Հունաստանում քննարկվել են պարտադիր հաշտարարության մոդելները, առցանց հաշտարարության նորարարական գործիքները

Լուրեր

31.10.2026 | 14:42
COP17-ի շրջանակում ընդունվել է շուրջ 50 որոշում․ արդյունքները գերազանցել են սպասելիքները․ նախարար
31.10.2026 | 14:18
Հայաստանի և Ֆրանսիայի փրկարար ծառայությունները կշարունակեն համագործակցությունը
31.10.2026 | 13:56
Հայաստանից՝ Էկվադոր. COP18-ը հյուրընկալող երկիրն ընտրված է
31.10.2026 | 13:33
Ամերիկյան ինդեքսները նվազել են
31.10.2026 | 13:24
Ըմբշամարտի ԱԱ. Հայաստանի վերջին ներկայացուցիչները պարտվեցին
31.10.2026 | 13:06
Արարատ Միրզոյանը մասնակցել է «Մանամայի երկխոսության» բացման արարողությանը
31.10.2026 | 12:34
Կյանքի թանկացման դեմ բողոքի ցույցերը տարածվում են Եվրոպայում․ ակցիաներ են եղել նաև Իտալիայի ավելի քան 60 քաղաքում
31.10.2026 | 12:28
Վահան Բիչախչյանը խաղադաշտ է վերադարձել շուրջ 3 ամսվա ընդմիջումից հետո. ՏԵՍԱՆՅՈՒԹ
31.10.2026 | 12:15
Ժաննա Անդրեասյանը գիտական ինստիտուտների ղեկավարների հետ քննարկել է ոլորտի բարեփոխումները
31.10.2026 | 11:55
Brent տեսակի նավթի գինը նվազել է
31.10.2026 | 11:33
Հորդառատ անձրևի հետևանքով Երևանում և Կոտայքում ջրալցումներ են եղել․ հեռացվել է մոտ 27 տոննա ջուր
31.10.2026 | 11:08
ԿԸՀ-ն սահմանել է նոյեմբերի 29-ի ՏԻՄ ընտրություններին մասնակցող ուժերի հերթական համարները
31.10.2026 | 10:43
Հայաստանի չեմպիոնը հաղթական խաղով է ավարտել պայքարը ֆուտզալի Չեմպիոնների լիգայում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
31.10.2026 | 10:25
Երևան մոլում բացվել է HayPass-ի գրասենյակը. Փաշինյանը ծանոթացել է անձնագիր ստանալու նոր համակարգին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
31.10.2026 | 10:07
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
Բոլորը

ՀՀ արդարադատության նախարարությունից հայտնում են, որ հայկական պատվիրակությունը՝ նախարարության «Օրենսդրության զարգացման կենտրոն» հիմնադրամի տնօրեն Դավիթ Ղարիբյանի գլխավորությամբ և «Արբիտրաժի և հաշտարարության հայաստանյան կենտրոն» հիմնադրամի մասնակցությամբ, այցելել է Աթենք՝ ուսումնագիտական այցի շրջանակում, որը նվիրված էր հաշտարարության ինստիտուցիոնալ համակարգին և Հայաստանի բարեփոխումների օրակարգի զարգացմանը։

«Այցի ընթացքում պատվիրակությունը հանդիպումներ է ունեցել Հունաստանի Արդարադատության նախարարության և Հաշտարարության կենտրոնական կոմիտեի ներկայացուցիչների, ինչպես նաև հաշտարարության և արբիտրաժի առաջատար կազմակերպությունների՝ EODID և OPEMED կենտրոնների հետ։ Քննարկվել են հաշտարարների որակավորման չափանիշները, պարտադիր հաշտարարության մոդելները, ինստիտուցիոնալ կառուցվածքը, ինչպես նաև առցանց հաշտարարության նորարարական գործիքները։

Այցի ընթացքում ձեռք են բերվել պայմանավորվածություններ՝ խորացնելու համագործակցությունը Հայաստանի և Հունաստանի արդարադատության նախարարությունների և հաշտարարական հաստատությունների միջև, ներառյալ փորձի փոխանակման և համատեղ նախաձեռնությունների իրականացման ուղղությամբ։ Այցն իրականացվել է Եվրոպական միության կողմից ֆինանսավորվող «Աջակցություն արդարադատության ոլորտի բարեփոխումներին Հայաստանում, Փուլ II – լրացուցիչ աջակցություն» ծրագրի շրջանակում»,- ասված է հաղորդագրությունում։