Ղազախստանն աջակցում է Հայաստանի «Խաղաղության խաչմերուկ» նախաձեռնությանը և հետաքրքրված է TRIPP-ին մասնակցությամբ․ Տոկաև

Լուրեր

30.10.2026 | 23:30
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
30.10.2026 | 23:27
Նոյեմբերի 1-ից ուժի մեջ են մտնում օտարերկրացիներին կացության կարգավիճակ տրամադրելու նոր կարգավորումները
30.10.2026 | 23:13
Ուկրաինայի դեմ պատերազմում զոհված ռուս զինծառայողների թիվը կարող է գերազանցել 500 հազարը
30.10.2026 | 23:02
Կասեցվել է «Նոր Զովք» ընկերության հացի և հացաբուլկեղենի արտադրամասի արտադրական գործունեությունը
30.10.2026 | 22:47
ՔՊ-ն Աշտարակում առաջադրում է գործող համայնքապետ Թովմաս Շահվերդյանին
30.10.2026 | 22:33
Բաքվից հայտնում են, թե Թուրքիայի ԱԳՆ-ն մերժել է Ադրբեջանի դեսպանատան խնդրանքը՝ Անկախության օրվա առթիվ դրոշի գույներով լուսավորել խորհրդանշական օբյեկտները
30.10.2026 | 22:24
ՀՀ–ԵՄ վիզաների ազատականացման գործընթացը և սահմանների կառավարման բարեփոխումները․ Յոհաննես Լուխներն այցելել է նաև Մարգարայի անցակետ
30.10.2026 | 22:14
Քրեական ոստիկանները զենք-զինամթերք ապօրինի պահելու դեպք են բացահայտել․ կան ձերբակալվածներ
30.10.2026 | 22:01
Տոկաևն առաջարկել է Ռուսաստանին ընդգրկել Թյուրքական պետությունների կազմակերպության կազմում
30.10.2026 | 21:50
Վերագործարկվել է Գյումրին սնող 1000 մմ-ոց ջրատարը
30.10.2026 | 21:37
Ալինա Չարաևան կիսաեզրափակիչ դուրս եկավ Իտալիայում
30.10.2026 | 21:23
Բաքուն կաջակցի ԱՄԷ-ին, ոչ թե Թուրքիային․ Ալիևի հերթական հակաթուրքական քայլն ու ուղերձը Անկարային
30.10.2026 | 21:10
Սպիտակի գործող համայնքապետը կրկին առաջադրվում է․ ինչ պատմություններով է հիշվում Քաջայր Նիկողոսյանը
30.10.2026 | 20:58
Թրամփը հայտարարել է, որ Իրանի հետ պատերազմը «շուտով կավարտվի»
30.10.2026 | 20:47
Դաժան սպանությունից ուղիղ 12 տարի է անցել․ մեղավորներն ազատության մեջ են, վաղեմության ժամկետը՝ մոտ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Հայաստանը Ղազախստանի կարևոր և հուսալի գործընկերն է, երկկողմ հարաբերությունները հիմնված են ամուր բարեկամության և փոխադարձ հարգանքի վրա։ Այս մասին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ ճեպազրույցում հայտարարել է Ղազախստանի նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևը, փոխանցում են ղազախական լրատվամիջոցները։

«Ղազախստանը հատուկ համակրանք ունի Հայաստանի և նրա ժողովրդի նկատմամբ։ Մենք մեծ հարգանք ենք տածում հայ ժողովրդի խոր արմատներ ունեցող պատմության, հարուստ մշակույթի և ավանդույթների նկատմամբ։ Մենք շահագրգռված ենք մեր փոխշահավետ համագործակցության հետագա ամրապնդմամբ։ Սա հաստատվում է անցյալ տարի Հայաստան կատարած իմ պաշտոնական այցի և այսօրվա բանակցությունների արդյունքներով։ Ղազախստան-Հայաստան հարաբերությունները հասնում են ռազմավարական գործընկերության մակարդակի։ Սա ասվում է մեր ստորագրած համատեղ հայտարարության մեջ։ Այս որոշումը, անկասկած, կամրապնդի երկու երկրների միջև բարեկամությունը և կբացի բազմակողմանի համագործակցության նոր փուլ»,- ասել է Տոկաևը։

Նրա խոսքով՝ քննարկման հիմնական թեմաներից մեկն արդյունաբերության, տրանսպորտի և լոգիստիկայի, էներգետիկայի, գյուղատնտեսության, թվայնացման, շինարարության և այլ ոլորտներում գործընկերության ընդլայնումն էր։ Առաջնահերթություն է տրվել տրանսպորտի և տարանցման ոլորտի ներուժի արդյունավետ օգտագործմանը։

«Հարավային Կովկասում ստեղծված նոր աշխարհաքաղաքական իրավիճակը բարենպաստ պայմաններ է ստեղծում երկկողմ և միջտարածաշրջանային կապերի ամրապնդման համար: Ղազախստանն աջակցում է Հայաստանի «Խաղաղության խաչմերուկ» նախաձեռնությանը տրանսպորտի և տարանցման ոլորտում: Մենք նաև հաստատում ենք մեր հետաքրքրությունը TRIPP միջազգային ուղու՝ խաղաղության և բարգավաճման համար նախագծին մասնակցության հարցում: Այս ռազմավարական միջանցքները Տրանսկասպյան միջազգային տրանսպորտային երթուղու և Հյուսիս-Հարավ միջանցքի հետ կապելը բխում է երկու երկրների շահերից։ Տրանսպորտի և տարանցման ոլորտում բաց և արդյունավետ համագործակցությունը լայն հեռանկարներ է բացում մեզ համար։ Ես երախտագիտություն եմ հայտնում Ադրբեջանի ղեկավարին՝ իր երկրի միջոցով երկկողմ ուղիղ առևտրի համար պայմաններ ստեղծելու որոշման համար։ Այսպիսով, այս տարվա նոյեմբերին Ադրբեջանի միջոցով Հայաստան է մատակարարվել ղազախական ցորենի առաջին 1000 տոննա խմբաքանակը։ Այս նախաձեռնությունն ունի հատուկ քաղաքական և տնտեսական նշանակություն։ Ղազախստանը պատրաստ է պարբերաբար բարձրորակ հացահատիկային արտադրանք և այլ ապրանքներ մատակարարել Հայաստան»,-հայտարարել է Ղազախստանի ղեկավարը։

Նա նշել է, որ պայմանավորվել են ամեն ինչ անել այս ոլորտի հետագա զարգացման համար։ Առաջնահերթություններից մեկը երկու երկրների միջև ուղիղ օդային հաղորդակցության բացումն ու օդային բեռնափոխադրումների կազմակերպումն է։ Այս ոլորտում արդեն իսկ կան կոնկրետ ծրագրեր, և կողմերը շուտով կսկսեն դրանք իրականացնել։

Ղազախստանի նախագահը նաև նշել է, որ հատուկ ուշադրություն է դարձվել առևտրատնտեսական և ներդրումային համագործակցության ակտիվացմանը։

«Պայմանավորվածություն է ձեռք բերվել ձեռնարկել կոնկրետ միջոցառումներ՝ փոխադարձ առևտրի ծավալները մեծացնելու և ապրանքների տեսականին ընդլայնելու համար։ Փոխադարձ առևտուրը խթանելու համար Ղազախստանը պատրաստ է հայկական շուկային առաջարկել, ընդհանուր առմամբ, 350 միլիոն դոլարի ապրանքներ։ Մենք նաև պատրաստ ենք աջակցել Հայաստանի արտահանման ներուժին և ընդգծել ներդրումային նախագծերի իրականացման կարևորությունը։ Պայմանավորվածություն ձեռք բերվեց գործնական քայլեր ձեռնարկել ձեռնարկատերերի միջև կապերն ամրապնդելու համար։ Նորաստեղծ Ղազախստան-Հայաստան գործարար խորհուրդը նպատակ ունի միավորել երկու երկրների գործարար ներկայացուցիչներին և նպաստել փոխշահավետ նախագծերի իրականացմանը»,- հայտարարել է Ղազախստանի նախագահը։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի