Մերցը ներկայացրել է իր առաջարկը Ուկրաինայի խաղաղության ճանապարհի վերաբերյալ

Լուրեր

30.10.2026 | 23:30
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
30.10.2026 | 23:27
Նոյեմբերի 1-ից ուժի մեջ են մտնում օտարերկրացիներին կացության կարգավիճակ տրամադրելու նոր կարգավորումները
30.10.2026 | 23:13
Ուկրաինայի դեմ պատերազմում զոհված ռուս զինծառայողների թիվը կարող է գերազանցել 500 հազարը
30.10.2026 | 23:02
Կասեցվել է «Նոր Զովք» ընկերության հացի և հացաբուլկեղենի արտադրամասի արտադրական գործունեությունը
30.10.2026 | 22:47
ՔՊ-ն Աշտարակում առաջադրում է գործող համայնքապետ Թովմաս Շահվերդյանին
30.10.2026 | 22:33
Բաքվից հայտնում են, թե Թուրքիայի ԱԳՆ-ն մերժել է Ադրբեջանի դեսպանատան խնդրանքը՝ Անկախության օրվա առթիվ դրոշի գույներով լուսավորել խորհրդանշական օբյեկտները
30.10.2026 | 22:24
ՀՀ–ԵՄ վիզաների ազատականացման գործընթացը և սահմանների կառավարման բարեփոխումները․ Յոհաննես Լուխներն այցելել է նաև Մարգարայի անցակետ
30.10.2026 | 22:14
Քրեական ոստիկանները զենք-զինամթերք ապօրինի պահելու դեպք են բացահայտել․ կան ձերբակալվածներ
30.10.2026 | 22:01
Տոկաևն առաջարկել է Ռուսաստանին ընդգրկել Թյուրքական պետությունների կազմակերպության կազմում
30.10.2026 | 21:50
Վերագործարկվել է Գյումրին սնող 1000 մմ-ոց ջրատարը
30.10.2026 | 21:37
Ալինա Չարաևան կիսաեզրափակիչ դուրս եկավ Իտալիայում
30.10.2026 | 21:23
Բաքուն կաջակցի ԱՄԷ-ին, ոչ թե Թուրքիային․ Ալիևի հերթական հակաթուրքական քայլն ու ուղերձը Անկարային
30.10.2026 | 21:10
Սպիտակի գործող համայնքապետը կրկին առաջադրվում է․ ինչ պատմություններով է հիշվում Քաջայր Նիկողոսյանը
30.10.2026 | 20:58
Թրամփը հայտարարել է, որ Իրանի հետ պատերազմը «շուտով կավարտվի»
30.10.2026 | 20:47
Դաժան սպանությունից ուղիղ 12 տարի է անցել․ մեղավորներն ազատության մեջ են, վաղեմության ժամկետը՝ մոտ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Գերմանիայի կանցլեր Ֆրիդրիխ Մերցը ներկայացրել է սեփական առաջարկը՝ Ռուսաստանի ագրեսիվ պատերազմի դադարեցման շուրջ բանակցությունների ընթացքում։ Խոսքը վերաբերում է ԱՄՆ 28 կետանոց «խաղաղության պլանի» կրճատված տարբերակին, ասել է նա Յոհանեսբուրգում ընթացող G20-ի գագաթնաժողովում, փոխանցում է DW-ն։

Քաղաքական գործիչը նշել է, որ կասկածամիտ է, թե հնարավոր կլինի համաձայնեցնել ԱՄՆ խաղաղության առաջարկը մինչև նոյեմբերի 27-ը՝ հինգշաբթի, որը սահմանել է Դոնալդ Թրամփը Ուկրաինայի համար։

«Եթե 28 կետերը շատ են հինգ օրվա համար, ապա ես, առնվազն, կցանկանայի փորձել գտնել մեկ կետ, որի շուրջ ուկրաինական կողմը կարողանա պայմանավորվել Ռուսաստանի հետ՝ ԱՄՆ-ի և եվրոպացիների համաձայնությամբ»,-ասել է Մերցը։

Նա չի բացահայտել իր ներկայացրած առաջարկի մանրամասները։

Մերցի խոսքով՝ այս առաջարկը հիմա քննարկվում է նաև Ժնևում ԵՄ, ԱՄՆ և Ուկրաինայի ներկայացուցիչների միջև ընթացող բանակցություններում։

«Հնարավոր է, որ կարողանանք առաջ շարժվել, բայց ես շարունակում եմ կասկածել, որ դա հնարավոր կլինի անել կարճ ժամկետում», -ընդգծել է Գերմանիայի կառավարության ղեկավարը։

Գերմանիայի կանցլերի կարծիքով՝ հատկապես կարևոր է հարցը, թե ինչ անվտանգության ապագա երաշխիքներ պետք է ունենա Ուկրաինան, երբ ավարտվի նրա դեմ սկսված պատերազմը․ «2025 թվականին Ռուսաստանին չի կարելի վստահել այնպես, ինչպես 1995-ին»,-հայտարարել է նա՝ նկատի ունենալով Բուդապեշտյան հուշագիրը։

Այդ փաստաթուղթը ենթադրում էր, որ Ռուսաստանը չի խախտի Ուկրաինայի տարածքային ամբողջականությունն ու ինքնավարությունը։ Սակայն Կիևի համար նախատեսված երաշխիքները փաստաթղթում ձևակերպված էին առանց կոնկրետ մանրամասների և պարտավորությունների այն երկրների համար, որոնք հանդես էին գալիս որպես երաշխավորներ, այդ թվում՝ Մեծ Բրիտանիան և ԱՄՆ-ը։ Փաստաթղթի տեքստը չէր նախատեսում Ուկրաինայի անմիջական ռազմական պաշտպանություն ՌԴ հարձակման դեպքում։