Գավառ համայնքին է վերադարձվել 40.6 հա մակերեսով հողամաս. Դատախազություն

Լուրեր

31.10.2026 | 12:34
Կյանքի թանկացման դեմ բողոքի ցույցերը տարածվում են Եվրոպայում․ ակցիաներ են եղել նաև Իտալիայի ավելի քան 60 քաղաքում
31.10.2026 | 12:28
Վահան Բիչախչյանը խաղադաշտ է վերադարձել շուրջ 3 ամսվա ընդմիջումից հետո. ՏԵՍԱՆՅՈՒԹ
31.10.2026 | 12:15
Ժաննա Անդրեասյանը գիտական ինստիտուտների ղեկավարների հետ քննարկել է ոլորտի բարեփոխումները
31.10.2026 | 11:55
Brent տեսակի նավթի գինը նվազել է
31.10.2026 | 11:33
Հորդառատ անձրևի հետևանքով Երևանում և Կոտայքում ջրալցումներ են եղել․ հեռացվել է մոտ 27 տոննա ջուր
31.10.2026 | 11:08
ԿԸՀ-ն սահմանել է նոյեմբերի 29-ի ՏԻՄ ընտրություններին մասնակցող ուժերի հերթական համարները
31.10.2026 | 10:43
Հայաստանի չեմպիոնը հաղթական խաղով է ավարտել պայքարը ֆուտզալի Չեմպիոնների լիգայում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
31.10.2026 | 10:25
Երևան մոլում բացվել է HayPass-ի գրասենյակը. Փաշինյանը ծանոթացել է անձնագիր ստանալու նոր համակարգին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
31.10.2026 | 10:07
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
30.10.2026 | 23:30
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
30.10.2026 | 23:27
Նոյեմբերի 1-ից ուժի մեջ են մտնում օտարերկրացիներին կացության կարգավիճակ տրամադրելու նոր կարգավորումները
30.10.2026 | 23:13
Ուկրաինայի դեմ պատերազմում զոհված ռուս զինծառայողների թիվը կարող է գերազանցել 500 հազարը
30.10.2026 | 23:02
Կասեցվել է «Նոր Զովք» ընկերության հացի և հացաբուլկեղենի արտադրամասի արտադրական գործունեությունը
30.10.2026 | 22:47
ՔՊ-ն Աշտարակում առաջադրում է գործող համայնքապետ Թովմաս Շահվերդյանին
30.10.2026 | 22:33
Բաքվից հայտնում են, թե Թուրքիայի ԱԳՆ-ն մերժել է Ադրբեջանի դեսպանատան խնդրանքը՝ Անկախության օրվա առթիվ դրոշի գույներով լուսավորել խորհրդանշական օբյեկտները
Բոլորը

ՀՀ գլխավոր դատախազությունից հայտնում են, որ Գավառ համայնքին պատկանող հողամասերը ապօրինի օտարելու համար, դատախազը հանրային քրեական հետապնդում է հարուցել 13 անձի նկատմամբ, այդ թվում՝ Գավառի համայնքապետի, ավագանու 10 անդամների, համայնքապետարանի իրավաբանի, ինչպես նաև ՍՊ ընկերության տնօրենի նկատմամբ։

«Գեղարքունիքի մարզի Գավառ համայնքի սեփականության իրավունքն է վերականգնվել 434 միլիոն 700 հազար դրամ շուկայականին մոտարկված կադաստրային արժեքով 35 հա և 69 միլիոն 727 հազար դրամ շուկայականին մոտարկված կադաստրային արժեքով 5.6 հա մակերեսներով հողամասերի նկատմամբ:

Քննչական կոմիտեում քննված քրեական վարույթի շրջանակում պարզվել է, որ 2011 թվականին Գավառ համայնքի ղեկավարը, տեղյակ լինելով ՍՊ ընկերության կողմից հողամասերն արդյունաբերության նպատակով օգտագործելու մասին, 5.6 հա մակերեսով հողամասը 473 հազար դրամով օտարել է ՍՊ ընկերությանը` որպես վարելահող՝ առանց փոփոխելու հողամասի նպատակային նշանակությունը:

Քրեական վարույթի շրջանակում պարզվել է նաև, որ նույն ՍՊ ընկերության և Գավառի քաղաքապետարանի միջև կնքվել է պայմանագիր, որով ՍՊ ընկերության ժամանակավոր տիրապետմանն ու օգտագործմանն է տրամադրվել Գավառ համայնքին սեփականության իրավունքով պատկանող՝ 434 միլիոն 700 հազար դրամ կադաստրային արժեքով 35 հա մակերեսով հողամաս: Հողամասը վարձակալության է հանձնվել տարեկան 74 հազար 497 դրամով:

Դատախազը հանրային քրեական հետապնդում է հարուցել Գավառի համայնքապետ Գ.Մ.-ի նկատմամբ՝ 18.04.2003 թվականին ընդունված Քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի 2-րդ մասով (պաշտոնեական լիազորությունները չարաշահելը), ավագանու 10 անդամների, համայնքապետարանի իրավաբանի, ինչպես նաև ՍՊ ընկերության տնօրենի, ընկերության աշխատակցի նկատմամբ՝ 38-308-րդ հոդվածի 2-րդ մասով (պաշտոնեական լիազորությունների չարաշահմանն օժանդակելը):

Քրեական վարույթի շրջանակում 5.6 հա մակերեսով հողամասը վերադարձվել է համայնքին, հողամասի նկատմամբ գրանցվել է համայնքի սեփականության իրավունքը, իսկ 35 հա մակերեսով հողամասի վերաբերյալ պայմանագրի հիման վրա կնքված վարձակալության իրավունքը ուժը կորցրած է ճանաչվել. հողամասը վերադարձվել է Գավառ համայնքին:

Մեղադրյալների կողմից ամբողջությամբ վերականգնվել է համայնքին պատճառված վնասը՝ 3 միլիոն 964 հազար դրամը:

Դատախազի կողմից որոշում է կայացվել մեղադրյալների նկատմամբ հարուցված հանրային քրեական հետապնդումը դադարեցնելու մասին՝ վաղեմության ժամկետներն անցած լինելու հիմքով»,- ասված է հաղորդագրությունում։