Ինքնահռչակ Դոնեցկի իշխանությունները հայտարարել են, թե ուկրաինական հարձակման պատճառով մոտ 500 հազար բաժանորդ առանց էլեկտրաէներգիայի է մնացել․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

31.10.2026 | 16:57
Միրզոյանն ու Բահրեյնի ԱԳ նախարարը քննարկել են փոխգործակցության հարցեր
31.10.2026 | 16:36
Հայաստանում բացվել է «ՀայՓաս» ընկերության տվյալների կենտրոնը
31.10.2026 | 16:06
Արթուր Ոսկանյանը, Հովհաննես Հակոբյանն ու Էրիկ Հովսեփյանը՝ ԱԱ բրոնզե մեդալակիրներ
31.10.2026 | 15:55
Ծանրամարտի ԱԱ. Գոռ Սահակյանը վնասվածք է ստացել
31.10.2026 | 15:35
Առաջիկա օրերին հանրապետության առանձին շրջաններում անձրև կտեղա
31.10.2026 | 15:07
Միրզոյանն ու Լիբանանի ԱԳ նախարարը քննարկել են երկկողմ համագործակցության զարգացումը
31.10.2026 | 14:42
COP17-ի շրջանակում ընդունվել է շուրջ 50 որոշում․ արդյունքները գերազանցել են սպասելիքները․ նախարար
31.10.2026 | 14:18
Հայաստանի և Ֆրանսիայի փրկարար ծառայությունները կշարունակեն համագործակցությունը
31.10.2026 | 13:56
Հայաստանից՝ Էկվադոր. COP18-ը հյուրընկալող երկիրն ընտրված է
31.10.2026 | 13:33
Ամերիկյան ինդեքսները նվազել են
31.10.2026 | 13:24
Ըմբշամարտի ԱԱ. Հայաստանի վերջին ներկայացուցիչները պարտվեցին
31.10.2026 | 13:06
Արարատ Միրզոյանը մասնակցել է «Մանամայի երկխոսության» բացման արարողությանը
31.10.2026 | 12:34
Կյանքի թանկացման դեմ բողոքի ցույցերը տարածվում են Եվրոպայում․ ակցիաներ են եղել նաև Իտալիայի ավելի քան 60 քաղաքում
31.10.2026 | 12:28
Վահան Բիչախչյանը խաղադաշտ է վերադարձել շուրջ 3 ամսվա ընդմիջումից հետո. ՏԵՍԱՆՅՈՒԹ
31.10.2026 | 12:15
Ժաննա Անդրեասյանը գիտական ինստիտուտների ղեկավարների հետ քննարկել է ոլորտի բարեփոխումները
Բոլորը

Ռուսաստանի կողմից նշանակված ինքնահռչակ Դոնեցկի հանրապետության ղեկավար Դենիս Պուշիլինը հայտարարել է, որ ուկրաինական հարձակման հետևանքով Դոնեցկում, Մակեևկայում, Գորլովկայում և Յասինովատայում շուրջ 500,000 բաժանորդ առանց էլեկտրականության է մնացել։ Նա այս մասին գրել է իր տելեգրամի ալիքում, փոխանցում է Current time-ը։

«Էներգետիկներն անմիջապես սկսել են վերականգնել էլեկտրաէներգիան։ Այս պահին էլեկտրաէներգիան վերականգնվել է Գորլովկայում, Դոնեցկի որոշ հատվածներում և Մակեևկայում։ Արտակարգ աշխատանքները շարունակվում են»,- գրել է նա։

Ըստ տեղեկությունների՝ հարձակման է ենթարկվել Չայկինո 330 կՎ ենթակայանը։

Astra-ն էլ, հղում անելով տեղական ալիքներին, հայտնել է «Դոնեցկի մարզի օկուպացված մասում, այդ թվում՝ Դոնեցկում, Մակեևկայում, Գորլովկայում և Ենակիևոյում էլեկտրաէներգիայի լրիվ անջատման մասին»։ Ռուսաստանի իշխանությունների կողմից Գորլովկայի ղեկավար նշանակված Իվան Պրիխոդկոն հաստատել է քաղաքում էլեկտրաէներգիայի անջատման և վերանորոգման աշխատանքների մասին լուրերը։

«Նովայա գազետա Եվրոպա»-ն հաղորդել է, որ Ռուսաստանում անօդաչու թռչող սարքերի հարձակումների պատճառով էլեկտրաէներգիայի անջատումների և ցանցին հասցված վնասների մասնաբաժինը 2025 թվականին 9%-ից աճել է մինչև 11%-ի։

Ուլյանովսկի մարզի նահանգապետ Ալեքսեյ Ռուսկիխն էլ հայտարարել է Վեշկայմսկի շրջանում գտնվող ենթակայանի վրա հարձակման մասին։ Նա նշել է, որ ոչ ոք չի տուժել, բնակելի թաղամասերի էլեկտրամատակարարումը բնականոն կերպով գործում է։ Astra-ն պարզաբանել է, որ այս ենթակայանն ապահովում Ուլյանովսկի մարզի, Մորդովիայի, Չուվաշիայի և Սամարայի մարզերի էներգահամակարգերի միջև միացումը։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի