Դեսպան Մկրտչյանը Սակրամենտոյի տնտեսական խորհրդի փոխնախագահի հետ քննարկել է համագործակցության հնարավորությունները

Լուրեր

24.11.2026 | 11:17
Հայկ Մարտիրոսյանը գոհ է Total Chess-ի արդյունքից
24.11.2026 | 11:09
Բժշկությունից մինչև տեխնոլոգիաներ և բիզնես․ Healthcare Expo Armenia 2026-ը նոր հնարավորություններ է ստեղծում ընկերությունների համար
24.11.2026 | 11:08
Մոսկվայի ուղղությամբ ուկրաինական 355 ԱԹՍ է թռել․ օդանավակայաններում թռիչքների սահմանափակումներ են
24.11.2026 | 11:03
ԱԺ մարդու իրավունքների պաշտպանության և հանրային հարցերի հանձնաժողովի նիստը. ՈՒՂԻՂ
24.11.2026 | 11:00
Հայաստանը նախատեսում է 2027 թվականին ավարտել ԵՄ-ի հետ վիզաների ազատականացման ծրագրի առաջին փուլը․ Արփինե Սարգսյան
24.11.2026 | 10:50
Հայաստանի Առաջին խումբ․ Առաջատարները հաղթել են
24.11.2026 | 10:48
Հայ մանկական ուռուցքաբան Գևորգ Թամամյանը դարձել է ԱՀԿ ղեկավարի պաշտոնի ամենաերիտասարդ թեկնածուն
24.11.2026 | 10:40
Արմավիրում կինը մեղադրվում է ամուսնու վրա սպիրտ լցնելու և նրան հրկիզելով սպանելու մեջ․ նա կալանավորվել է
24.11.2026 | 10:35
Արտարժույթների փոխարժեքները՝ նոյեմբերի 24-ի դրությամբ
24.11.2026 | 10:22
Ալիկ Սարգսյանի մարզպետության տարիներին հողերի վարձակալության գործընթացում խախտումներ են հայտնաբերվել․ 563 մլն դրամի հող վերադարձվել է համայնքին
24.11.2026 | 10:10
Կոտայքում քննարկվել են ջրամատակարարման, աղբահանության, թափառող շների և տրանսպորտի խնդիրները․ ՄԻՊ
24.11.2026 | 09:54
Առաջին դասարանի ուսուցչուհին մեղադրվում է աշակերտին բռնության ենթարկելու և դասընկերներից մեկուսացնելու համար
24.11.2026 | 09:46
Վարչապետը պաշտոնական այցով ժամանել է Ռումինիա
23.11.2026 | 23:16
Սևանա լճի մակարդակը մեկ շաբաթում չի փոխվել․ այն 26 սմ-ով բարձր է նախորդ տարվա նույն օրվա ցուցանիշից
23.11.2026 | 22:58
Ալեն Սիմոնյանը հանդիպել է Լիտվայի ազգային ճգնաժամային կառավարման կենտրոնի ղեկավարի հետ
Բոլորը

ԱՄՆ-ում ՀՀ դեսպանությունից հայտնում նե, որ նոյեմբերի 18-ին դեսպան Նարեկ Մկրտչյանը հանդիպում է ունեցել Սակրամենտո շրջանի տնտեսական խորհրդի գործադիր փոխնախագահ Թրաելս Ադրիանի հետ։

Նշվում է, որ հանդիպման ընթացքում քննարկվել են Սակրամենտոյի տնտեսական հնարավորությունները, ԱՄՆ շուկայում հայկական բիզնեսների համար համագործակցության հնարավորությունները, ինչպես նաև փորձի փոխանակման ու համատեղ ծրագրերի իրագործման հեռանկարները։

«Քննարկումների արդյունքում ձեռք է բերվել պայմանավորվածություն՝ կազմակերպել բիզնես պատվիրակությունների փոխայցեր՝ նպատակ ունենալով Սակրամենտոյի տեխնոլոգիական ընկերություններին, հատկապես կիսահաղորդիչների նախագծմամբ ու արտադրությամբ զբաղվող փոքր և միջին ձեռնարկություններին ներկայացնել Հայաստանի ոլորտային հնարավորությունները»,- ասված է հաղորդագրությունում։