Վթարային ջրանջատում Արմավիրի մարզում
Հասարակություն
23.11.2025 | 13:51
«Վեոլիա Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ վթարային աշխատանքներով պայմանավորված, ս.թ նոյեմբերի 23-ին ժամը 13:10- 19:00-ն կդադարեցվի Արմավիրի Խանջյան գյուղի ջրամատակարարումը:
Նոյեմբերի 23-ին ժամը 13:05- 15:00-ն կդադարեցվի ք.Արմավիր 108 թաղամասի ջրամատակարարումը:
Ընկերությունը հայցում է սպառողների ներողամտությունը պատճառված անհանգստության և կանխավ շնորհակալություն հայտնում ըմբռնման համար: