ԱՄՆ-ի ծրագիրը ենթադրում է Դոնբասը «վարձակալությամբ» տրամադրել Ռուսաստանին․ The Telegraph

Լուրեր

30.10.2026 | 23:30
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
30.10.2026 | 23:27
Նոյեմբերի 1-ից ուժի մեջ են մտնում օտարերկրացիներին կացության կարգավիճակ տրամադրելու նոր կարգավորումները
30.10.2026 | 23:13
Ուկրաինայի դեմ պատերազմում զոհված ռուս զինծառայողների թիվը կարող է գերազանցել 500 հազարը
30.10.2026 | 23:02
Կասեցվել է «Նոր Զովք» ընկերության հացի և հացաբուլկեղենի արտադրամասի արտադրական գործունեությունը
30.10.2026 | 22:47
ՔՊ-ն Աշտարակում առաջադրում է գործող համայնքապետ Թովմաս Շահվերդյանին
30.10.2026 | 22:33
Բաքվից հայտնում են, թե Թուրքիայի ԱԳՆ-ն մերժել է Ադրբեջանի դեսպանատան խնդրանքը՝ Անկախության օրվա առթիվ դրոշի գույներով լուսավորել խորհրդանշական օբյեկտները
30.10.2026 | 22:24
ՀՀ–ԵՄ վիզաների ազատականացման գործընթացը և սահմանների կառավարման բարեփոխումները․ Յոհաննես Լուխներն այցելել է նաև Մարգարայի անցակետ
30.10.2026 | 22:14
Քրեական ոստիկանները զենք-զինամթերք ապօրինի պահելու դեպք են բացահայտել․ կան ձերբակալվածներ
30.10.2026 | 22:01
Տոկաևն առաջարկել է Ռուսաստանին ընդգրկել Թյուրքական պետությունների կազմակերպության կազմում
30.10.2026 | 21:50
Վերագործարկվել է Գյումրին սնող 1000 մմ-ոց ջրատարը
30.10.2026 | 21:37
Ալինա Չարաևան կիսաեզրափակիչ դուրս եկավ Իտալիայում
30.10.2026 | 21:23
Բաքուն կաջակցի ԱՄԷ-ին, ոչ թե Թուրքիային․ Ալիևի հերթական հակաթուրքական քայլն ու ուղերձը Անկարային
30.10.2026 | 21:10
Սպիտակի գործող համայնքապետը կրկին առաջադրվում է․ ինչ պատմություններով է հիշվում Քաջայր Նիկողոսյանը
30.10.2026 | 20:58
Թրամփը հայտարարել է, որ Իրանի հետ պատերազմը «շուտով կավարտվի»
30.10.2026 | 20:47
Դաժան սպանությունից ուղիղ 12 տարի է անցել․ մեղավորներն ազատության մեջ են, վաղեմության ժամկետը՝ մոտ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Ռուսաստանի և Ուկրաինայի միջև պատերազմին առնչվող ամերիկյան նոր խաղաղության ծրագիրը նախատեսում է, որ ՌԴ-ն «վարձակալության» վճար կվճարի Դոնբասի նկատմամբ վերահսկողության համար։ Այս մասին գրել է բրիտանական The Telegraph-ը՝ հղում անելով աղբյուրներին, փոխանցում է Meduza-ն։

Լրատվամիջոցը չի ներկայացնում այս կետի ճշգրիտ ձևակերպումը՝ նշելով միայն, որ դա վերաբերում է «հողի համար վճարին» և ակնարկելով, որ դա ֆինանսական փոխհատուցում է՝ Ուկրաինայի կողմից հանքանյութերով հարուստ իր տարածքի մի մասի հասանելիությունը կորցնելու դիմաց։ Փոխհատուցման չափը չի նշվում։

The Telegraph-ը նաև նշում է, որ «վարձակալության պայմանագիրը» թույլ կտա Ուկրաինայի իշխանություններին խուսափել Դոնբասից հրաժարվելու հարցի վերաբերյալ ազգային քվեարկություն անցկացնելուց, ինչպես նախատեսված է երկրի Սահմանադրությամբ: Միևնույն ժամանակ, նշվում է, որ Ուկրաինան իրավաբանորեն կպահպանի Դոնբասը որպես իր տարածք, չնայած տարածաշրջանը փաստացի կվերահսկվի Ռուսաստանի կողմից:

Ռուսաստանի և Ուկրաինայի միջև պատերազմը դադարեցնելու՝ ԱՄՆ-ի մշակած նոր ծրագրի մասին լրատվամիջոցները հայտնել էին նոյեմբերի 19-ին։ Ծրագիրը նախատեսում է, որ Ուկրաինան փաստացի կհանձնի Դոնբասը, կիսով չափ կկրճատի Ուկրաինայի զինված ուժերի թիվը, կհրաժարվի որոշակի զինատեսակներից և ռուսերենը կճանաչի որպես երկրի պաշտոնական ​​լեզու։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի