Ռուսաստանը շահագրգռված է Հայաստանի հետ զարգացնել միջտարածաշրջանային համագործակցության տարբեր ձևաչափեր. ՌԴ ԱԳՆ

Լուրեր

28.09.2026 | 21:00
Փաշինյանի հեռացման պրոցեսը փողոցային պայքարով պիտի գեներացվի, այլընտրանք չկա․ Նինա Կարապետյանց. ՏԵՍԱՆՅՈՒԹ
28.09.2026 | 20:46
28 ժամ ջուր չի լինի Գյումրու մի շարք հասցեներում
28.09.2026 | 20:26
Ֆրանսիայում Հռոմի պապը դատապարտել է սեռական բռնությունն ու հանդիպել հոգևորականների կողմից բռնության ենթարկված զոհերին
28.09.2026 | 20:13
Կալլասը զգուշացրել է ՌԴ-ի կողմից նոր հիբրիդային հարձակումների վտանգի մասին
28.09.2026 | 20:01
Փաշինյանի ճչացող լռությունը. ինչու անտեսվեց Սեպտեմբերի 27-ի տարելիցը. ՏԵՍԱՆՅՈՒԹ
28.09.2026 | 19:57
«Քաղբանտարկյալների ազատ արձակումը պետք է Բաքվի հետ գործընկերության պայման լինի»․ ԱՄՆ սենատորները դիմել են Թրամփի վարչակազմին
28.09.2026 | 19:44
«Վանաձոր» ՔԿՀ-ում բացահայտվել է իրար հաջորդող ներնետման երկու դեպք
28.09.2026 | 19:30
Ադրբեջանում հարցնում են՝ Ռամիլ Սաֆարովը կարո՞ղ է անցնել Թրամփի ուղիով․ որոշում կայացնողը հայ մաքսավորն է լինելու․ Դիանա Կարապետյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
28.09.2026 | 19:24
«Ոչ բոլորը կդառնան Մասկ ու Ջոբս, բայց գիտաֆանտաստիկ գրականությունը Հայաստանում կզարգանա»․ Գևորգ Տեր-Գաբրիելյան
28.09.2026 | 19:10
Տիգրան Ավինյանի՝ նախապես հայտարարված մամուլի ասուլիսը չի կայանա
28.09.2026 | 19:00
Հարկադրված աշխատել է, որ մարի մահացած հոր պարտքը. անչափահասի թրաֆիքինգի գործը դատարանում է․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
28.09.2026 | 18:47
Մոջթաբա Խամենեին հայտարարել է, որ «թշնամու ուժերը շուտով դուրս կմղվեն Արաբական ծովից»
28.09.2026 | 18:46
Ազգերի լիգա. Հայաստանի հավաքականի մեկնարկային կազմը Չեռնոգորիայի դեմ խաղում
28.09.2026 | 18:39
Ալեն Սիմոնյանը ԵՄ պատվիրակության հետ քննարկել է Հայաստան–ԵՄ հարաբերությունների խորացումը
28.09.2026 | 18:28
9 անշարժ գույք և 8.5 մլն դրամ եկամուտ․ ինչ է հայտարարագրել Իջևանի ՏԻՄ ընտրություններում ՔՊ-ի ցուցակը գլխավորող համայնքապետը
Բոլորը

ՀՀ տարածքային կառավարման եւ զարգացման նախարարի առաջին տեղակալ Վաչե Տերտերյանն այսօր ընդունել է ՄԱԿ-ի զարգացման ծրագրի եւ ՌԴ կառավարական պատվիրակության ներկայացուցիչներին, որի կազմում էին Հայաստանում ՄԱԶԾ մշտական ներկայացուցչի տեղակալ Դմիտրի Մարիասինը, ՌԴ արտաքին գործերի նախարարության միջազգային կազմակերպությունների դեպարտամենտի տնօրենի տեղակալ Սերգեյ Կոնոնուչենկոն, ՌԴ ֆինանսների եւ տնտեսական զարգացման նախարարությունների պատասխանատուներ։

Տարածքային կառավարման եւ զարգացման նախարարությունից հայտնում են, որ ջերմորեն ողջունելով գործընկերներին՝ Վաչե Տերտերյանը բարձր է գնահատել Ռուսաստանի Դաշնության կողմից ֆինանսավորվող եւ ՄԱԶԾ-ի կողմից իրականացվող «Ինտեգրված աջակցություն գյուղական համայնքների զարգացմանը. համայնքների դիմակայության ամրապնդում» հնգամյա եւ «Ինտեգրված գյուղական զբոսաշրջության զարգացում» երեքամյա ծրագրերի արդյունքում արձանագրված հաջողությունները եւ ուրախությամբ փաստել, որ դրանք ՀՀ տարածքային կառավարման եւ զարգացման նախարարության հետ համատեղ իրականացվող այն հաջողված ծրագրերից են, որոնք պահանջարկված են հենց բնակչության կողմից։

Փոխնախարարը նաեւ հավելել է, որ ծրագրերն իրենց  տնտեսական բաղադրիչով լայն հնարավորություններ են ընձեռնում մուլտիպլիկատիվ ազդեցություն հաղորդել գյուղական բնակավայրերի սոցիալ-տնտեսական մի շարք կարողությունների բացահայտմանն ու զարգացմանը, որոնք միտված կլինեն տարածաշրջաններում հավելյալ եկամուտի ստեղծման միջոցով կայունության ամրապնդմանը։

Հայաստանում ՄԱԶԾ մշտական ներկայացուցչի տեղակալ Դմիտրի Մարիասինը շնորհակալություն է հայտնել ընդունելության համար եւ նշել, որ շուրջ մեկուկես տարվա ամենօրյա աշխատանքի շնորհիվ արդեն իսկ արձանագրվել են դրական արդյունքներ, որոնք իրենց ծավալվող եւ հընթացս զարգացող կարողություններով ապահովելու են բնակավայրերի սոցիալ-տնտեսական միջավայրի կայունացումն ու տուրիզմի զարգացումը։

ՌԴ արտաքին գործերի նախարարության միջազգային կազմակերպությունների դեպարտամենտի տնօրենի տեղակալ Սերգեյ Կոնոնուչենկոն իր եւ պատվիրակության անունից եւս շնորհակալություն է հայտնել ընդունելության համար եւ շեշտել, որ Ռուսաստանի Դաշնությունը շահագրգռված է Հայաստանի Հանրապետության հետ, որպես առանցքային գործընկեր, զարգացնել միջտարածաշրջանային համագործակցության տարբեր ձեւաչափեր։ Սերգեյ Կոնոնուչենկոն նույնպես կարեւորել է ծրագրերի մուլտիպլիկատիվ ազդեցությունը եւ ընդգծել դրանց կատարելագործման, սահմանամերձ գյուղական համայնքների բնակչության կենսամակարդակի եւ եկամուտների բաձրացման հրամայականը։

Ի թիվս այլ հարցերի, հանդիպման ընթացքում կողմերն ամփոփել են ծրագրերի շրջանակներում կատարված աշխատանքների արդյունքները, գնահատել դրանց արդյունավետությունը, դիտարկել ծրագրերի աշխարհագրությունը ընդլայնելու եւ գյուղական տուրիզմի զարգացման ներուժն այլ բնակավայրերի հեռանկարային ուղղություններում ներդնելու, ինչպես նաեւ երկու երկրների միջեւ միջտարածաշրջանային տուրիզմի խթանման հնարավորությունները։