Թուրքիայի պաշտպանության նախարարը՝ Սիրիայում նոր ռազմական գործողությունների մասին

Լուրեր

04.09.2026 | 23:57
Էդուարդ Սպերցյանի գոլն օգնեց «Ալ Ահլիին» վստահ հաղթանակ տանել. ՏԵՍԱՆՅՈՒԹ
04.09.2026 | 23:24
Սեպտեմբերի 10-13-ը Հայաստանում առաջին անգամ կանցկացվի «Tour of Armenia» միջազգային հեծանվավազքը
04.09.2026 | 23:10
ԱՄՆ պատվիրակության՝ Մոսկվա այցի ընթացքում Ուկրաինան չի հարվածի Ռուսաստանին. Զելենսկի
04.09.2026 | 22:51
Փրկարարի օրվա առթիվ Երևանի հեռուստաաշտարակը լուսավորվել է ՀՀ դրոշի գույներով
04.09.2026 | 22:39
Պապոյանը կմեկնի Դուբայ՝ մասնակցելու ամենամյա ներդրումային համաժողովին
04.09.2026 | 22:23
Ալիևի կողմից վերջերս բացված հյուրանոցի 200-250 աշխատակիցներ չեն կարողանում ստանալ աշխատավարձը
04.09.2026 | 22:08
Պաշտոնանկություններ՝ վարչապետի որոշմամբ
04.09.2026 | 21:51
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
04.09.2026 | 21:35
ՀՀ ՊՆ խաղաղապահ բրիգադում անցկացվել է ՆԱՏՕ-ի չափանիշներով ինքնագնահատում
04.09.2026 | 21:16
OpenAI-ը թողարկել է GPT-6-ը՝ իր մինչ օրս ամենահզոր ԱԲ մոդելը
04.09.2026 | 21:00
ԹԵԺ ԲԱՆԱՎԵՃ․ Աննախադեպ լարում՝ ՀՀ-ի և ՌԴ-ի հարաբերություններում․ ի՞նչ սպասել Փաշինյանի՝ Մոսկվա առաջիկա այցից․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
04.09.2026 | 20:47
Բաքուն արևմտյան հայտնի լրատվամիջոցներին մեղադրում է Ադրբեջանի դեմ ապատեղեկատվական արշավի կազմակերպման մեջ
04.09.2026 | 20:30
«Ինչքա՞ն գոռամ, ո՞ւմ ասեմ, որ շատ ա ցավում». քաղցկեղի դեմ պայքարը՝ բանտում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
04.09.2026 | 20:14
Վահան Կոստանյանն ու Յիրժի Բրոդսկին քննարկել են հայ-չեխական համագործակցության նոր ուղղությունները
04.09.2026 | 20:00
Վարչապետն իրավունք ունի հրահանգ տալ իրավապահներին․ կառավարությանը ենթակա են Քննչական և Հակակոռուպցիոն կոմիտեները․ Արման Եղոյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Սիրիայի Մանբիչ քաղաքում բոլոր խնդիրները լուծելուց հետո Թուրքիան Սիրիայի քրդական ուժերի դեմ պատրաստվում է նոր ռազմական գործողություններ իրականացնել, այս անգամ Եփրատ գետի արևելյան հատվածում։ Այդ մասին հայտարարել է Թուրքիայի պաշտպանության նախարար Հուլուսի Աքարը. փոխանցում է ermenihaber-ը:

Մանբիչը ժամանակին գտնվել է Սիրիայի քրդական ուժերի վերահսկողության տակ, սակայն ԱՄՆ-ի ու Թուրքիայի միջև ձեռքբերված համաձայնությամբ տեղի քրդական ուժերի մի մասը դուրս են բերվել այնտեղից, բայց մի մասն էլ  դեռևս մնացել են, ինչն էլ մեծապես անհանգստացնում է պաշտոնական Անկարային։

Աքարը հիշեցրել է, որ ըստ Մանբիչի շուրջ թուրք-ամերիկյան համաձայնության՝ երկու երկրները մինչև այժմ իրարից  անկախ իրականացրել են պարեկապահակային ծառայություն։ Համաձայնությանը երկրորդ փուլը ենթադրում է, որ Թուրքիայի և ԱՄՆ-ի զինված ուժերը կսկսեն համատեղ իրականացնել պարեպահակային ծառայություն Մանբիչում։  Համատեղ պարեկապահակային ծառայության իրականացումը կարող է սկսվել առաջիկա օրերին։

Թուրք պաշտոնյան ընդգծել է, որ Թուրքիայի զինված ուժերը լիովին «ոչնչացնելու են» Եփրատ գետի արևելյան հատվածում հենակետեր ունեցող Սիրիայի քրդական ուժերին, որոնց Անկարան համարում է ահաբեկչական։

Թուրքիայի պաշտպանության նախարարը նաև խոսել է Սիրիայի՝ անվտանգության գոտի հայտարարված, ապառազմականացված  Իդլիբ նահանգի մասին։ Աքարը առիթ ը բաց չի թողել, Սիրիայի նախագահ Բաշար Ասադին մեղադրելու այն բանում, որ նրա ուժերը հայտարարված հրադադարը պարբերաբար խախտում են։

Նա ընգծել է, որ Թուրքիան Ռուսաստանի միջնորդությամբ հաճախ զգուշացնում է Սիրիայի կառավարական ուժերին, թե ինչ հետևանքներ կարող է դա ունենալ։