ԱՄՆ ծրագրում չկան զիջումներ Կիևին, բայց կան շատ օգուտներ՝ Ռուսաստանի համար․ The Insider

Լուրեր

31.10.2026 | 22:55
Հայտնաբերվել է զինծառայողի դի. ՊՆ
31.10.2026 | 22:35
Հայաստանի ներկայացուցիչ Ալինա Չարաևան դուրս եկավ եզրափակիչ
31.10.2026 | 19:51
Քննարկվել են ՀՀ և բրազիլական ինքնաթիռաշինական համաշխարային ընկերության միջև համագործակցության հնարավոր հեռանկարները
31.10.2026 | 19:30
Թանկ ու թվային Հայաստան․ ինչ կփոխվի վաղվանից օտարերկրացիների համար․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
31.10.2026 | 19:19
«Սպորտով զբաղվելը կարող է և պետք է լինի աղջիկների ընտրությունը»․ Ժաննա Անդրեասյան
31.10.2026 | 19:15
Ավարտեցինք COP17-ը՝ Հայաստանի և աշխարհի համար պատմական նշանակություն ունեցող արդյունքներով. ՇՄ նախարար
31.10.2026 | 19:10
Քննարկվել են Հայաստանի և Ծոցի համագործակցության խորհրդի միջև փոխգործակցության հարցեր
31.10.2026 | 18:51
Երևանի 2 վարչական շրջանում փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային շեմը
31.10.2026 | 18:27
Փոփոխություն կամավոր ատեստավորման կարգում. կսահմանվի 300 հազար դրամ դրույքաչափ. նախագիծ
31.10.2026 | 17:52
Վանաձորում վթարի է ենթարկվել շտապօգնության մեքենա
31.10.2026 | 17:23
Երևանում բացվել է «ՀայՓաս»-ի երկրորդ գրասենյակը
31.10.2026 | 16:57
Միրզոյանն ու Բահրեյնի ԱԳ նախարարը քննարկել են փոխգործակցության հարցեր
31.10.2026 | 16:36
Հայաստանում բացվել է «ՀայՓաս» ընկերության տվյալների կենտրոնը
31.10.2026 | 16:06
Արթուր Ոսկանյանը, Հովհաննես Հակոբյանն ու Էրիկ Հովսեփյանը՝ ԱԱ բրոնզե մեդալակիրներ
31.10.2026 | 15:55
Ծանրամարտի ԱԱ. Գոռ Սահակյանը վնասվածք է ստացել
Բոլորը

ԱՄՆ-ի կողմից առաջարկված ՌԴ-Ուկրաինա խաղաղ կարգավորման ծրագիրը գրեթե ոչ մի զիջում չի պարունակում Կիևի համար՝ համեմատած 2022 թվականի Ստամբուլյան համաձայնագրերի նախագծի հետ, բայց ներառում է տասնյակ նոր պահանջներ և շահեր Մոսկվայի համար։ Այդ մասին գրում է The Insider-ը, որը համեմատել է Ստամբուլյան բանակցությունների փաստաթղթերը և ԱՄՆ նախագահի հատուկ ներկայացուցիչ Սթիվ Ուիթքոֆի ու ՌԴ նախագահի խորհրդական Կիրիլ Դմիտրիևի մշակած 28 կետանոց նոր ծրագիրը։

Փաստաթղթերի վերլուծությունը ցույց է տվել, որ Ռուսաստանը պահպանել է Ստամբուլյան համաձայնագրերի բոլոր հիմնական պահանջները՝ ներառյալ Ուկրաինայի չեզոքությունը և ՆԱՏՕ-ին չմիանալու պարտավորությունը, օտարերկրյա ռազմական բազաների արգելքը, միջուկային զենք չունենալու պայմանը և ռուսերեն լեզվի պաշտպանության պարտավորությունը։ Միաժամանակ, լրագրողների գնահատմամբ, նոր «խաղաղության ծրագիրը» պարունակում է մի շարք դրույթներ, որոնք շահավետ են Մոսկվայի համար և որոնք չկային 2022 թվականի ապրիլին։

«Նոր ծրագիրը փաստացի լեգիտիմացնում է Ռուսաստանի բոլոր տարածքային բռնակցումները, այդ թվում՝ այն տարածքները, որոնք Մոսկվան այժմ էլ չի վերահսկում։ Ռուսաստանը ստանում է ամբողջ Դոնեցկի շրջանը, ներառյալ Կրամատորսկն ու Սլավյանսկը, ինչպես նաև պատժամիջոցների մեղմացում և տնտեսական արտոնություններ»,- ասված է հրապարակման մեջ։

«Միևնույն ժամանակ, Ուկրաինան չի ստանում իրական անվտանգության երաշխիքներ՝ միայն ԱՄՆ-ի կողմից պայմանական խոստումներ՝ փոխհատուցման պահանջներով և բազմաթիվ հիմքերով այդ երաշխիքները չեղարկելու համար»։

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը նոյեմբերի 22-ին բացասական պատասխան է տվել հարցին՝ արդյոք Ուկրաինային ներկայացված խաղաղության ծրագիրը վերջնական է, թե ոչ, չնայած նախօրեին նա հայտնել էր, որ նոյեմբերի 27-ը «հարմար ժամկետ» է, որպեսզի Ուկրաինան համաձայնի առաջարկին։

Փաստաթուղթը պաշտոնապես դեռ չի հրապարակվել։

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է, որ այս առաջարկը կարող է հիմք դառնալ պատերազմի կարգավորման համար, իսկ արևմտյան առաջնորդները կոչ են արել կատարելագործել նախագիծը։ Փաստաթուղթը կքննարկվի ԵՄ, ԱՄՆ ու Ուկրաինայի ներկայացուցիչների հանդիպմանը, որը ընթանում է Ժնևում։