«Թրամփի երթուղին» խթանում է ԱՄՆ-ին՝ ավելի մեծ ուշադրություն դարձնել Հարավային Կովկասին․ ամերիկացի փորձագետ

Լուրեր

31.10.2026 | 13:33
Ամերիկյան ինդեքսները նվազել են
31.10.2026 | 13:24
Ըմբշամարտի ԱԱ. Հայաստանի վերջին ներկայացուցիչները պարտվեցին
31.10.2026 | 13:06
Արարատ Միրզոյանը մասնակցել է «Մանամայի երկխոսության» բացման արարողությանը
31.10.2026 | 12:34
Կյանքի թանկացման դեմ բողոքի ցույցերը տարածվում են Եվրոպայում․ ակցիաներ են եղել նաև Իտալիայի ավելի քան 60 քաղաքում
31.10.2026 | 12:28
Վահան Բիչախչյանը խաղադաշտ է վերադարձել շուրջ 3 ամսվա ընդմիջումից հետո. ՏԵՍԱՆՅՈՒԹ
31.10.2026 | 12:15
Ժաննա Անդրեասյանը գիտական ինստիտուտների ղեկավարների հետ քննարկել է ոլորտի բարեփոխումները
31.10.2026 | 11:55
Brent տեսակի նավթի գինը նվազել է
31.10.2026 | 11:33
Հորդառատ անձրևի հետևանքով Երևանում և Կոտայքում ջրալցումներ են եղել․ հեռացվել է մոտ 27 տոննա ջուր
31.10.2026 | 11:08
ԿԸՀ-ն սահմանել է նոյեմբերի 29-ի ՏԻՄ ընտրություններին մասնակցող ուժերի հերթական համարները
31.10.2026 | 10:43
Հայաստանի չեմպիոնը հաղթական խաղով է ավարտել պայքարը ֆուտզալի Չեմպիոնների լիգայում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
31.10.2026 | 10:25
Երևան մոլում բացվել է HayPass-ի գրասենյակը. Փաշինյանը ծանոթացել է անձնագիր ստանալու նոր համակարգին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
31.10.2026 | 10:07
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
30.10.2026 | 23:30
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
30.10.2026 | 23:27
Նոյեմբերի 1-ից ուժի մեջ են մտնում օտարերկրացիներին կացության կարգավիճակ տրամադրելու նոր կարգավորումները
30.10.2026 | 23:13
Ուկրաինայի դեմ պատերազմում զոհված ռուս զինծառայողների թիվը կարող է գերազանցել 500 հազարը
Բոլորը

Ռուսաստանի և Ադրբեջանի հարաբերություններում լարվածությունը նպաստել է ադրբեջանա-ամերիկյան հարաբերությունների բարելավմանը։ Ադրբեջանական լրատվամիջոցների հաղորդմամբ՝ այս մասին հայտարարել է ամերիկյան Atlantic Council-ի Եվրասիայի բաժնի գլխավոր տնօրեն, Ուկրաինայում և Ուզբեկստանում ԱՄՆ նախկին դեսպան Ջոն Հերբստը՝ Ադրբեջան-ԱՄՆ վերլուծական կենտրոնների առաջին ֆորումի ժամանակ։

«AZAL-ի օդանավի խոցումը և այդ փաստի ժխտումը, Ռուսաստանում ադրբեջանցի գործարարների նկատմամբ բացասական վերաբերմունքը և մի շարք այլ նմանատիպ գործոններ է՛լ ավելի են սերտացնում Ադրբեջանի և Միացյալ Նահանգների հարաբերությունները»,- ասել է Հերբստը։

Նա նշել է, որ «Թրամփի  երթուղին» Միացյալ Նահանգներին խթանում է ավելի մեծ ուշադրություն դարձնել Հարավային Կովկասին, և որ Ադրբեջանի, Հայաստանի և Թուրքիայի հարաբերություններն այստեղ մեծ նշանակություն ունեն։

Ամերիկացի փորձագետն ընդգծել է, որ ԱՄՆ-ի հարաբերությունների ամրապնդումն Ադրբեջանի և Հայաստանի հետ նպաստում է տարածաշրջանային համագործակցությանը։ Նրա խոսքով՝ օգոստոսի 8-ին Վաշինգտոնում ստորագրված համատեղ հայտարարությունը պայմաններ է ստեղծում փոխադարձ զիջումների և Բաքվի ու Երևանի շահերի առաջխաղացման համար։

«Այսօր Թրամփի վարչակազմը լրջորեն կենտրոնացած է Հարավային Կովկասի և Կենտրոնական Ասիայի վրա։ Վաշինգտոնն աշխատում է ամրապնդել հարաբերությունները և՛ Ադրբեջանի, և՛ Հայաստանի հետ։ Սա նպաստում է տարածաշրջանային կապերին, տնտեսական համագործակցությանը և անվտանգության ոլորտում համագործակցությանը»,- նշել է Հերբստը։

Նա նաև ընդգծել է Թուրքիայի և Հայաստանի հարաբերությունների կարգավորման կարևորությունն ամբողջ տարածաշրջանի կայունության համար։ Խոսելով ԱՄՆ-ի և Թուրքիայի համագործակցության մասին՝ նա նշել է, որ Թուրքիայի նախագահը դժվար գործընկեր է։ Այնուամենայնիվ, Վաշինգտոնի ու Անկարայի շահերը համընկնում են Մերձավոր Արևելքում և Հարավային Կովկասում։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի