Թբիլիսիում մեկնարկել է Վրաստանի և Հայաստանի միջև իրավական վեցերորդ ֆորումը
Քաղաքականություն
17.11.2025 | 16:36
Մեկնարկել է Վրաստանի և Հայաստանի միջև իրավական վեցերորդ ֆորումը, որն այս անգամ անցկացվում է Վրաստանի մայրաքաղաք Թբիլիսիիում․ հայտնում են ՀՀ արդարադատության նախարարությունից:
«Ֆորումի ընթացքում անդրադարձ է կատարվելու հետևյալ թեմաներին՝
-մարդու իրավունքների պաշտպանությանը,
-արդարադատության ոլորտի թվայնացմանը,
-քրեակատարողական և պրոբացիայի ոլորտներին»,- ասված է հաղորդագրությունում։