«Մարտի 1»-ին եղած այլազգի դիպուկահարները, իմ տվյալներով, ողջ չեն․ Գարիկ Սարգսյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

31.10.2026 | 13:33
Ամերիկյան ինդեքսները նվազել են
31.10.2026 | 13:24
Ըմբշամարտի ԱԱ. Հայաստանի վերջին ներկայացուցիչները պարտվեցին
31.10.2026 | 13:06
Արարատ Միրզոյանը մասնակցել է «Մանամայի երկխոսության» բացման արարողությանը
31.10.2026 | 12:34
Կյանքի թանկացման դեմ բողոքի ցույցերը տարածվում են Եվրոպայում․ ակցիաներ են եղել նաև Իտալիայի ավելի քան 60 քաղաքում
31.10.2026 | 12:28
Վահան Բիչախչյանը խաղադաշտ է վերադարձել շուրջ 3 ամսվա ընդմիջումից հետո. ՏԵՍԱՆՅՈՒԹ
31.10.2026 | 12:15
Ժաննա Անդրեասյանը գիտական ինստիտուտների ղեկավարների հետ քննարկել է ոլորտի բարեփոխումները
31.10.2026 | 11:55
Brent տեսակի նավթի գինը նվազել է
31.10.2026 | 11:33
Հորդառատ անձրևի հետևանքով Երևանում և Կոտայքում ջրալցումներ են եղել․ հեռացվել է մոտ 27 տոննա ջուր
31.10.2026 | 11:08
ԿԸՀ-ն սահմանել է նոյեմբերի 29-ի ՏԻՄ ընտրություններին մասնակցող ուժերի հերթական համարները
31.10.2026 | 10:43
Հայաստանի չեմպիոնը հաղթական խաղով է ավարտել պայքարը ֆուտզալի Չեմպիոնների լիգայում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
31.10.2026 | 10:25
Երևան մոլում բացվել է HayPass-ի գրասենյակը. Փաշինյանը ծանոթացել է անձնագիր ստանալու նոր համակարգին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
31.10.2026 | 10:07
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
30.10.2026 | 23:30
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
30.10.2026 | 23:27
Նոյեմբերի 1-ից ուժի մեջ են մտնում օտարերկրացիներին կացության կարգավիճակ տրամադրելու նոր կարգավորումները
30.10.2026 | 23:13
Ուկրաինայի դեմ պատերազմում զոհված ռուս զինծառայողների թիվը կարող է գերազանցել 500 հազարը
Բոլորը

Ազգային ժողովում ընթանում է ««Մարտի 1-ի գործի» քննությունը նախորդող ժամանակահատվածում, «Մարտի 1-ի գործի» վերաիմաստավորումը «Ֆարմանյանը և այլք ընդդեմ Հայաստանի» գործով կայացված վճռի լույսի ներքո» թեմայով հանրային քննարկումը, որին մասնակցում է նաև Վեդիի քաղաքապետ Գարիկ Սարգսյանը։

Նա Հակակոռուպցիոն կոմիտեի նախագահի հետաքրքրվեց՝ եղե՞լ են արդյոք դիպուկահարներ «Մարտի 1»-ի իրադարձությունների ժամանակ, թե՞ ոչ․ «Եվ եթե եղել են, իրենց անձը բացահայտվա՞ծ է, ովքե՞ր են եղել, և ի՞նչ ազգության են եղել։ Հայե՞ր են եղել արդյոք դիպուկահարները, թե՞ այլազգիներ են եղել՝ պրոֆեսիոնալներ»։
Արթուր Նահապետյանն ի պատասխան նշեց, որ դիպուկահարների առկայության մասով տվյալներ ունեն։

«Ունենք տվյալներ նաև առանց տարբերանշանների, համապատասխան համազգեստներով անձանց մասնակցություն այդ գործողություններին, բայց այս պահին նախաքննության շահերից ելնելով՝ չեմ կարող որևէ կոնկրետացում մտցնել ձեր հարցին պատասխանելուց։ Եվ միայն կարող եմ հավաստիացնել, որ այս մասով ևս բազմակողմանի քննություն ենք կատարում և միջոցներ ենք ձեռնարկում բոլորի ինքնությունները պարզելու ուղղությամբ»,- նշեց կոմիտեի նախագահը։

Արձագանքի ժամանակ Սարգսյանը նշեց, որ իր ունեցած տվյալներով այլազգի դիպուկահարները, որոնք մասնակցել են 2008-ի մարտի 1-ի իրադարձություններին, ողջ չեն։

«Այդպես լսել ենք, գիտենք, տեղյակ ենք, որ եղել են այլազգիներ, և այլևս նրանք ողջ չեն, տարիներ առաջ են սպանվել»,-նշեց նա։

Արթուր Նահապետյանն ընդգծեց՝ նրանք նման տվյալ քրեական վարույթով չունեն։

Մանրամասները՝ տեսանյութում։