Գերմանիայում հազարավոր ապագա զորակոչիկներ ՌԴ-ի և Ղազախստանի անձնագրեր ունեն

Լուրեր

31.10.2026 | 14:42
COP17-ի շրջանակում ընդունվել է շուրջ 50 որոշում․ արդյունքները գերազանցել են սպասելիքները․ նախարար
31.10.2026 | 14:18
Հայաստանի և Ֆրանսիայի փրկարար ծառայությունները կշարունակեն համագործակցությունը
31.10.2026 | 13:56
Հայաստանից՝ Էկվադոր. COP18-ը հյուրընկալող երկիրն ընտրված է
31.10.2026 | 13:33
Ամերիկյան ինդեքսները նվազել են
31.10.2026 | 13:24
Ըմբշամարտի ԱԱ. Հայաստանի վերջին ներկայացուցիչները պարտվեցին
31.10.2026 | 13:06
Արարատ Միրզոյանը մասնակցել է «Մանամայի երկխոսության» բացման արարողությանը
31.10.2026 | 12:34
Կյանքի թանկացման դեմ բողոքի ցույցերը տարածվում են Եվրոպայում․ ակցիաներ են եղել նաև Իտալիայի ավելի քան 60 քաղաքում
31.10.2026 | 12:28
Վահան Բիչախչյանը խաղադաշտ է վերադարձել շուրջ 3 ամսվա ընդմիջումից հետո. ՏԵՍԱՆՅՈՒԹ
31.10.2026 | 12:15
Ժաննա Անդրեասյանը գիտական ինստիտուտների ղեկավարների հետ քննարկել է ոլորտի բարեփոխումները
31.10.2026 | 11:55
Brent տեսակի նավթի գինը նվազել է
31.10.2026 | 11:33
Հորդառատ անձրևի հետևանքով Երևանում և Կոտայքում ջրալցումներ են եղել․ հեռացվել է մոտ 27 տոննա ջուր
31.10.2026 | 11:08
ԿԸՀ-ն սահմանել է նոյեմբերի 29-ի ՏԻՄ ընտրություններին մասնակցող ուժերի հերթական համարները
31.10.2026 | 10:43
Հայաստանի չեմպիոնը հաղթական խաղով է ավարտել պայքարը ֆուտզալի Չեմպիոնների լիգայում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
31.10.2026 | 10:25
Երևան մոլում բացվել է HayPass-ի գրասենյակը. Փաշինյանը ծանոթացել է անձնագիր ստանալու նոր համակարգին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
31.10.2026 | 10:07
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
Բոլորը

Գերմանական Բունդեսվերի զորակոչի նոր կանոնակարգերին ենթակա հազարավոր երիտասարդ գերմանացիներ երկքաղաքացիություն ունեն, այդ թվում՝ Ռուսաստանի և Ղազախստանի։ Այս մասին հայտնել է գերմանական Die Welt թերթը՝ հղում անելով Դաշնային վիճակագրական ծառայության տվյալներին, փոխանցում է DW-ի ռուսական ծառայությունը։

Դեկտեմբերին Բունդեսթագը, ինչպես սպասվում է, կհաստատի զորակոչի նոր կանոնակարգը. 2026 թվականից Գերմանիայում գտնվող 18 տարեկան բոլոր քաղաքացիները պարտավոր կլինեն լրացնել հարցաթերթիկ, ապա անցնել բժշկական զննում՝ զինվորական ծառայությանն իրենց պիտանելիությունը որոշելու համար։ Եթե կամավորների անհրաժեշտ թիվը չհավաքվի, նախատեսվում է զորակոչի համար վիճակահանություն անցկացնել։ Սակայն այս հարցը դեռևս վերջնականապես լուծված չէ։

Die Welt-ի տվյալներով՝ 2022 թվականի մայիսի դրությամբ՝ Գերմանիայում բնակվել է 2008 թվականին ծնված 340,859 տղամարդ քաղաքացի։ Նրանցից 56,693-ը, բացի Գերմանիայի քաղաքացիությունից, ունեն մեկ կամ մի քանի այլ երկրների քաղաքացիություն։ Նրանցից 3,691 մարդ ունեցել է ռուսական անձնագրեր, 1,620-ը՝ ղազախական, 14,463-ը՝ թուրքական, 4,141-ը՝ լեհական, 3,857-ը՝ իտալական, 1,888-ը՝ սերբական և 1,640-ը՝ մարոկկական անձնագրեր։

Դիմումը լրացնելիս պետք է բացահայտվի այլ քաղաքացիությունների մասին տեղեկատվությունը: Ինչպես նշել է Գերմանիայի պաշտպանության նախարարությունը օրինագծի մշակման ժամանակ, սա «չի ենթադրում վստահության պակաս». Բունդեսվերը պահանջում է այս տեղեկատվությունը, քանի որ խոսքը Գերմանիայի նկատմամբ պարտավորությունների մասին է։

Ուկրաինայում պատերազմի ֆոնին Ռուսաստանի քաղաքացիություն ունեցող պոտենցիալ գերմանացի զորակոչիկները կարող են բախվել հավատարմության և գաղտնի տեղեկատվությանը հասանելիության հետ կապված խնդիրների, հաղորդում է Die Welt-ը: Գերմանիայի պաշտպանության նախարարության խոսնակը ասել է, որ բոլոր կամավորները «պետք է ստուգվեն սահմանադրական հավատարմության համար»։

Գերմանիայի արտաքին գործերի նախարարությունը վաղուց զգուշացրել է Գերմանիայի և Ռուսաստանի կրկնակի քաղաքացիություն ունեցողներին Ռուսաստան մեկնելու վտանգների մասին, քանի որ նրանք կարող են զորակոչվել ռուսական բանակ:

«Զինվորական ծառայության արդիականացման մասին» օրենքի նախագիծը օգոստոսի վերջին ընդունվել է պահպանողական ՔԴՄ/ՔՍՄ և սոցիալ-դեմոկրատների իշխող կոալիցիայի կողմից։Բունդեսվերի զորքերի թիվը, կանխատեսումների համաձայն, առաջիկա տարիներին կաճի 180,000-ից մինչև 260,000: Սա պայմանավորված է Ռուսաստանի կողմից Ուկրաինայի դեմ պատերազմով և առաջիկա տարիներին ՆԱՏՕ-ի վրա Ռուսաստանի կողմից հարձակման սպառնալիքով:

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի