Թմրանյութից պատրաստված քանդակ, խորովածի սարքում՝ 8 կգ ափիոն. ՊԵԿ-ը տեղեկանք է ներկայացրել

Լուրեր

27.12.2024 | 23:11
Քաղաքապետարանում անցկացվող մրցույթի հանձնաժողովն առանց մասնակիցներից ճշտելու է որոշել, որ նրանք կարող են կաշկանդվել Factor TV-ի ներկայությունից
27.12.2024 | 22:59
Թուրքիան ինտեգրել է ռուսական C-400-ը երկրի ազգային ՀՕՊ համակարգին
27.12.2024 | 22:44
Ադրբեջանում ցամաքային սահմանները փակ կմնան մինչև 2025թ. ապրիլ․ COVID-ի կարանտինային ռեժիմը կրկին երկարաձգվել է
27.12.2024 | 22:28
Քուչակ գյուղի մոտակայքում 4 մեքենա է բախվել
27.12.2024 | 22:14
FlyDubai-ը չեղարկել է Սոչիից և Մինվոդիից դեպի Դուբայ թռիչքները
27.12.2024 | 21:59
Քաղաքական պատվեր է․ Մոսկվան հերքում է Բաքվի և Աստանայի հետ ավիաաղետի վարկածների մշակման մասին լուրերը
27.12.2024 | 21:45
«Օպել»-ի վարորդների պատասխանը Ավինյանի հորը. Փաշինյանը sms կուղարկի՞ քաղաքապետին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
27.12.2024 | 21:30
Ադրբեջանը թանկ գին պիտի վճարի ՀՀ-ի դեմ պատերազմի դեպքում․ դա հնարավո՛ր է անել․ Սուրեն Սահակյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
27.12.2024 | 21:17
Կոտայքի մարզում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
27.12.2024 | 21:04
Անկարան ուսումնասիրում է Կատարի գազը Սիրիայով դեպի Թուրքիա ու Եվրոպա մատակարարումների նախագիծը
27.12.2024 | 20:48
Ուկրաինայի հետախուզության գլխավոր վարչությունը հայտնել է ՌԴ բանակի սպաների ոչնչացման մասին
27.12.2024 | 20:30
Պուտինն ուզում է ոչնչացնել ուկրաինացիներին որպես ազգ․ Ալեքսանդր Բոժկո․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
27.12.2024 | 20:15
Ինչ իրավիճակ է ճանապարհներին 20:00-ի դրությամբ
27.12.2024 | 20:01
Չինաստանը գործարկել է աշխարհի ամենամեծ դեսանտային նավը
27.12.2024 | 19:45
Ստեփանակերտի նախկին քաղաքապետ Դավիթ Սարգսյանի նկատմամբ մեղադրանքը փոխվել է
Բոլորը

Պետական եկամուտների կոմիտեի մաքսանենգության դեմ պայքարի վարչության աշխատակիցների կողմից 2018 թվականի ընթացքում կանխվել է մաքսային իրավախախտումների 126 փորձ, որոնցից 70-ով հարուցվել է քրեական գործ: Մասնավորապես, հայտնաբերվել է թմրամիջոցների և հոգեմետ նյութերի մաքսանենգության մի քանի խոշոր խմբաքանակ: Մաքսանենգները փորձել են Հայաստան ներկրել ավելի քան 4կգ «կոկաին»,  2կգ «ափիոն», 4կգ «մարիխուանա», 3գր «մեթադոն», մոտ 0.5կգ «հերոին» տեսակի թմրանյութ, ինչպես նաև 6գր հաշիշ, հաշիշ յուղի պարունակությամբ 290 հատ էլեկտրոնային սիգարետ և թմրամիջոցի պարունակությամբ քաղցրավենիք: Հաշվետու ժամանակահատվածում կանխվել են նաև մոտ 8կգ «ափիոն» և ավելի քան 13կգ «մետամֆետամին» տեսակի թմրանյութերի արտահանման փորձեր:

Թմրամիջոցների և հոգեմետ նյութերի մաքսանենգության դեպքերը հիմնականում հայտնաբերվել են փոստային առաքանիներում: ԱՄՆ-ից հիմնականում փորձ է արվել ներմուծել «հաշիշի յուղ» տեսակի թմրամիջոց պարունակող էլեկտրոնային սիգարետներ, իսկ Եվրոպայից՝ հոգեմետ նյութ և թմրանյութ պարունակող դեղահաբեր: Փոստային ծանրոցներում հայտնաբերվել է ավելի քան 22 կգ դեղորայք, որոնցից 3000 դեղահաբը՝ թմրանյութի և հոգեմետ նյութի պարունակությամբ: ՊԵԿ-ը ևս մեկ անգամ հիշեցնում է, որ փոստային առաքանիներով չի թույլատրվում տեղափոխել ոչ մի տեսակի դեղորայք՝ քաղաքացիներին հորդորելով այդ մասին տեղեկացնել նաև արտերկրում բնակվող բարեկամներին:

ՊԵԿ-ը նաև տեղեկացնում է, որ մաքսային հսկողության ներքո գտնվող ապրանքները չի թույլատրվում առանց մաքսային մարմինների թույլտվության՝ հանձնել այլ անձանց: Խոսքը, մասնավորապես վերաբերում է Հայաստան ներմուծված ավտոմեքենաներին. ճանապարհային ոստիկանության աշխատակիցների հետ համատեղ իրականացված միջոցառումների արդյունքում հայտնաբերվել են բազմաթիվ դեպքեր, երբ ավտոներկրողը չմաքսազերծված ավտոմեքենան շահագործման է հանձնել այլ անձի:

2018 թվականի ընթացքում ՊԵԿ մաքսանենգության դեմ պայքարի վարչությունը սերտ համագործակցել է նաև Ազգային անվտանգության ծառայության և Ոստիկանության հետ, ինչի արդյունքում բացահայտվել են ոչ միայն իրավախախտներ, այլև հանցախմբեր: Հայտնաբերվել են զենք-զինամթերքի և թմրանյութերի մաքսանենգության դեպքեր, որոնցից ամենաուշագրավը՝ սոցիալական կայքերով թմրանյութերի վաճառքով զբաղվող հայտնի խումբն էր. հայտնաբերվել է մոտ 600 գրամ «հաշիշ» և 20 գրամ ՄԴՄԱ տեսակի թմրանյութ:

Իսկ միջազգային համագործակցության բնագավառում Մաքսանենգության դեմ պայքարի  վարչությունը 2018-ի 10 ամիսների ընթացքում ակտիվ համագործակցել է Համաշխարհային մաքսային կազմակերպության, «RILO» իրավապահ գծով տարածաշրջանային կապի հանգույցի, ԱՊՀ անդամ-երկրների մաքսային ծառայությունների ղեկավարների խորհրդի իրավապահ ստորաբաժանումների ղեկավարների կոմիտեի և այլ կառույցների հետ: Ինչպես բազմիցս նշվել է՝ Հայաստանն առաջիններից է ապահովում ստանձնած պարտավորությունները: Վերջերս էլ համագործակցության սկիզբ է դրվել ԱՄՆ արդարադատության նախարարության թմրամիջոցների դեմ պայքարի բաժնի և Թմրամիջոցների վերահսկողության կոմիտեի հետ, ինչի արդյունքում դեկտեմբերին Երևանում նախատեսվում է «վերահսկելի մատակարարում» միջոցառմանը նվիրված դասընթաց անցկացնել՝ նաև ԱԱԾ, Ոստիկանության, դատախազության աշխատակիցների և Վրաստանի գործընկերների մասնակցությամբ:

Պետական եկամուտների կոմիտեում հուլիսին իրականացված բարեփոխումների արդյունքում Ներքին անվտանգության վարչության կինոլոգիական կենտրոնն արդեն գործում է Մաքսանենգության դեմ պայքարի վարչության ենթակայությամբ: Կենտրոնի հատուկ մասնագիտացված ծառայողական 15 շներից 9-ը մասնագիտացված են թմրանյութերի և հոգեմետ դեղորայքի, 1-ը՝ զենք-զինամթերքի և պայթուցիկ նյութերի հայտնաբերման ուղղությամբ, իսկ 5-ը գտնվում են ընդհանուր վարժեցման փուլում: Շների օգնությամբ բացահայտվել են թմրանյութերի մաքսանենգության մի շարք դեպքեր, որոնցից խոշորը՝ 8կգ ափիոնի՝ Մեծ Բրիտանիա արտահանման փորձի կանխումն է: Այս ուղղությամբ ևս ընդլանվել է միջազգային համագործակցությունը: Չեխիայի Հանրապետության մաքսային գլխավոր տնօրինության հետ ձեռք բերված գործակցության արդյունքում նոյեմբերին Պրահայում նախատեսվում է շնագիտական բաժնի կինոլոգների վերապատրաստում և ուսուցման դասընթացներ:

 

Վարդան Վարդանյան- ՀՀ ՊԵԿ մաքսանենգության դեմ պայքարի վարչության պետ

 

ՀՀ պետական եկամուտների կոմիտեի

տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժին

 

 

 

 

Առավել ուշագրավ բացահայտումները

  1. Հունվարի 24-ին «Կարգո» բեռնային համալիրում իրականացված օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում՝ Մեծ Բրիտանիա ուղարկվող ծանրոցում՝ խորոված պատրաստելու համար նախատեսված սարքում հայտնաբերվել է 8կգ ափիոն:
  2. Ապրիլի 27-ին իրականացված օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում՝ ՌԴ-ից ուղարկված փոստային առաքանիում հայտնաբերվել են առանձնապես խոշոր չափերով` մոտ 600գր «հաշիշ» և 20գր «ՄԴՄԱ» տեսակի թմրամիջոցներ: Նշված թմրամիջոցները նախատեսված էին սոցիալական ցանցերի միջոցով վաճառելու համար:
  3. Մայիսի 11-ին «Հայփոստ» ՓԲ ընկերության փոստի փոխանակման կենտրոնի մաքսային հսկողության գոտում իրականացված մաքսային զննման արդյունքում ԱՄՆ-ից ուղարկված միջազգային փոստային առաքանիում հայտնաբերվել են «հաշիշի յուղ» տեսակի թմրամիջոցի պարունակությամբ 230 հատ էլեկտրոնային սիգարետներ և 7 գրամ քաշով «մարիխուանա»տեսակի թմրամիջոց։
  4. Հուլիսի 9-ին Մեղրիի մաքսակետում մաքսային հսկողության է ենթարկվել Իրանից Հայաստան ժամանած քաղաքացին, ինչի արդյունքում նրա որովայնի և մեջքի հատվածում հայտնաբերվել է ինքնակպչուն ժապավենով ամրացված 2կգ ափիոն տեսակի թմրանյութ:
  5. Հուլիսի 25-ին «Կարգո» բեռնային համալիրում իրականացված հսկողության արդյունքում Հայաստանի 2 քաղաքացիների անուններով ստացված փոստային առաքանիներում հայտնաբերվել է զենք-զինամթերք. 1 հատ «Witness» ատրճանակ, 1 հատ  «Sigsauer» ատրճանակ, 1 հատ ինքնաձիգ «ATI Rochester» և փամփուշտներով լիցքավորված 2 պահեստատուփ:
  6. Սեպտեմբերի 6-ին, ձեռք բերված օպերատիվ տեղեկությունների իրացման արդյունքում Բագրատաշենի մաքսակետից Երևանի բժշկական կենտրոն են տեղափոխվել Իրանի 2 քաղաքացի՝ բժշկական միջամտությամբ մարմինների անձնական զննման ենթարկելու նպատակով: Արդյունքում քաղաքացիների մարմնի տարբեր մասերում հայտնաբերվել է մոտ 500 գրամ հերոին:
  7. Սեպտեմբերի 11-ին, ձեռք բերված օպերատիվ տեղեկությունների իրացման արդյունքում Հայաստանից Ավստրալիա ուղարկվող ծանրոցում հայտնաբերվել է ավելի քան 13կգ «մետամֆետամին» տեսակի թմրանյութից պատրաստված 4 քանդակ:
  8. Սեպտեմբերի 30-ին «Զվարթնոց» օդանավակայանում իրականացված մաքսային հսկողության արդյունքում Բրազիլիայից Հայաստան ժամանած քաղաքացու մոտ հայտնաբերվել է մոտ 4 կգ «կոկաին» տեսակի թմրանյութ, իսկ հաջորդող օրերին իրականացված օպերատիվ միջոցառումների արդյունքում հնարավոր եղավ հայտնաբերել նաև հանցագործության մեջ ներգրավված Ղազախստանի քաղաքացու, որը նշված թմրանյութը նախատեսում էր տանել Թուրքիա:
  9. Հոկտեմբերի 9-ին «Զվարթնոց» օդանավակայանում իրականացված միջոցառումների արդյունքում կանխվել է մոտ 152 կարատ ընդհանուր քաշով ադամանդների անօրինական ներկրումը: ՀՀ քաղաքացին փորձել է ադամանդները Հայաստան ներկրել՝ թաքցնելով մաքսային հսկողությունից: