Ամուսինները հափշտակել են 8 մլն 750 հզր 359 ՀՀ դրամ․ քրեական վարույթի նախաքննությունն ավարտվել է․ ՔԿ

Լուրեր

31.10.2026 | 15:07
Միրզոյանն ու Լիբանանի ԱԳ նախարարը քննարկել են երկկողմ համագործակցության զարգացումը
31.10.2026 | 14:42
COP17-ի շրջանակում ընդունվել է շուրջ 50 որոշում․ արդյունքները գերազանցել են սպասելիքները․ նախարար
31.10.2026 | 14:18
Հայաստանի և Ֆրանսիայի փրկարար ծառայությունները կշարունակեն համագործակցությունը
31.10.2026 | 13:56
Հայաստանից՝ Էկվադոր. COP18-ը հյուրընկալող երկիրն ընտրված է
31.10.2026 | 13:33
Ամերիկյան ինդեքսները նվազել են
31.10.2026 | 13:24
Ըմբշամարտի ԱԱ. Հայաստանի վերջին ներկայացուցիչները պարտվեցին
31.10.2026 | 13:06
Արարատ Միրզոյանը մասնակցել է «Մանամայի երկխոսության» բացման արարողությանը
31.10.2026 | 12:34
Կյանքի թանկացման դեմ բողոքի ցույցերը տարածվում են Եվրոպայում․ ակցիաներ են եղել նաև Իտալիայի ավելի քան 60 քաղաքում
31.10.2026 | 12:28
Վահան Բիչախչյանը խաղադաշտ է վերադարձել շուրջ 3 ամսվա ընդմիջումից հետո. ՏԵՍԱՆՅՈՒԹ
31.10.2026 | 12:15
Ժաննա Անդրեասյանը գիտական ինստիտուտների ղեկավարների հետ քննարկել է ոլորտի բարեփոխումները
31.10.2026 | 11:55
Brent տեսակի նավթի գինը նվազել է
31.10.2026 | 11:33
Հորդառատ անձրևի հետևանքով Երևանում և Կոտայքում ջրալցումներ են եղել․ հեռացվել է մոտ 27 տոննա ջուր
31.10.2026 | 11:08
ԿԸՀ-ն սահմանել է նոյեմբերի 29-ի ՏԻՄ ընտրություններին մասնակցող ուժերի հերթական համարները
31.10.2026 | 10:43
Հայաստանի չեմպիոնը հաղթական խաղով է ավարտել պայքարը ֆուտզալի Չեմպիոնների լիգայում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
31.10.2026 | 10:25
Երևան մոլում բացվել է HayPass-ի գրասենյակը. Փաշինյանը ծանոթացել է անձնագիր ստանալու նոր համակարգին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

ՀՀ քննչական կոմիտեից հայտնում են, որ ամուսինների կողմից առանձնապես խոշոր չափերով խարդախություն կատարելու վերաբերյալ նախաձեռնված քրեական վարույթի նախաքննությունն ավարտվել է։ Նշվում է, որ ամուսինները հափշտակել են այլ անձանց տրամադրման ենթակա առանձնապես խոշոր չափերով՝ ընդհանուր 8 մլն 750 հզր 359 ՀՀ դրամ գումար։

«ՀՀ քննչական կոմիտեի հատկապես կարևոր գործերի քննության գլխավոր վարչության ընդհանուր բնույթի և ընտրական հանցագործությունների քննության վարչությունում ավարտվել է ամուսինների կողմից առանձնապես խոշոր չափերով խարդախություն կատարելու դեպքի առթիվ նախաձեռնված քրեական վարույթի նախաքննությունը:

Քրեական վարույթի նախաքննության ընթացքում պարզվել է, որ ամուսինները հանդիսանալով տարբեր կազմակերպությունների և անհատ ձեռնարկատերերի առցանց լիազորներ և առցանց օգտվողներ, հնարավորություն ունենալով վերջիններիս անուններից դիմումներ, հաշվարկ-հաշվետվություններ ներկայացնելու, առանց տնտեսվարողների իմացության, իբր միասնական հաշվից գումարները վերադարձնելու և կորոնավիրուսի տնտեսական հետևանքների չեզոքացման միջոցառումների համաձայն միանվագ դրամաշնորհ ստանալու նպատակով, դիմումներ են ներկայացրել ՀՀ ֆինանսների նախարարություն և ՀՀ պետական եկամուտների կոմիտե, որոնց հիման վրա իրենց բանկային հաշվեհամարներին ստացել են վերը նշված ընկերություններին և անձանց տրամադրման ենթակա գումարները:

Արդյունքում, ամուսինները հափշտակել են այլ անձանց տրամադրման ենթակա առանձնապես խոշոր չափերով՝ ընդհանուր 8 մլն 750 հզր 359 ՀՀ դրամ գումարը:

Ս.Բ.-ի և Ա.Ա.-ի նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում՝ Քրեական օրենսգրքի 255-րդ հոդվածի 3-րդ մասի 3-րդ կետով (առանձնապես խոշոր չափերով խարդախությունը):

Քրեական վարույթը մեղադրական եզրակացությամբ ուղարկվել է հսկող դատախազին»,- ասված է հաղորդագրությունում։