Օմսկում գազատար է հրդեհվել, պայթյուն է տեղի ունեցել․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

31.10.2026 | 13:33
Ամերիկյան ինդեքսները նվազել են
31.10.2026 | 13:24
Ըմբշամարտի ԱԱ. Հայաստանի վերջին ներկայացուցիչները պարտվեցին
31.10.2026 | 13:06
Արարատ Միրզոյանը մասնակցել է «Մանամայի երկխոսության» բացման արարողությանը
31.10.2026 | 12:34
Կյանքի թանկացման դեմ բողոքի ցույցերը տարածվում են Եվրոպայում․ ակցիաներ են եղել նաև Իտալիայի ավելի քան 60 քաղաքում
31.10.2026 | 12:28
Վահան Բիչախչյանը խաղադաշտ է վերադարձել շուրջ 3 ամսվա ընդմիջումից հետո. ՏԵՍԱՆՅՈՒԹ
31.10.2026 | 12:15
Ժաննա Անդրեասյանը գիտական ինստիտուտների ղեկավարների հետ քննարկել է ոլորտի բարեփոխումները
31.10.2026 | 11:55
Brent տեսակի նավթի գինը նվազել է
31.10.2026 | 11:33
Հորդառատ անձրևի հետևանքով Երևանում և Կոտայքում ջրալցումներ են եղել․ հեռացվել է մոտ 27 տոննա ջուր
31.10.2026 | 11:08
ԿԸՀ-ն սահմանել է նոյեմբերի 29-ի ՏԻՄ ընտրություններին մասնակցող ուժերի հերթական համարները
31.10.2026 | 10:43
Հայաստանի չեմպիոնը հաղթական խաղով է ավարտել պայքարը ֆուտզալի Չեմպիոնների լիգայում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
31.10.2026 | 10:25
Երևան մոլում բացվել է HayPass-ի գրասենյակը. Փաշինյանը ծանոթացել է անձնագիր ստանալու նոր համակարգին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
31.10.2026 | 10:07
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
30.10.2026 | 23:30
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
30.10.2026 | 23:27
Նոյեմբերի 1-ից ուժի մեջ են մտնում օտարերկրացիներին կացության կարգավիճակ տրամադրելու նոր կարգավորումները
30.10.2026 | 23:13
Ուկրաինայի դեմ պատերազմում զոհված ռուս զինծառայողների թիվը կարող է գերազանցել 500 հազարը
Բոլորը

ՌԴ Օմսկի մարզի Ռոստովկա բնակավայրի մոտակայքում գտնվող դաշտում գազատարի արտահոսք է տեղի ունեցել, ինչի հետևանքով հրդեհ է բռնկվել։ Այս մասին հայտնել է մարզի նահանգապետ Վիտալի Խոցենկոն, գրում է Meduza-ն։

Նա պարզաբանել է, որ վթարը տեղի է ունեցել գլխավոր գազատարի ստորգետնյա հատվածում։ Նախնական տեղեկությունների համաձայն՝ տուժածներ չկան։

Ռոստովկա գյուղի բնակիչները Shot տելեգրամ ալիքին հայտնել են, որ Վրուբելևո բնակելի թաղամասի մոտակայքում տեղի է ունեցել հզոր պայթյուն։ Այն լսել են բնակավայրերում, իսկ հրդեհը տեսանելի է եղել մի քանի կիլոմետրերի վրա։

Օմսկի մարզի քննչական կոմիտեն հայտնել է, որ հրդեհի հետ կապված նախաքննություն է անցկացնում։

Ըստ ուժայիններին մոտ կանգնած «112» տելեգրամ ալիքի՝ գազատարի վրա պայթյունը տեղի է ունեցել վերանորոգման աշխատանքների ժամանակ։ Աշխատանքները կատարվել են Ռոստովկա գյուղի մոտակայքում գտնվող դաշտի ստորգետնյա հատվածում։ Որոշ արդյունաբերական ձեռնարկություններ անջատվել են գազամատակարարումից։

«Գազպրոմի» մասնագետները գնահատում են, որ վերականգնումը կտևի մինչև 24 ժամ։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի