Բանգլադեշի նախկին վարչապետը մահապատժի է դատապարտվել՝ մարդկության դեմ հանցագործությունների մեղադրանքով

Լուրեր

30.10.2026 | 23:30
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
30.10.2026 | 23:27
Նոյեմբերի 1-ից ուժի մեջ են մտնում օտարերկրացիներին կացության կարգավիճակ տրամադրելու նոր կարգավորումները
30.10.2026 | 23:13
Ուկրաինայի դեմ պատերազմում զոհված ռուս զինծառայողների թիվը կարող է գերազանցել 500 հազարը
30.10.2026 | 23:02
Կասեցվել է «Նոր Զովք» ընկերության հացի և հացաբուլկեղենի արտադրամասի արտադրական գործունեությունը
30.10.2026 | 22:47
ՔՊ-ն Աշտարակում առաջադրում է գործող համայնքապետ Թովմաս Շահվերդյանին
30.10.2026 | 22:33
Բաքվից հայտնում են, թե Թուրքիայի ԱԳՆ-ն մերժել է Ադրբեջանի դեսպանատան խնդրանքը՝ Անկախության օրվա առթիվ դրոշի գույներով լուսավորել խորհրդանշական օբյեկտները
30.10.2026 | 22:24
ՀՀ–ԵՄ վիզաների ազատականացման գործընթացը և սահմանների կառավարման բարեփոխումները․ Յոհաննես Լուխներն այցելել է նաև Մարգարայի անցակետ
30.10.2026 | 22:14
Քրեական ոստիկանները զենք-զինամթերք ապօրինի պահելու դեպք են բացահայտել․ կան ձերբակալվածներ
30.10.2026 | 22:01
Տոկաևն առաջարկել է Ռուսաստանին ընդգրկել Թյուրքական պետությունների կազմակերպության կազմում
30.10.2026 | 21:50
Վերագործարկվել է Գյումրին սնող 1000 մմ-ոց ջրատարը
30.10.2026 | 21:37
Ալինա Չարաևան կիսաեզրափակիչ դուրս եկավ Իտալիայում
30.10.2026 | 21:23
Բաքուն կաջակցի ԱՄԷ-ին, ոչ թե Թուրքիային․ Ալիևի հերթական հակաթուրքական քայլն ու ուղերձը Անկարային
30.10.2026 | 21:10
Սպիտակի գործող համայնքապետը կրկին առաջադրվում է․ ինչ պատմություններով է հիշվում Քաջայր Նիկողոսյանը
30.10.2026 | 20:58
Թրամփը հայտարարել է, որ Իրանի հետ պատերազմը «շուտով կավարտվի»
30.10.2026 | 20:47
Դաժան սպանությունից ուղիղ 12 տարի է անցել․ մեղավորներն ազատության մեջ են, վաղեմության ժամկետը՝ մոտ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Բանգլադեշի տապալված վարչապետ Շեյխ Հասինան տեղական դատարանի կողմից հեռակա կարգով դատապարտվել է մահապատժի՝ մարդկության դեմ հանցագործությունների համար, որոնք կապված են անցյալ տարի ուսանողական ապստամբության դաժան ճնշման հետ։ Նա ավելի վաղ փախել է երկրից և պաշտպանություն ստացել հարևան Հնդկաստանում։ Հնդկաստանի կառավարությունը չի բավարարել արտահանձնման հարցումները, գրում է The Insider-ը։

Միջազգային քրեական դատարանի երեք դատավորներից բաղկացած կազմը Հասինային մեղավոր է ճանաչել սպանություն պատվիրելու և վայրագությունները չկանխելու մեջ: Ընթերցելով դատավճիռը՝ դատավորը նշել է, որ «մեղադրյալը մարդկության դեմ հանցագործություններ է կատարել՝ հրահանգելով անօդաչու թռչող սարքերի, ուղղաթիռների և մահացու զենքերի օգտագործում»:

Հասինան իրեն մեղավոր չի ճանաչել, իսկ դատավարությունը որակել է «քաղաքական դրդապատճառներով ֆարս»։

«Թող նրանք կայացնեն այն դատավճիռը, որը ցանկանում են։ Ինձ համար միևնույն է։ Ալլահը ինձ այս կյանքը տվել է, և միայն Նա կարող է վերջ դնել դրան։ Ես դեռ կծառայեմ իմ ժողովրդին»,- դատավճռից առաջ արված հայտարարության մեջ նշել է Հասինան։

Քննության տվյալներով՝ անցյալ տարվա հուլիսին բողոքի ցույցերի ճնշման ժամանակ զոհվել է առնվազն 1400 մարդ։ Ցույցերը բռնկվել էին Հասինայի ավտորիտար կառավարման ֆոնին, որը տևել է Բանգլադեշում 15 տարի։ Նշվում է, որ դրանք ճնշելու համար նա հրամայել է փողոցներում տեղակայել զինված ոստիկանություն՝ կրակելու և սպանելու լիազորություններով։ Ցուցարարների վրա կրակոցները բողոքի ցույցերը վերածել էին ապստամբության։ 2024 թվականի օգոստոսի 5-ին, երբ բանակը հրաժարվել է ուժ կիրառել, Հասինան ուղղաթիռով տարհանվել է իր բնակարանից։ Այդ ժամանակից նա Հնդկաստանում է և հրաժարվել է մասնակցել դատավարությանը։ Նրան ներկայացնում է կառավարության փաստաբանը, դատավարությունն անցկացվում է նրա կողմից ստեղծված Միջազգային ռազմական հանցագործությունների դատարանում։

Մեղադրական եզրակացության համաձայն՝ Հասինան անձնական պատասխանատվություն է կրում խաղաղ բնակիչների մահվան համար։ Հիմնական վկաներից մեկը՝ նախկին ոստիկանապետ Չոուդհուրի Աբդուլլահ ալ-Մամունը, արդեն ընդունել է իր մեղքը և համաձայնել է ցուցմունք տալ նրա դեմ։ Գլխավոր դատախազը հայտարարել է, որ դատախազությունը գործում ապացույցներ ունի՝ չնայած ճնշմանը և ապացույցների ոչնչացմանը։

Հասինայի փախուստից հետո իշխանության է եկել Նոբելյան մրցանակի դափնեկիր Մուհամմադ Յունուսի գլխավորած ժամանակավոր կառավարությունը։ Այն խոստացել է բարեփոխումներ և ընտրություններ, սակայն մեկ տարվա ընթացքում չի կարողացել վերականգնել օրենքն ու կարգը։ Հասինայի «Ավամի լիգա» կուսակցությունը զրկվել է 2025 թվականի ընտրություններին մասնակցելու իրավունքից։ Այս որոշումը քննադատության է ենթարկվել որպես ոչ ժողովրդավարական, հատկապես՝ իսլամիստական ​​ընդդիմության աճող ժողովրդականությունը հաշվի առնելով։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի