Ռուսաստանը ոչ միայն կազատվի Ուկրաինային փոխհատուցում վճարելու պարտավորությունից, այլև առևտրային օգուտներ կստանա․ ԵՄ-ն՝ արտահոսած փաստաթղթերի մասին

Լուրեր

15.11.2026 | 14:07
Վթարային ջրանջատում Աշտարակում
15.11.2026 | 12:51
Իսրայելի հետախուզությունը ԿՀՎ-ին զգուշացրել է, որ Իրանը պատրաստվում էր անօդաչու թռչող սարքերով մահափորձ իրականացնել Թրամփի դեմ
15.11.2026 | 12:32
Փաշինյանը Կամբոջայում մասնակցում է Ֆրանկոֆոնիայի 20-րդ գագաթնաժողովին
15.11.2026 | 11:36
Հայաստանում կենսաչափական անձնագիրը 24 ժամում ստանալը կարժենա 88,650 դրամ
15.11.2026 | 11:08
Երևանում, Մեղրիում և Ամասիայում ջրանջատումներ են․ հասցեներ և ժամեր
15.11.2026 | 10:55
Գործնական հմտությունների կատարելագործում․ Մալիշկա գյուղի դպրոցում անցկացվել է հատուկ-տակտիկական ուսումնավարժություն
15.11.2026 | 10:11
Քարի լիճ տանող ճանապարհը փակ է, Լարսը՝ բաց
15.11.2026 | 09:38
Հայտնի է Հայաստանի հավաքականի վերջնական հայտացուցակը Լատվիայի դեմ խաղում
14.11.2026 | 23:56
Նիկոլ Փաշինյանն աշխատանքային այցով ժամանել է Կամբոջա
14.11.2026 | 23:22
Արման Ծառուկյանը հերթական հաղթանակը տարավ RAF-ում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
14.11.2026 | 22:01
Արտակարգ դեպք Գյումրիում․ պայթյունի հետևանքով երկու տուժած կա. ՏԵՍԱՆՅՈՒԹ
14.11.2026 | 21:48
Դատավոր Մասիս Մելքոնյանի գործը չի առնչվում կաշառքին կամ Չաղ Ռուստամ մականունով հայտնի քրեական հեղինակության գործին. նա մեղադրյալի բացակայելու արգելքը փոխել է 1 մլն 200 հզ դրամ գրավի
14.11.2026 | 21:29
Հայաստանի հավաքականը նախախաղային մարզում է անցկացրել Ռիգայում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
14.11.2026 | 20:53
ԲԴԽ-ն համաձայնություն է տվել դատավորներներ Մասիս Մելքոնյանին և Գևորգ Պողոսյանին անձեռնմխելիությունից զրկելու հարցին
14.11.2026 | 20:30
Աննա Վարդապետյանն ընտրվել է Դատախազների միջազգային ասոցիացիայի փոխնախագահ
Բոլորը

Միացյալ Նահանգների կողմից առաջ քաշված խաղաղության ծրագիրը նոր բարդություններ է առաջացրել Եվրամիության առաջարկի իրականացման գործում, այն է՝  սառեցված ռուսական ակտիվները որպես փոխհատուցման վարկ տրամադրել Ուկրաինային․ գրում է euronews.com-ը։

Նշվում է, որ արտահոսած փաստաթղթերը ցույց են տալիս, որ սառեցված ակտիվները կազատվեն և որպես ներդրում կօգտագործվեն։

Միացյալ Նահանգների կողմից առաջ քաշված նոր խաղաղության ծրագիրը կասկածի տակ է դրել Եվրամիության առաջարկը՝ օգտագործել սառեցված ռուսական ակտիվները Ուկրաինային օգնելու համար։

ԵՄ-ի դիրքորոշումը կտրուկ փոփոխած ԱՄՆ-ի ծրագիրն առաջարկում է սառեցված ակտիվները բացել, ազատել և վերածել Վաշինգտոնի կողմից կառավարվող ներդրումային հարթակի։ Ձևակերպումը ենթադրում է, որ Ռուսաստանը ոչ միայն կազատվի ապագա կարգավորման ժամանակ փոխհատուցում վճարելու պարտավորությունից, այլև կստանա առևտրային օգուտներ։

«Կիևին բանակցությունների համար ներկայացված ծրագիրը հակասում է ԵՄ-ի նպատակին՝ ստիպել Ռուսաստանին վճարել պատերազմի պատճառած վնասների համար և փոխհատուցման վարկ տրամադրել Ուկրաինայի ֆինանսական և ռազմական կարիքները հոգալու համար»,- ասված է ԵՄ-ի տարածած հաղորդագրությունում։

Հիշեցնենք, որ ԱՄՆ-ը 28 կետից բաղկացած խաղաղության ծրագիր էր առաջարկել։

Որին ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը պատասխանել էր՝ ասելով, որ այն կարող է Ուկրաինայի հարցով կարգավորման հիմք դառնալ։

 

Իսկ Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին հայտարարել էր, որ իր երկիրը կանգնած է «շատ դժվար ընտրության առաջ՝ կամ կորցնել արժանապատվությունը, կամ ռիսկի դիմել կորցնելու կարևոր գործընկերոջը», նկատի ունենալով Միացյալ Նահանգները:

Ավելի ուշ Միացյալ Նահանգները Ուկրաինային սպառնացել էր դադարեցնել հետախուզական տվյալների և զենքի տրամադրումը, եթե Ուկրաինան մինչև նոյեմբերի 27-ը չստորագրի խաղաղության ծրագիրը։

Թարգմանությունը՝ Անահիտ Խաչատրյանի