Հայաստան կժամանի ԵԱՀԿ ԽՎ հատուկ ներկայացուցչի գլխավորած պատվիրակությունը
Քաղաքականություն
22.11.2025 | 13:10
ԵԱՀԿ ԽՎ փոխնախագահ, Հարավային Կովկասի տարածաշրջանում ԵԱՀԿ ԽՎ հատուկ ներկայացուցիչ Լուիս Գրասայի գլխավորած պատվիրակությունը Հայաստան կժամանի նոյեմբերի 22-26-ը; այս մասին տեղեկանում ենք ԱԺ նախագահի՝ պատվիրակության ընդունելության մասին կարգադրությունից:
Նշվում է, որ պատվիրակությանը կընդունի Ազգային ժողովի արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Սարգիս Խանդանյանը: