Մյոնխենգլադբախի «Բորուսիան» գլխավոր մարզիչ է նշանակել

Լուրեր

29.07.2026 | 16:30
Շաբաթների ընթացքում ՀԷՑ-ը կառավարության կողմից հանրային գերակա շահ կճանաչվի. Ռոմանոս Պետրոսյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
29.07.2026 | 16:19
Թուրքիայում անտառային հրդեհներ են մոլեգնում․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
29.07.2026 | 16:10
Նեյմարն ավարտեց կարիերան Բրազիլիայի հավաքականում
29.07.2026 | 16:04
Մահափորձ Տուլայում ԱԹՍ-ներ մշակող ընկերության ղեկավարի դեմ
29.07.2026 | 15:55
Կուսակցությունների խոշոր նվիրատու 202 անձի եկամուտները կասկած են առաջացրել. նյութերը ԿԿՀ-ն ուղարկել է Հակակոռուպցիոն կոմիտե 
29.07.2026 | 15:49
Նիկոլ Փաշինյանի ճեպազրույցը՝ ՈւՂԻՂ
29.07.2026 | 15:47
2026-ի առաջին կիսամյակում քրեական վարույթներով վերականգնվել է ավելի քան 6,6 մլրդ դրամ
29.07.2026 | 15:41
ԵԿՄ-ն լրագրողներն են լուծարել. ես և´ նախագահ եմ լինելու, և´ պատգամավոր. Սասուն Միքայելյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
29.07.2026 | 15:39
Պետբյուջեից 24 մլն դրամ՝ Փաշինյանի հովանու ներքո հեծանվային արշավ կազմակերպելու համար
29.07.2026 | 15:30
Տոկիոյի Օլիմպիական խաղերի մասնակիցն անհետ կորել է Բրազիլիայում
29.07.2026 | 15:19
Ռուսական կողմն 80 անօդաչուներով հարձակվել է Ուկրաինայի վրա․ Խերսոնում զոհ կա
29.07.2026 | 15:10
Խուդաթյանը՝ ռուսական գազն իրանականով փոխարինելու մասին // ՀԷՑ-ը հանրային գերակա շահ կճանաչվի․ ԼՈՒՐԵՐ
29.07.2026 | 14:59
Հանկարծամահություն չէր․ Աջափնյակում մահացած տղամարդու դեպքով սպանության վարույթ է նախաձեռնվել
29.07.2026 | 14:51
Իրանը դիտարկել է Ուկրաինայում նավահանգստի հարվածելու տարբերակը՝ ի պատասխան Կասպից ծովում իրանական նավի վրա հարձակման․ NYT
29.07.2026 | 14:41
Դանիել Իոաննիսյանը Ավետ Կոնջորյանի դեմ հաղորդում է ներկայացրել Դատախազություն
Բոլորը

Լեհ մասնագետ Օյգեն Պոլանսկին նշանակվել է Մյոնխենգլադբախի «Բորուսիայի» գլխավոր մարզիչ, հաղորդում է ակումբի մամուլի ծառայությունը։

39-ամյա մասնագետն ու գերմանական ակումբը կնքել են պայմանագիր, որը նախատեսված է մինչև 2028 թվականը։

Այս տարվա սեպտեմբերին Պոլանսկին «Բորուսիայի» գլխավոր մարզիչի պաշտոնակատար էր նշանակվել Խերարդո Սեոանեի հեռացումից հետո։ Գերմանիայի ընթացիկ առաջնության 10-րդ տուրից հետո Մյոնխենգլադբախի թիմը 9 միավորով 12-րդ տեղում է։

Հիշեցնենք, որ «Բորուսիայում» է խաղում Հայաստանի ազգային հավաքականի հարձակվող Հրանտ-Լեոն Ռանոսը, որը Գերմանիայի Բունդեսլիգայի ընթացիկ մրցաշրջանում մասնակցել է 5 հանդիպման ու դարձել 1 գոլի հեղինակ։ Նախորդ 5 խաղում 22-ամյա հայ ֆուտբոլիստը չի ընդգրկվել «Բորուսիայի» հայտացուցակում։