Պետք է հասկանանք, թե որ փամփուշտը որ զենքից է կրակվել և ում է պատկանել զենքը․ Նահապետյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

03.11.2026 | 23:29
Թրամփը հայտարարել է, որ ԱՄՆ-ը կդադարեցնի Իսրայելին տարեկան 4 միլիարդ դոլարի օգնության տրամադրումը
03.11.2026 | 23:14
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
03.11.2026 | 23:07
Ադրբեջանում փակ դռների հետևում մեկնարկել է ընդդիմության ղեկավարի դատավարությունը
03.11.2026 | 22:59
Ուշիի ոլորաններում վթարից 3 տուժածներից մեկի վիճակը ծայրահեղ ծանր է. ԱՆ
03.11.2026 | 22:44
Առանց արհեստական ձյան լեռնադահուկային հանգստավայրերը չեն կարողանա գործել. Ազիզյան
03.11.2026 | 22:33
OpenAI-ն աշխատանքի է ընդունել ԱՄՆ բանակի նախկին նախարար Դեն Դրիսկոլին, որը մասնակցել է ուկրաինական բանակցություններին
03.11.2026 | 22:26
ԵՄ-ին դիմում ներկայացնելը 2027-ին, 2028-ին կարող է իրատեսական լինել. Փաշինյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
03.11.2026 | 22:14
Բաքուն «պերսոնա նոն գրատա» է հայտարարել Ադրբեջանի դեմ կոչեր հնչեցրած և թշնամանք հրահրած Իրանի 14 քաղաքացիների
03.11.2026 | 22:00
Վթար Օհանավան բնակավայրի մոտակայքում․ նախնական տվյալներով՝ կան զոհեր
03.11.2026 | 21:44
Քաղաքապետարանը հորդորում է որոշակի ժամերի Տիգրան Մեծի պողոտայի ձախ հատվածից մինչև Սայաթ-Նովայի խաչմերուկ մեքենա չկայանել
03.11.2026 | 21:27
Հանրային պաշտպանի գրասենյակը նոր ղեկավար ունի
03.11.2026 | 21:12
Ադրբեջանն ու Ուկրաինան համատեղ գործողություն են իրականացրել կիբերխարդախների ցանցի դեմ
03.11.2026 | 21:00
ԵՊՀ-ում չեք գտնի մի դասախոս, որի հետ ես քաղաքական զրույց եմ ունեցել․ չկա բուհի քաղաքականացում․ Հովհաննես Հովհաննիսյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
03.11.2026 | 20:44
ԵՄ մաքսային համակարգում նոյեմբերի 3-ից կարտացոլվեն հայկական ապրանքների համար սահմանված արտոնությունները․ մաքսատուրքերը կվերադարձվեն
03.11.2026 | 20:30
Մանիպուլյացիաներ՝ TRIPP-ի շուրջ․ ինչ պնդումներ են տարածում ռուսալեզու Telegram ալիքները. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Ազգային ժողովում ընթանում է ««Մարտի 1-ի գործի» քննությունը նախորդող ժամանակահատվածում, «Մարտի 1-ի գործի» վերաիմաստավորումը «Ֆարմանյանը և այլք ընդդեմ Հայաստանի» գործով կայացված վճռի լույսի ներքո» թեմայով հանրային քննարկումը:

Հակակոռուպցիոն կոմիտեի նախագահ Արթուր Նահապետյանին հարց ուղղեց պատգամավոր Անուշ Քլոյանը, «Մարտի 1»-ի զոհերից Գոռ Քլոյանի քույրը։

«Դուք ձեր խոսքում նշեցիք, որ ներքին գործերի զինվորականների մոտ եղել են «Չերյոմուխա-7» զինատեսակը, որն արգելված զինատեսակ է, մահաբեր զինատեսակ է, և եղել են նաև հրաման տվողներ, որոնք այդ զինատեսակից կրակել են մեր քաղաքացիների վրա, որոնք և զոհվել են այդ «Չերյոմուխա-7» զինատեսակից, և այդ մեր զոհված քաղաքացիների մարմնից դուրս է բերվել այդ զինատեսակը։ Ձեր խոսքում նշեցիք, որ չկան համապատասխան սարքավորումներ, որպեսզի կարողանան նույնականացնել, թե կրակողներից ով ում է կրակել։ Լավ, շատ բարի, ներկայացմամբ չենք կարողանում բացահայտել, և այդ սարքավորումները չկան։ Ես ուզում եմ իմանալ, ներկա դրությամբ մենք ի՞նչ քայլեր ենք իրականացնում, որպեսզի ձեռք բերենք այդ սարքավորումները և կարողանանք պարզաբանել, թե ով ում է կրակել, ո՞ր զինվորականն է կրակել որ քաղաքացուն»,-հետաքրքրվեց պատգամավորը։

Նահապետյանը ևս մեկ անգամ նշեց, որ նախաքննական մարմինը նույնականացման խնդիր ունի։

«Մեր տեղի փորձագիտական հիմնարկներում այդպիսի հնարավորություն, ըստ էության, չունենք, այդպիսի հետազոտող սարքավորումներ չունենք, որպեսզի հստակ նույնականացում ստանանք։ Բայց այդ ուղղությամբ մենք աշխատանքներ կատարում ենք, և պարբերաբար տեղեկատվության պահանջներ ենք ուղարկում փորձագիտական տեղի հիմնարկներին, ինչպես նաև միջազգային փորձագիտական կազմակերպություններին, որպեսզի հնարավորություն ստեղծենք այդ փամփուշտները նույնականացնելու համար, և արդյունքում կարողանանք հասկանալ նախաքննությամբ, թե որ փամփուշտը որ զենքից է կրակվել, և այդ զենքը կոնկրետ որ զինծառայողին կամ ոստիկանության աշխատակցին է պատկանել»,-նշեց կոմիտեի նախագահը։

Մանրամասները՝ տեսանյութում։