Մեր «կարմիր գծերը» հստակ են և անփոփոխ․ Ուկրաինան ՄԱԿ-ի ԱԽ նիստում մեկնաբանել է Թրամփի խաղաղության ծրագիրը

Լուրեր

31.10.2026 | 10:07
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
30.10.2026 | 23:30
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
30.10.2026 | 23:27
Նոյեմբերի 1-ից ուժի մեջ են մտնում օտարերկրացիներին կացության կարգավիճակ տրամադրելու նոր կարգավորումները
30.10.2026 | 23:13
Ուկրաինայի դեմ պատերազմում զոհված ռուս զինծառայողների թիվը կարող է գերազանցել 500 հազարը
30.10.2026 | 23:02
Կասեցվել է «Նոր Զովք» ընկերության հացի և հացաբուլկեղենի արտադրամասի արտադրական գործունեությունը
30.10.2026 | 22:47
ՔՊ-ն Աշտարակում առաջադրում է գործող համայնքապետ Թովմաս Շահվերդյանին
30.10.2026 | 22:33
Բաքվից հայտնում են, թե Թուրքիայի ԱԳՆ-ն մերժել է Ադրբեջանի դեսպանատան խնդրանքը՝ Անկախության օրվա առթիվ դրոշի գույներով լուսավորել խորհրդանշական օբյեկտները
30.10.2026 | 22:24
ՀՀ–ԵՄ վիզաների ազատականացման գործընթացը և սահմանների կառավարման բարեփոխումները․ Յոհաննես Լուխներն այցելել է նաև Մարգարայի անցակետ
30.10.2026 | 22:14
Քրեական ոստիկանները զենք-զինամթերք ապօրինի պահելու դեպք են բացահայտել․ կան ձերբակալվածներ
30.10.2026 | 22:01
Տոկաևն առաջարկել է Ռուսաստանին ընդգրկել Թյուրքական պետությունների կազմակերպության կազմում
30.10.2026 | 21:50
Վերագործարկվել է Գյումրին սնող 1000 մմ-ոց ջրատարը
30.10.2026 | 21:37
Ալինա Չարաևան կիսաեզրափակիչ դուրս եկավ Իտալիայում
30.10.2026 | 21:23
Բաքուն կաջակցի ԱՄԷ-ին, ոչ թե Թուրքիային․ Ալիևի հերթական հակաթուրքական քայլն ու ուղերձը Անկարային
30.10.2026 | 21:10
Սպիտակի գործող համայնքապետը կրկին առաջադրվում է․ ինչ պատմություններով է հիշվում Քաջայր Նիկողոսյանը
30.10.2026 | 20:58
Թրամփը հայտարարել է, որ Իրանի հետ պատերազմը «շուտով կավարտվի»
Բոլորը

ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի նիստում կառույցում Ուկրաինայի մշտական ​​ներկայացուցչի տեղակալ Քրիստինա Գայովիշինը, խոսելով ԱՄՆ-ի կողմից առաջարկված խաղաղության ծրագրի մասին, հիշեցրել է, որ իր երկիրն ունի «կարմիր գծեր», որոնք «հստակ և անփոփոխ» են, գրում է Meduza-ն։

«Մենք երբեք՝ ո՛չ պաշտոնապես, ո՛չ էլ որևէ այլ կերպ, չենք ճանաչի որպես ռուսական Ուկրաինայի տարածքը, որը ժամանակավորապես օկուպացված է Ռուսաստանի Դաշնության կողմից։ Մեր հողը վաճառքի ենթակա չէ։ Ուկրաինան չի համաձայնի որևէ սահմանափակման իր ինքնապաշտպանության իրավունքի կամ մեր զինված ուժերի չափերի և կարողությունների վերաբերյալ։ Մենք նաև չենք հանդուրժի մեր ինքնիշխանության որևէ խախտում, այդ թվում՝ մեր ինքնիշխան իրավունքը՝ ընտրելու այն դաշինքները, որոնց ցանկանում ենք միանալ։ Մենք չենք պարգևատրի ռուսական ագրեսիայի հիմքում ընկած ցեղասպանական ձգտումները՝ խաթարելով մեր ինքնությունը, մասնավորապես, մեր լեզուն»,- հայտարարել է նա։

Միաժամանակ, ուկրաինացի դիվանագետն ընդգծել է, որ իր երկիրը պատրաստ է կառուցողական աշխատել խաղաղության պլանի վրա, որի նախագիծը ստացել է Միացյալ Նահանգներից։

Հիշեցնենք, որ ավելի վաղ Ուկրաինայի Գերագույն ռադայի պատգամավոր Ալեքսեյ Գոնչարենկոն իր տելեգրամ ալիքում հրապարակել էր 28 կետից բաղկացած ԱՄՆ-ի խաղաղության ծրագիրը։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի