Մալայզիայի նորանշանակ դեսպանն իր հավատարմագրերի պատճենն է հանձնել ՀՀ ԱԳ նախարարի տեղակալին

Լուրեր

31.10.2026 | 14:18
Հայաստանի և Ֆրանսիայի փրկարար ծառայությունները կշարունակեն համագործակցությունը
31.10.2026 | 13:56
Հայաստանից՝ Էկվադոր. COP18-ը հյուրընկալող երկիրն ընտրված է
31.10.2026 | 13:33
Ամերիկյան ինդեքսները նվազել են
31.10.2026 | 13:24
Ըմբշամարտի ԱԱ. Հայաստանի վերջին ներկայացուցիչները պարտվեցին
31.10.2026 | 13:06
Արարատ Միրզոյանը մասնակցել է «Մանամայի երկխոսության» բացման արարողությանը
31.10.2026 | 12:34
Կյանքի թանկացման դեմ բողոքի ցույցերը տարածվում են Եվրոպայում․ ակցիաներ են եղել նաև Իտալիայի ավելի քան 60 քաղաքում
31.10.2026 | 12:28
Վահան Բիչախչյանը խաղադաշտ է վերադարձել շուրջ 3 ամսվա ընդմիջումից հետո. ՏԵՍԱՆՅՈՒԹ
31.10.2026 | 12:15
Ժաննա Անդրեասյանը գիտական ինստիտուտների ղեկավարների հետ քննարկել է ոլորտի բարեփոխումները
31.10.2026 | 11:55
Brent տեսակի նավթի գինը նվազել է
31.10.2026 | 11:33
Հորդառատ անձրևի հետևանքով Երևանում և Կոտայքում ջրալցումներ են եղել․ հեռացվել է մոտ 27 տոննա ջուր
31.10.2026 | 11:08
ԿԸՀ-ն սահմանել է նոյեմբերի 29-ի ՏԻՄ ընտրություններին մասնակցող ուժերի հերթական համարները
31.10.2026 | 10:43
Հայաստանի չեմպիոնը հաղթական խաղով է ավարտել պայքարը ֆուտզալի Չեմպիոնների լիգայում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
31.10.2026 | 10:25
Երևան մոլում բացվել է HayPass-ի գրասենյակը. Փաշինյանը ծանոթացել է անձնագիր ստանալու նոր համակարգին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
31.10.2026 | 10:07
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
30.10.2026 | 23:30
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
Բոլորը

Հայաստանի ԱԳ նախարարի տեղակալ Մնացական Սաֆարյանը և Մալայզիայի նորանշանակ դեսպան Լուն-Լաի Չեոնգը քննարկել են հայ-մալայզիական հարաբերությունների խորացման ուղիները՝ ընդգծելով տնտեսական, տեխնոլոգիական և բազմակողմ համագործակցության ընդլայնման պատրաստակամությունը։ Այս մասին տեղեկացնում են ՀՀ ԱԳՆ-ից:

«Մնացական Սաֆարյանը շնորհավորել է նորանշանակ դեսպանին պարտականությունների ստանձման կապակցությամբ և հաջող ու արդյունավետ գործունեություն մաղթել հայ-մալայզիական կապերի ամրապնդման գործում։

Կողմերը քննարկել են երկկողմ հարաբերություններին առնչվող հարցեր, մտքեր են փոխանակել բազմակողմ հարթակներում համագործակցության խորացման, առևտրատնտեսական կապերի խթանման, ինչպես նաև գիտակրթական և տեխնոլոգիական ոլորտներում փոխգործակցության ընդլայնման վերաբերյալ։

Նախարարի տեղակալն անդրադարձել է օգոստոսի 8-ին Վաշինգտոնում Հայաստանի և Ադրբեջանի միջև ձեռք բերված համաձայնություններին, դրանց արդյուքներով տարածաշրջանում հաստատված խաղաղությանն ու վերջինիս ինսիտուցիոնալացման կարևորությանը:

Մնացական Սաֆարյանն ընդգծել է Հայաստանի կառավարության «Խաղաղության խաչմերուկ» նախագծի և վերջինիս կարևոր բաղադրիչ «TRIPP ուղու» նշանակությունը տարածաշրջանային հաղորդակցությունների ապաշրջափակման հարցում և դրանց կյանքի կոչմամբ ընձեռնվելիք տնտեսական նոր հնարավորությունները։

Դեսպան Չեոնգը շնորհակալություն է հայտնել ջերմ ընդունելության համար և նշել, որ հայ-մալայզիական առնչությունները դարերի պատմություն ունեն, ինչի վկայությունն է Մալայզիայի Ջորջ Թաուն քաղաքում հայկական փողոցի առկայությունը։

Դեսպանը պատրաստակամություն է հայտնել խորացնելու երկկողմ հարաբերությունները երկուստեք հետաքրքրություն ներկայացնող տարբեր ոլորտներում՝ խթանելով միջմարդկային, մշակութային և տնտեսական կապերը»,- ասված է հաղորդագրությունում։