքից հինգ անգամ ավելի նվազ վնասակար է։ Եվ էս սեզոնին, երբ որ արդեն տները, որոշ տներ տաքացվում են նաև վառելափայտով, տարբեր տեսակի նյութերով, դրան գումարած նաև այս տեսակի փոքրիկ վերամշակման գործարանները, այդպես կոչեք իրենց, իրենք էականորեն մեր օդի որակը վատթարացնում են»,-նշեց նա։

Քաղաքապետի խոսքով՝ ձմեռվա ամիսներին օդի շարժը շատ ավելի դանդաղ է, վառված տերևներից և աղբից արտանետվող տոքսինները մնում են օդում։

«Ես հասկանում եմ, որ ինչ-որ տենց ավանդույթային բաներ կան, որոնք որ տենց սովորական են միգուցե դարձել, բայց սրանք նորմալ սովորույթներ չեն, սրանք նորմալ ավանդույթներ չեն, և կներեք, բայց մի քանի տենց «մեշոկ» տերևը ուղղակի թեկուզ աղբամանին չհասցնելու համար ուղղակի բակում վառել և ամբողջ շրջակա միջավայրը թունավորել, դա նորմալ չի»,-նշեց նա։

Մանրամասները՝ տեսանյութում։