«Մարտի 1»-ի բոլոր մահերը վրա են հասել պետության կողմից անհամաչափ ուժի գործադրման արդյունքում․ Արտյոմ Սուջյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

31.10.2026 | 15:55
Ծանրամարտի ԱԱ. Գոռ Սահակյանը վնասվածք է ստացել
31.10.2026 | 15:35
Առաջիկա օրերին հանրապետության առանձին շրջաններում անձրև կտեղա
31.10.2026 | 15:07
Միրզոյանն ու Լիբանանի ԱԳ նախարարը քննարկել են երկկողմ համագործակցության զարգացումը
31.10.2026 | 14:42
COP17-ի շրջանակում ընդունվել է շուրջ 50 որոշում․ արդյունքները գերազանցել են սպասելիքները․ նախարար
31.10.2026 | 14:18
Հայաստանի և Ֆրանսիայի փրկարար ծառայությունները կշարունակեն համագործակցությունը
31.10.2026 | 13:56
Հայաստանից՝ Էկվադոր. COP18-ը հյուրընկալող երկիրն ընտրված է
31.10.2026 | 13:33
Ամերիկյան ինդեքսները նվազել են
31.10.2026 | 13:24
Ըմբշամարտի ԱԱ. Հայաստանի վերջին ներկայացուցիչները պարտվեցին
31.10.2026 | 13:06
Արարատ Միրզոյանը մասնակցել է «Մանամայի երկխոսության» բացման արարողությանը
31.10.2026 | 12:34
Կյանքի թանկացման դեմ բողոքի ցույցերը տարածվում են Եվրոպայում․ ակցիաներ են եղել նաև Իտալիայի ավելի քան 60 քաղաքում
31.10.2026 | 12:28
Վահան Բիչախչյանը խաղադաշտ է վերադարձել շուրջ 3 ամսվա ընդմիջումից հետո. ՏԵՍԱՆՅՈՒԹ
31.10.2026 | 12:15
Ժաննա Անդրեասյանը գիտական ինստիտուտների ղեկավարների հետ քննարկել է ոլորտի բարեփոխումները
31.10.2026 | 11:55
Brent տեսակի նավթի գինը նվազել է
31.10.2026 | 11:33
Հորդառատ անձրևի հետևանքով Երևանում և Կոտայքում ջրալցումներ են եղել․ հեռացվել է մոտ 27 տոննա ջուր
31.10.2026 | 11:08
ԿԸՀ-ն սահմանել է նոյեմբերի 29-ի ՏԻՄ ընտրություններին մասնակցող ուժերի հերթական համարները
Բոլորը

2025 թվականի սեպտեմբերի 18-ին Եվրոպական դատարանը հրապարակեց «Ֆարմանյանը և այլք ընդդեմ Հայաստանի» գործով վճիռը, որը վերաբերում է «Մարտի 1»-ի իրադարձություններին։

Դիմումատուները այս գործով գանգատը ներկայացրել էին դեռևս 2011 թվականի փետրվարի 28-ին, իսկ դատարանը գործը կոմունիկացրել էր 2015 թվականի սեպտեմբերին։ Այսպիսով, գործով վճիռը կայացվել է գանգատը ներկայացնելուց շուրջ 14 տարի անց։

Վարչապետի աշխատակազմի Միջազգային իրավական հարցերով ներկայացուցչի գրասենյակի ղեկավար Արտյոմ Սուջյանը Ազգային ժողովում նշեց, որ Եվրոպական դատարանը երեք հոդվածների խախտում է արձանագրել։

«Նյութական բաղադրիչի շրջանակներում Եվրոպական դատարանը փաստել է, որ բոլոր մահերը «Մարտի 1»-ի իրադարձությունների ժամանակ վրա են հասել պետության կողմից անհամաչափ ուժի գործադրման արդյունքում, որի կիրառումը բացարձակ անհրաժեշտություն չի եղել։ Դատարանի դիտարկմամբ՝ խնդրո առարկա ժամանակահատվածում զանգվածային ցույցերի ժամանակ հատուկ միջոցների օգտագործման հստակ օրենսդրական կարգավորումներ չեն եղել, և դատարանը գտել է, որ մահվան դեպքերը տեղի են ունեցել ոստիկանական գործողությունների վատ պլանավորման և իրականացման արդյունքում, որի ընթացքում ամբոխների վերահսկման միջոցները անկանոն և ոչ պատշաճ են օգտագործվել»,- խորհրդարանում հայտարարեց Սուջյանը։

Նրա խոսքով՝ դատարանը փաստել է նաև, որ դեպքերից անմիջապես հետո քրեական գործեր են հարուցվել միայն ընդդիմադիր ղեկավարների և իրենց աջակիցների հանդեպ, որոնք ի սկզբանե ներկայացվել են իբրև «Մարտի 1»-ին տեղի ունեցած մահերի անուղղակի պատասխանատուներ։ Ըստ դատարանի, այս ամենը քաղաքական կողմնակալության տպավորություն կարող է թողնել։

«Դատարանը փաստել է նաև, որ որևէ քննություն չի իրականացվել հրամանատարական շղթայի հնարավոր պատասխանատուների վերաբերյալ, այդ թվում՝ այն բարձրաստիճան սպաների, ովքեր պատասխանատու էին ոստիկանների կողմից ուժի կիրառման, ոստիկանների պատրաստվածության և վերջիններիս գործողությունների վերահսկման համար։ Դատարանը նշել է, որ տասը տարվա էական ուշացումից հետո միայն կարծես թե նոր քրեական գործ է հարուցվել և մեղադրանքներ են ներկայացվել մի շարք նախկին բարձրաստիճան պաշտոնյաների, այդ թվում՝ Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ, սակայն հետագայում, 2021 թվականի ապրիլի Սահմանադրական դատարանի որոշումից հետո, այդ մեղադրանքը հանվել է»,-նշեց նա։

Արտյոմ Սուջյանը հայտնեց նաև, որ ուժի մեջ մտնելուց հետո երեք ամսվա ընթացքում պետությունը պարտավոր է յուրաքանչյուր դիմումատուի (գործով եղել է 9 դիմումատու) վճարել 30,000 եվրոյին համարժեք դրամ որպես ոչ նյութական վնասի փոխհատուցում և 35,000 եվրոյին համարժեք դրամ որպես կրած ծախսերի հատուցում։ Ընդհանուր՝ 305,000 եվրոյին համարժեք դրամ պետությունը պարտավոր է վճարել, և բացի փոխհատուցման վճարից ՀՀ-ն պարտավորություն ունի վեցամսյա ժամկետում ներկայացնել գործողությունների պլան և հաշվետվություն ներկայացնել մինչև հունիսի 18-ը՝ տեղեկացնելով վճռով արձանագրված խախտումների ուղղությամբ ձեռնարկված կամ ապագայում ձեռնարկվելիք գործողությունների մասին։

Մանրամասները՝ տեսանյութում։