Բաքվից պնդում են, թե ԱՄՆ-ի հետ, այսպես կոչված, «Զանգեզուրի միջանցքին» վերաբերող հարցեր են քննարկել

Լուրեր

01.11.2026 | 11:33
Ուկրաինայում պատերազմը տեղափոխվել է նաև ստորգետնյա գազատարներ․ զինվորականները մարտեր են վարում խողովակաշարերում․ ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ
01.11.2026 | 11:08
Ռուբիոն կասկածում է, որ Ուկրաինայում պատերազմը մոտ ապագայում կավարտվի
01.11.2026 | 10:44
Արտարժույթների փոխարժեքները՝ նոյեմբերի 1-ի դրությամբ
01.11.2026 | 10:05
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
31.10.2026 | 22:55
Հայտնաբերվել է զինծառայողի դի. ՊՆ
31.10.2026 | 22:35
Հայաստանի ներկայացուցիչ Ալինա Չարաևան դուրս եկավ եզրափակիչ
31.10.2026 | 19:51
Քննարկվել են ՀՀ և բրազիլական ինքնաթիռաշինական համաշխարային ընկերության միջև համագործակցության հնարավոր հեռանկարները
31.10.2026 | 19:30
Թանկ ու թվային Հայաստան․ ինչ կփոխվի վաղվանից օտարերկրացիների համար․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
31.10.2026 | 19:19
«Սպորտով զբաղվելը կարող է և պետք է լինի աղջիկների ընտրությունը»․ Ժաննա Անդրեասյան
31.10.2026 | 19:15
Ավարտեցինք COP17-ը՝ Հայաստանի և աշխարհի համար պատմական նշանակություն ունեցող արդյունքներով. ՇՄ նախարար
31.10.2026 | 19:10
Քննարկվել են Հայաստանի և Ծոցի համագործակցության խորհրդի միջև փոխգործակցության հարցեր
31.10.2026 | 18:51
Երևանի 2 վարչական շրջանում փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային շեմը
31.10.2026 | 18:27
Փոփոխություն կամավոր ատեստավորման կարգում. կսահմանվի 300 հազար դրամ դրույքաչափ. նախագիծ
31.10.2026 | 17:52
Վանաձորում վթարի է ենթարկվել շտապօգնության մեքենա
31.10.2026 | 17:23
Երևանում բացվել է «ՀայՓաս»-ի երկրորդ գրասենյակը
Բոլորը

Ադրբեջանի թվային զարգացման և տրանսպորտի նախարար Ռաշադ Նաբիևը հանդիպել է ԱՄՆ գործերի ժամանակավոր հավատարմատար Էմի Քարլոնի և ԱՄՆ Պետքարտուղարության քաղաքականության գրասենյակի ավագ խորհրդական Ջոնաթան Ասկոնասի հետ, գրում են ադրբեջանական լրատվամիջոցները։

«Մենք տեղեկատվություն ենք տրամադրել ադրբեջանական կողմի կողմից Միջին միջանցքի զարգացման ուղղությամբ կատարված աշխատանքների վերաբերյալ։ Քննարկել ենք երկու երկրների միջև այս ուղղությամբ համագործակցությունը, ինչպես նաև Զանգեզուրի միջանցքի վերաբերյալ հարցեր: Միաժամանակ, մտքեր ենք փոխանակել կիբերանվտանգության և արհեստական ​​բանականության ոլորտներում գործընկերության վերաբերյալ»,- գրել է ադրբեջանցի պաշտոնյան սոցցանցերում։

Հավելենք, որ Վաշինգտոնում օգոստոսի 8-ին ստորագրված համաձայնագրերով որևէ «Զանգեզուրի միջանցքի» մասին խոսք չկա։ Դրանցում նշվում է «Թրամփի երթուղու» (TRIPP) մասին, սակայն Բաքվի քարոզչամեքենան ու ադրբեջանցի պաշտոնյաները, այդ թվում՝ նախագահ Իլհամ Ալիևը շարունակում են «միջանցք» եզրույթն օգտագործել՝ խեղաթյուրելով նաև ստորագրված փաստաթղթերի բովանդակությունը։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի