Ռոման Բերեզովսկին հավատում է «Դինամոյի» նոր գլխավոր մարզիչին

Լուրեր

24.11.2026 | 10:40
Արմավիրում կինը մեղադրվում է ամուսնու վրա սպիրտ լցնելու և նրան հրկիզելով սպանելու մեջ․ նա կալանավորվել է
24.11.2026 | 10:35
Արտարժույթների փոխարժեքները՝ նոյեմբերի 24-ի դրությամբ
24.11.2026 | 10:22
Ալիկ Սարգսյանի մարզպետության տարիներին հողերի վարձակալության գործընթացում խախտումներ են հայտնաբերվել․ 563 մլն դրամի հող վերադարձվել է համայնքին
24.11.2026 | 10:10
Կոտայքում քննարկվել են ջրամատակարարման, աղբահանության, թափառող շների և տրանսպորտի խնդիրները․ ՄԻՊ
24.11.2026 | 09:54
Առաջին դասարանի ուսուցչուհին մեղադրվում է աշակերտին բռնության ենթարկելու և դասընկերներից մեկուսացնելու համար
24.11.2026 | 09:46
Վարչապետը պաշտոնական այցով ժամանել է Ռումինիա
23.11.2026 | 23:16
Սևանա լճի մակարդակը մեկ շաբաթում չի փոխվել․ այն 26 սմ-ով բարձր է նախորդ տարվա նույն օրվա ցուցանիշից
23.11.2026 | 22:58
Ալեն Սիմոնյանը հանդիպել է Լիտվայի ազգային ճգնաժամային կառավարման կենտրոնի ղեկավարի հետ
23.11.2026 | 22:44
ՔՊ-ական համայնքապետի դեմ հայցը մերժվել է․ Քաջայր Նիկողոսյանը կշարունակի թեկնածու լինել
23.11.2026 | 22:30
ԱՄՆ կառավարությունը հիմքեր չունի ենթադրելու, որ Ջենսեն Հուանգի վերադարձը NVIDIA որևէ վտանգ է ներկայացնում ազգային անվտանգության համար․ Թրամփ
23.11.2026 | 22:14
Ադրբեջանում ընդդիմադիր «Մուսավաթ» կուսակցության առաջնորդին արգելել են լքել երկիրը
23.11.2026 | 21:57
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
23.11.2026 | 21:53
Ռուսաստանը ցանկանում է մինչև տարեվերջ միջուկային զենք տեղակայել տիեզերքում. գերմանական ԶԼՄ-ներ
23.11.2026 | 21:40
40-ից ավելի միջազգային կազմակերպություններ, այդ թվում՝ ՀՀ-ից ՀՔԱՎ-ը, կոչ են արել ԵԱՀԿ երկրներին արգելափակել կառույցում Ադրբեջանի հնարավոր նախագահությունը
23.11.2026 | 21:29
Թուրքիայում հազարավոր մարդիկ բողոքի ցույց են անցկացրել ընդդիմության և ԶԼՄ-ների նկատմամբ իշխանությունների ճնշումների դեմ
Բոլորը

Հայաստանի ազգային հավաքականի, Մոսկվայի «Դինամոյի», պետերբուրգյան «Զենիթի» նախկին դարպասապահ Ռոման Բերեզովսկին անդրադարձել է դինամոյականների գլխավոր մարզիչի պաշտոնակատար Ռոլան Գուսևին։ Օրեր առաջ նախկին ֆուտբոլիստը «Դինամոյի» գլխավոր մարզիչի պաշտոնում փոխարինել էր Վալերի Կարպինին, որն իր ցանկությամբ հեռացել էր թիմից։

«Գուսևը դեռ անցած տարի լավ դրսևորեց իրեն և ձեռք բերեց որոշ վստահություն։ Այդ պատճառով նրան տվեցին ևս մեկ հնարավորություն՝ հաստատվելու «Դինամոյի» գլխավոր մարզիչի պաշտոնում։ Պարզ է, որ անցած տարի իրավիճակը մի փոքր այլ էր, կազմը՝ նույնպես։ Հիմա զգալիորեն այլ միջավայր է։ Նրա մոտ բոլոր հնարավորությունները կան դառնալու գլխավոր մարզիչ, հատկապես որ հիմա նա ավելի մոտիվացված է։ Ամեն ինչ Ռոլանի ձեռքում է»,- Ռոման Բերեզովսկու խոսքը մեջբերում է Legalbet-ը։

Հիշեցնենք, որ Ռոման Բերեզովսկին Հայաստանի հավաքականի դարպասապահների մարզիչն է։