110 միլիոն ՀՀ դրամ․ կադաստրի կոմիտեի պաշտոնյան անշարժ գույք ու հողամաս է հափշտակել

Լուրեր

31.10.2026 | 11:33
Հորդառատ անձրևի հետևանքով Երևանում և Կոտայքում ջրալցումներ են եղել․ հեռացվել է մոտ 27 տոննա ջուր
31.10.2026 | 11:08
ԿԸՀ-ն սահմանել է նոյեմբերի 29-ի ՏԻՄ ընտրություններին մասնակցող ուժերի հերթական համարները
31.10.2026 | 10:43
Հայաստանի չեմպիոնը հաղթական խաղով է ավարտել պայքարը ֆուտզալի Չեմպիոնների լիգայում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
31.10.2026 | 10:25
Երևան մոլում բացվել է HayPass-ի գրասենյակը. Փաշինյանը ծանոթացել է անձնագիր ստանալու նոր համակարգին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
31.10.2026 | 10:07
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
30.10.2026 | 23:30
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
30.10.2026 | 23:27
Նոյեմբերի 1-ից ուժի մեջ են մտնում օտարերկրացիներին կացության կարգավիճակ տրամադրելու նոր կարգավորումները
30.10.2026 | 23:13
Ուկրաինայի դեմ պատերազմում զոհված ռուս զինծառայողների թիվը կարող է գերազանցել 500 հազարը
30.10.2026 | 23:02
Կասեցվել է «Նոր Զովք» ընկերության հացի և հացաբուլկեղենի արտադրամասի արտադրական գործունեությունը
30.10.2026 | 22:47
ՔՊ-ն Աշտարակում առաջադրում է գործող համայնքապետ Թովմաս Շահվերդյանին
30.10.2026 | 22:33
Բաքվից հայտնում են, թե Թուրքիայի ԱԳՆ-ն մերժել է Ադրբեջանի դեսպանատան խնդրանքը՝ Անկախության օրվա առթիվ դրոշի գույներով լուսավորել խորհրդանշական օբյեկտները
30.10.2026 | 22:24
ՀՀ–ԵՄ վիզաների ազատականացման գործընթացը և սահմանների կառավարման բարեփոխումները․ Յոհաննես Լուխներն այցելել է նաև Մարգարայի անցակետ
30.10.2026 | 22:14
Քրեական ոստիկանները զենք-զինամթերք ապօրինի պահելու դեպք են բացահայտել․ կան ձերբակալվածներ
30.10.2026 | 22:01
Տոկաևն առաջարկել է Ռուսաստանին ընդգրկել Թյուրքական պետությունների կազմակերպության կազմում
30.10.2026 | 21:50
Վերագործարկվել է Գյումրին սնող 1000 մմ-ոց ջրատարը
Բոլորը

Կադաստրի կոմիտեի պաշտոնյան անշարժ գույք ու հողամաս է հափշտակել, ապա քողարկելու համար դրանք այլ անձանց անուններով է գրանցել։ ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեից հայտնում են, որ հափշտակության և փողերի լվացման մեջ մեղադրվող 4 անձանց վերաբերյալ նախաքննությունն ավարտվել է։

«ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեում քննված քրեական վարույթով իրականացված նախաքննությամբ պարզվել է, որ ՀՀ կադաստրի կոմիտեում տարբեր պաշտոններ զբաղեցրած Գ. Մ.-ն, մի շարք անձանց օժանդակությամբ, 2021 թվականի ընթացքում խարդախությամբ հափշտակել է առանձնապես խոշոր չափերի՝ 58.990.317 ՀՀ դրամ շուկայականին մոտարկված կադաստրային արժեքով, Երևան քաղաքի կենտրոնական հատվածում գտնվող 256,3 քմ մակերեսով ոչ բնակելի անշարժ գույքը, իսկ Գ․ Մ․-ին օժանդակած անձինք, նպատակ ունենալով քողարկել հիշյալ գույքի հանցավոր ծագումն ու պատկանելությունը, ձևական գործարքների միջոցով այն գրանցել են տարբեր անձանց անուններով և օրինականացրել:

Բացի այդ, նախաքննությամբ պարզվել է որ Գ. Մ.-ն, Հ. Ա.-ի հետ նախնական համաձայնությամբ, հափշտակել է Երևան քաղաքի մեկ այլ հասցեում գտնվող, առանձնապես խոշոր չափերի՝ 51.886.590 ՀՀ դրամ շուկայականին մոտարկված կադաստրային արժեքով համայնքային սեփականություն հանդիսացող հողամասը: Մասնավորապես՝ հիշյալ հողամասի վերաբերյալ կազմվել է կեղծ կադաստրային գործ, որում, ի թիվս այլնի, դրվել են հողամասի առուվաճառքի կեղծ պայմանագիր և Հ. Ա.-ի հետ փոխկապակցված անձի անվամբ սեփականության իրավունքի կեղծ վկայական:  Արդյունքում՝ Գ. Մ.-ն և Հ. Ա.-ն ձեռք են բերել կեղծ փաստաթղթերի օգտագործմամբ հափշտակված վերը նշված հողամասը փաստացի տնօրինելու և օգտագործելու հնարավորություն:

Առանձնապես խոշոր չափերով հափշտակություն կատարելու համար Գ. Մ.-ին և Հ․ Ա.-ին մեղադրանք է ներկայացվել ՀՀ նախկին քրեական օրենսգրքի 178-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով (համապատասխանում է գործող ՀՀ քրեական օրենսգրքի 255-րդ հոդվածի 3-րդ մասի 3-րդ կետին), իսկ Գ․ Մ․-ին օժանդակելու և փողերի լվացման համար նույն օրենսգրքի 38-178-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով (համապատասխանում է գործող ՀՀ քրեական օրենսգրքի 46-255-րդ հոդվածի 3-րդ մասի 3-րդ կետին) և 190-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով (համապատասխանում է գործող ՀՀ քրեական օրենսգրքի 296-րդ հոդվածի 3-րդ մասի 3-րդ կետին) մեղադրանքներ են ներկայացվել ևս երկու անձանց:

Վերը նշված երկու անշարժ գույքերի վրա արգելանք է դրվել  պատճառված վնասի՝ ավելի քան 110 միլիոն ՀՀ դրամի չափով:

Քրեական վարույթով նախաքննությունն ավարտվել է: Վարույթի նյութերը մեղադրական եզրակացությամբ հանձնվել են հսկող դատախազին՝ այն հաստատելու և դատարան ուղարկելու միջնորդությամբ»,- ասված է  հաղորդագրությունում։