Մինսկի գործընթացը և դրան կից կառույցներն ավարտում են գործունեությունը․ ԵԱՀԿ

Լուրեր

31.10.2026 | 13:56
Հայաստանից՝ Էկվադոր. COP18-ը հյուրընկալող երկիրն ընտրված է
31.10.2026 | 13:33
Ամերիկյան ինդեքսները նվազել են
31.10.2026 | 13:24
Ըմբշամարտի ԱԱ. Հայաստանի վերջին ներկայացուցիչները պարտվեցին
31.10.2026 | 13:06
Արարատ Միրզոյանը մասնակցել է «Մանամայի երկխոսության» բացման արարողությանը
31.10.2026 | 12:34
Կյանքի թանկացման դեմ բողոքի ցույցերը տարածվում են Եվրոպայում․ ակցիաներ են եղել նաև Իտալիայի ավելի քան 60 քաղաքում
31.10.2026 | 12:28
Վահան Բիչախչյանը խաղադաշտ է վերադարձել շուրջ 3 ամսվա ընդմիջումից հետո. ՏԵՍԱՆՅՈՒԹ
31.10.2026 | 12:15
Ժաննա Անդրեասյանը գիտական ինստիտուտների ղեկավարների հետ քննարկել է ոլորտի բարեփոխումները
31.10.2026 | 11:55
Brent տեսակի նավթի գինը նվազել է
31.10.2026 | 11:33
Հորդառատ անձրևի հետևանքով Երևանում և Կոտայքում ջրալցումներ են եղել․ հեռացվել է մոտ 27 տոննա ջուր
31.10.2026 | 11:08
ԿԸՀ-ն սահմանել է նոյեմբերի 29-ի ՏԻՄ ընտրություններին մասնակցող ուժերի հերթական համարները
31.10.2026 | 10:43
Հայաստանի չեմպիոնը հաղթական խաղով է ավարտել պայքարը ֆուտզալի Չեմպիոնների լիգայում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
31.10.2026 | 10:25
Երևան մոլում բացվել է HayPass-ի գրասենյակը. Փաշինյանը ծանոթացել է անձնագիր ստանալու նոր համակարգին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
31.10.2026 | 10:07
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
30.10.2026 | 23:30
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
30.10.2026 | 23:27
Նոյեմբերի 1-ից ուժի մեջ են մտնում օտարերկրացիներին կացության կարգավիճակ տրամադրելու նոր կարգավորումները
Բոլորը

ԵԱՀԿ-ն ավարտում է Մինսկի խմբի և դրան առնչվող կառույցների փակման գործընթացը։ Այս մասին կառույցից հայտնել են ադրբեջանական APA-ին։

«2025 թվականի սեպտեմբերի 1-ին Նախարարների խորհրդի կողմից ընդունված թիվ 1/25 որոշման հիման վրա՝ ԵԱՀԿ-ն քայլեր է ձեռնարկում Մինսկի գործընթացը և դրան կից կառույցները փակելու ուղղությամբ։ Դա կավարտվի մինչև 2025 թվականի դեկտեմբերի 1-ը։ Այս ամսաթվից հետո Մինսկի գործընթացի և դրան կից կառույցների մանդատի շրջանակում իրականացվող բոլոր գործողությունները պաշտոնապես կդադարեցվեն»,- ասվում է հաղորդագրությունում։

Ակնկալվում է, որ ԵԱՀԿ-ն դեկտեմբերի 1-ին կհրապարակի հաղորդագրություն, որով պաշտոնապես կհայտարարի փակման մասին։

Հիշեցնենք, որ 2025 թվականի սեպտեմբերի 1-ին ԵԱՀԿ Մշտական ​​խորհուրդը որոշել էր դադարեցնել ԵԱՀԿ Մինսկի գործընթացը և դրան կից կառույցները։

ԵԱՀԿ քարտուղարությանը հանձնարարվել է ավարտել այդ կառույցների փակման հետ կապված բոլոր կազմակերպչական և տեխնիկական հարցերը ոչ ուշ, քան 2025 թվականի դեկտեմբերի 1-ը։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի