Առանձնահատուկ բարձր եմ գնահատում Լատվիայի աջակցությունը ՀՀ-ԵՄ գործընկերության խորացմանը. Փաշինյանը՝ Սիլինյային

Լուրեր

31.10.2026 | 13:33
Ամերիկյան ինդեքսները նվազել են
31.10.2026 | 13:24
Ըմբշամարտի ԱԱ. Հայաստանի վերջին ներկայացուցիչները պարտվեցին
31.10.2026 | 13:06
Արարատ Միրզոյանը մասնակցել է «Մանամայի երկխոսության» բացման արարողությանը
31.10.2026 | 12:34
Կյանքի թանկացման դեմ բողոքի ցույցերը տարածվում են Եվրոպայում․ ակցիաներ են եղել նաև Իտալիայի ավելի քան 60 քաղաքում
31.10.2026 | 12:28
Վահան Բիչախչյանը խաղադաշտ է վերադարձել շուրջ 3 ամսվա ընդմիջումից հետո. ՏԵՍԱՆՅՈՒԹ
31.10.2026 | 12:15
Ժաննա Անդրեասյանը գիտական ինստիտուտների ղեկավարների հետ քննարկել է ոլորտի բարեփոխումները
31.10.2026 | 11:55
Brent տեսակի նավթի գինը նվազել է
31.10.2026 | 11:33
Հորդառատ անձրևի հետևանքով Երևանում և Կոտայքում ջրալցումներ են եղել․ հեռացվել է մոտ 27 տոննա ջուր
31.10.2026 | 11:08
ԿԸՀ-ն սահմանել է նոյեմբերի 29-ի ՏԻՄ ընտրություններին մասնակցող ուժերի հերթական համարները
31.10.2026 | 10:43
Հայաստանի չեմպիոնը հաղթական խաղով է ավարտել պայքարը ֆուտզալի Չեմպիոնների լիգայում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
31.10.2026 | 10:25
Երևան մոլում բացվել է HayPass-ի գրասենյակը. Փաշինյանը ծանոթացել է անձնագիր ստանալու նոր համակարգին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
31.10.2026 | 10:07
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
30.10.2026 | 23:30
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
30.10.2026 | 23:27
Նոյեմբերի 1-ից ուժի մեջ են մտնում օտարերկրացիներին կացության կարգավիճակ տրամադրելու նոր կարգավորումները
30.10.2026 | 23:13
Ուկրաինայի դեմ պատերազմում զոհված ռուս զինծառայողների թիվը կարող է գերազանցել 500 հազարը
Բոլորը

Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Լատվիայի վարչապետ Էվիկա Սիլինյային՝ Ազգային տոնի առթիվ՝ կարևորելով հայ-լատվիական ռազմավարական հարաբերությունների զարգացումն ու Լատվիայի աջակցությունը հայաստանյան բարեփոխումներին։ Այս մասին տեղեկացնում են վարչապետի աշխատակազմից։

Ուղերձում ասված է.

«Ջերմորեն շնորհավորում եմ Ձեզ և Լատվիայի բարեկամ ժողովրդին Ազգային տոնի՝ Անկախության հռչակման օրվա առթիվ։

Լատվիայի ժողովուրդը, անցնելով անկախության դժվարին, բայց արժանապատիվ ճանապարհը, կառուցել է ժողովրդավար և դինամիկ զարգացող պետություն։

Հայաստանը մեծապես կարևորում է մեր երկրների միջև ռազմավարական բնույթ ունեցող հարաբերությունների շարունակական զարգացումը՝ հատկապես քաղաքական, առևտրատնտեսական, բարձր տեխնոլոգիաների ոլորտներում: Առանձնահատուկ բարձր եմ գնահատում Լատվիայի աջակցությունը Հայաստանում ընթացող ժողովրդավարական բարեփոխումներին և ՀՀ-ԵՄ գործընկերության խորացմանը:

Թույլ տվեք այս խորհրդանշական օրը մաղթել Լատվիայի ժողովրդին խաղաղություն, բարօրություն և նոր ձեռքբերումներ՝ զարգացման և առաջընթացի ճանապարհին»: