Փաշինյանն Արարատի Սբ․ Հակոբ եկեղեցում պատարագի է մասնակցել․ ներկա էր նաև Մասյացոտն թեմի առաջնորդը

Լուրեր

30.10.2026 | 23:30
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
30.10.2026 | 23:27
Նոյեմբերի 1-ից ուժի մեջ են մտնում օտարերկրացիներին կացության կարգավիճակ տրամադրելու նոր կարգավորումները
30.10.2026 | 23:13
Ուկրաինայի դեմ պատերազմում զոհված ռուս զինծառայողների թիվը կարող է գերազանցել 500 հազարը
30.10.2026 | 23:02
Կասեցվել է «Նոր Զովք» ընկերության հացի և հացաբուլկեղենի արտադրամասի արտադրական գործունեությունը
30.10.2026 | 22:47
ՔՊ-ն Աշտարակում առաջադրում է գործող համայնքապետ Թովմաս Շահվերդյանին
30.10.2026 | 22:33
Բաքվից հայտնում են, թե Թուրքիայի ԱԳՆ-ն մերժել է Ադրբեջանի դեսպանատան խնդրանքը՝ Անկախության օրվա առթիվ դրոշի գույներով լուսավորել խորհրդանշական օբյեկտները
30.10.2026 | 22:24
ՀՀ–ԵՄ վիզաների ազատականացման գործընթացը և սահմանների կառավարման բարեփոխումները․ Յոհաննես Լուխներն այցելել է նաև Մարգարայի անցակետ
30.10.2026 | 22:14
Քրեական ոստիկանները զենք-զինամթերք ապօրինի պահելու դեպք են բացահայտել․ կան ձերբակալվածներ
30.10.2026 | 22:01
Տոկաևն առաջարկել է Ռուսաստանին ընդգրկել Թյուրքական պետությունների կազմակերպության կազմում
30.10.2026 | 21:50
Վերագործարկվել է Գյումրին սնող 1000 մմ-ոց ջրատարը
30.10.2026 | 21:37
Ալինա Չարաևան կիսաեզրափակիչ դուրս եկավ Իտալիայում
30.10.2026 | 21:23
Բաքուն կաջակցի ԱՄԷ-ին, ոչ թե Թուրքիային․ Ալիևի հերթական հակաթուրքական քայլն ու ուղերձը Անկարային
30.10.2026 | 21:10
Սպիտակի գործող համայնքապետը կրկին առաջադրվում է․ ինչ պատմություններով է հիշվում Քաջայր Նիկողոսյանը
30.10.2026 | 20:58
Թրամփը հայտարարել է, որ Իրանի հետ պատերազմը «շուտով կավարտվի»
30.10.2026 | 20:47
Դաժան սպանությունից ուղիղ 12 տարի է անցել․ մեղավորներն ազատության մեջ են, վաղեմության ժամկետը՝ մոտ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Նիկոլ Փաշինյանն այսօր պատարագի էր մասնակցում Արարատի մարզի Արարատ գյուղի Սբ․ Հակոբ եկեղեցում։ Վարչապետի հետ Արարատ էին մեկնել ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը, ֆինանսների, առողջապահության, էկոնոմիկայի, տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարները, ՔՊ-ական պատգամավորներ։

Փաշինյանին եկեղեցու բակում դիմավորեց «Հանրապետություն» կուսակցության նախագահ Արման Սարգսյանը, որն աջակցում է Ամենայն հայոց կաթողիկոսին հեռացնելու՝ Փաշինյանի ծրագրին։

Պատարագին ներկա էր նաև Մասյացոտն թեմի առաջնորդ Տեր Գևորգ եպիսկոպոս Սարոյանը։ Նա Հայաստանյաց Առաքելական եկեղեցու արդեն երկրորդ թեմի առաջնորդն է, որ ներկա է գտնվում Փաշինյանի մասնակցությամբ պատարագին։

Հիշեցնենք՝ նախորդ կիրակի էլ Փաշինյանը Խաչիկ գյուղում էր պատարագի մասնակցում, որտեղ ներկա էր ՀԱԵ Վայոց Ձորի թեմի առաջնորդ Տեր Աբրահամ արքեպիսկոպոս Մկրտչյանը։ Սրբազանները թեև ներկա են Փաշինյանի մասնակցությամբ պատարագներին, սակայն հրապարակավ դիրքորոշում չեն հայտնում՝ արդյո՞ք կողմ են Փաշինյանի՝ Ամենայն հայոց Գարեգին Բ կաթողիկոսին վեհարանից հեռացնելու ծրագրին։

Մասյացոտն թեմի առաջնորդ Տեր Գևորգ եպիսկոպոս Սարոյանը միայն դիրքորոշում է հայտնել՝ դեմ քվեարկելով Տեր Արամ քահանա Ասատրյանին կարգալույծ անելուն։ Հիշեցնենք՝ նա Հովհաննավանքի հոգևոր հովիվն էր, այժմ էլ առանց կարգավիճակի շարունակում է եկեղեցական ծեսեր կատարել, ինչին Մայր Աթոռը դեմ է։

Factor.am-ն այսօր փորձեց մեկնաբանություն ստանալ Մասյացոտն թեմի առաջնորդ Տեր Գևորգ եպիսկոպոս Սարոյանից՝ արդյո՞ք Մայր Աթոռի հետ համաձայնեցված է իր ներկայությունը կամ աջակցում է Փաշինյանին, սակայն մեր զանգերն անպատասխան մնացին։

Հայ Առաքելական եկեղեցու առաջնորդի հետ կապված արշավը Նիկոլ Փաշինյանը սկսեց այս տարվա մայիսից, նախ՝ հայտարարելով, որ եկեղեցիները «չուլանի» տպավորություն են թողնում, ապա թեման զարգացնելով՝ հայտարարեց, որ, ըստ իր տեղեկությունների, Գարեգին Բ-ն և այլ բարձրաստիճան հոգևորականներ խախտել են կուսակրոնության ուխտը, պետք է հեռանան։

Գարեգին Բ կաթողիկոսը զավակ ունենալու մասին տեղեկությունները որևէ կերպ չի մեկնաբանել, միայն Փաշինյանի գործունեությունը որակել է հակաեկեղեցական արշավ։

Նիկոլ Փաշինյանը հայտարարել է, որ հետ չի կանգնելու իր այս գաղափարից, ավելին՝ Վաղարշապատի ընտրություններում ՔՊ-ի հաղթանակից հետո նշեց, որ այսպիսով ընտրողներն իրեն նոր լիցք են հաղորդել Մայր Աթոռն ազատագրելու գործընթացում։ Նկատենք, սակայն, որ վաղարշապատցուն ներկայացված ՔՊ-ի նախընտրական ծրագրում նման դրույթ չի եղել։

Նարեկ Կիրակոսյան