ԱՄՆ-ն լուրջ շահեր ունի ՀՀ-ում՝ խոշոր ներդրում ԱԲ-ի ոլորտում, Թրամփի ուղի․ գեոպոլիտիկ նշանակություն ունեն այս նախագծերը․ Հրաչյա Թաշչյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

03.08.2026 | 23:30
Տաթև-Լծեն ավտոճանապարհին բեռնատարը դուրս է եկել երթևեկելի հատվածից և բախվել հողաթմբին
03.08.2026 | 23:14
Արմավիր քաղաքի ռեստորաններից մեկի մոտակայքում ավտոմեքենա է այրվել
03.08.2026 | 22:59
Էրդողանի դաշնակից Բահչելին ու Օջալանն աջակցություն են հայտնել Թուրքիա-PKK խաղաղության գործընթացին
03.08.2026 | 22:44
Մեկնարկել են ուժային կառույցների միջև անցկացվող բանակային խաղերը
03.08.2026 | 22:29
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
03.08.2026 | 22:15
Ադրբեջանում քաղաքացիական ԱԹՍ-ների կառավարման տեղեկատվական համակարգ է ստեղծվում
03.08.2026 | 22:03
«Հայաստան» դաշինքի պատգամավորի թեկնածուին և շտաբներից մեկի ղեկավարին առնչվող քրեական վարույթի նախաքննությունն ավարտվել է. ՔԿ
03.08.2026 | 21:48
SOCAR-ը ձեռք է բերել ճապոնական ITOCHU ընկերության բաժնեմասը Ազերի-Չիրագ-Գյունեշլի նախագծում
03.08.2026 | 21:35
Երթևեկության կազմակերպման փոփոխություն՝ Երվանդ Քոչարի փողոցում
03.08.2026 | 21:22
ԵՄ պատժամիջոցների ցանկում ներառված Վրաստանի նավթավերամշակման գործարանը կդադարեցնի ռուսական նավթի գնումները
03.08.2026 | 21:07
ԵՄ-ն վաղն արտակարգ նիստ է գումարելու Սեուտայի հարցով
03.08.2026 | 20:47
Վաղը Նորքի 9-րդ զանգվածի որոշ հասցեներում գազանջատումներ կլինեն
03.08.2026 | 20:29
Եվրոպայում 2026 թվականին անտառային հրդեհների վնասը գերազանցել է 3 միլիարդ եվրոն
03.08.2026 | 20:15
Ռուբինյանն ընտրվեց․ փոխադարձ մեղադրանքներ և «զրոյական կետ»-ից սկսելու առաջարկ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
03.08.2026 | 20:08
24 ժամ ջուր չի լինի Երևանի և Կոտայքի մարզի մի շարք հասցեներում
Բոլորը

Factor TV-ի եթերում միջազգային հարաբերությունների մասնագետ Հրաչյա Թաշչյանն անդրադարձել է ամերիկյան «Firebird» ընկերության՝ Հայաստանում 500 միլիոն դոլարի ներդրումային ծրագրին և դրա նշանակությանը։ Փորձագետն այս իրադարձությունը որակել է կարևոր՝ շեշտելով, որ այն կարևորագույն նշանակություն ունի Հայաստանի զարգացման ճանապարհային քարտեզի համար։
Ըստ Թաշչյանի՝ այն փաստը, որ ամերիկյան ընկերությունը ստացել է ԱՄՆ արտահանման լիցենզիա և պատրաստվում է Հայաստանում ստեղծել արհեստական բանականության կլաստեր, վկայում է երկու կարևոր հանգամանքի մասին։ Նախ՝ Հայաստանում առկա է համապատասխան էկոհամակարգ՝ նման բարձր տեխնոլոգիական ներդրումներ ընդունելու համար։ Երկրորդ՝ սա ցույց է տալիս ԱՄՆ պետական քաղաքականությունը։
«Ամերիկյան պետությունը փաստորեն քաջալերում է իր ընկերություններին աշխատել Հայաստանում և աշխատել, ընդ որում, այս տեսակ նմանատիպ կարևորագույն ոլորտներում»,- նշել է փորձագետը՝ հավելելով, որ սա ոչ միայն տնտեսական, այլև քաղաքական նշանակություն ունեցող քայլ է։
Հրաչյա Թաշչյանը ներդրումային այս ծրագիրը դիտարկում է ավելի լայն՝ տարածաշրջանային համատեքստում։ Նա ուշադրություն է հրավիրել ԱՄՆ-ի և Կենտրոնական Ասիայի երկրների («C5+1» ձևաչափ) համագործակցության վրա, որի նպատակներից մեկը հազվագյուտ հողային մետաղների մատակարարման դիվերսիֆիկացումն է՝ Չինաստանի մենաշնորհը կոտրելու համար։
«Կենտրոնական Ասիայից այդ օգտակար հանածոների արտահանման միակ ճանապարհն անցնում է Կասպից ծովով և Հարավային Կովկասով»,- ընդգծել է Թաշչյանը։
Նրա դիտարկմամբ՝ Հայաստանը դառնում է այս մատակարարման շղթայի անհրաժեշտ օղակներից մեկը։ Որպեսզի այս ծրագրերը կյանքի կոչվեն, տարածաշրջանում անհրաժեշտ է խաղաղություն և կայունություն, ինչն էլ, ըստ բանախոսի, ԱՄՆ-ի կողմից հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորմանն ուղղված ջանքերի հիմնական մոտիվացիաներից է։
Անդրադառնալով հայ-ռուսական հարաբերություններին՝ Թաշչյանը նշել է, որ պետք է հրաժարվել հարաբերությունները բացառապես «հովանավոր-հաճախորդ»  տրամաբանության մեջ դիտարկելուց։ Նա առաջարկում է առաջնորդվել «բազմաբևեռ» համագործակցության սկզբունքով՝ օրինակ բերելով Եգիպտոսին, Հնդկաստանին, Բրազիլիային և հենց Թուրքիային, որոնք համագործակցում են թե՛ Ռուսաստանի, թե՛ ԱՄՆ-ի հետ։
«Չկա որևէ պետություն, որն ուզում է սահմանափակվել իր հարաբերություններում մեկ կենտրոնի հետ։ Ռուսաստանը նույնպես հաշվի է նստում այս ամենի հետ»,- ասել է Թաշչյանը՝ նշելով, որ նույնիսկ Ռուսաստանը խորը գործընկերային հարաբերություններ ունի ՆԱՏՕ-ի անդամ Թուրքիայի հետ։
Հրաչյա Թաշչյանը համոզմունք է հայտնել, որ արևմտյան կապիտալի և տեխնոլոգիաների ներգրավումը Հայաստան ուղղակիորեն բարձրացնում է երկրի անվտանգության մակարդակը։
«Մեր քայլերը, որոնք միտված են ԱՄՆ-ի ներգրավմանը մեր տարածաշրջան, բարձրացնում են մեր անվտանգության ապահովման երաշխիքները և նվազեցնում են էսկալացիայի, պատերազմի վերսկսման հավանականությունը»,- եզրափակել է միջազգայնագետը՝ շեշտելով, որ խոշոր տնտեսական շահերի առկայությունը զսպող գործոն է հանդիսանում ագրեսիայի դեմ։

Հաղորդումն ամբողջությամբ՝ տեսանյութում։

Ռոբերտ Անանյան