Ծրարներից մի քանիսում ՔՊ-ի և «Հաղթանակ» դաշինքի ծրարները տարօրինակ ձևով ծալված էին. Դանիել Իոաննիսյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

24.11.2026 | 11:25
Զապորոժիեին ռուսական հարվածի հետևանքով 2 մարդ է զոհվել, կան տասնյակ վիրավորներ
24.11.2026 | 11:17
Հայկ Մարտիրոսյանը գոհ է Total Chess-ի արդյունքից
24.11.2026 | 11:09
Բժշկությունից մինչև տեխնոլոգիաներ և բիզնես․ Healthcare Expo Armenia 2026-ը նոր հնարավորություններ է ստեղծում ընկերությունների համար
24.11.2026 | 11:08
Մոսկվայի ուղղությամբ ուկրաինական 355 ԱԹՍ է թռել․ օդանավակայաններում թռիչքների սահմանափակումներ են
24.11.2026 | 11:03
ԱԺ մարդու իրավունքների պաշտպանության և հանրային հարցերի հանձնաժողովի նիստը. ՈՒՂԻՂ
24.11.2026 | 11:00
Հայաստանը նախատեսում է 2027 թվականին ավարտել ԵՄ-ի հետ վիզաների ազատականացման ծրագրի առաջին փուլը․ Արփինե Սարգսյան
24.11.2026 | 10:50
Հայաստանի Առաջին խումբ․ Առաջատարները հաղթել են
24.11.2026 | 10:48
Հայ մանկական ուռուցքաբան Գևորգ Թամամյանը դարձել է ԱՀԿ ղեկավարի պաշտոնի ամենաերիտասարդ թեկնածուն
24.11.2026 | 10:40
Արմավիրում կինը մեղադրվում է ամուսնու վրա սպիրտ լցնելու և նրան հրկիզելով սպանելու մեջ․ նա կալանավորվել է
24.11.2026 | 10:35
Արտարժույթների փոխարժեքները՝ նոյեմբերի 24-ի դրությամբ
24.11.2026 | 10:22
Ալիկ Սարգսյանի մարզպետության տարիներին հողերի վարձակալության գործընթացում խախտումներ են հայտնաբերվել․ 563 մլն դրամի հող վերադարձվել է համայնքին
24.11.2026 | 10:10
Կոտայքում քննարկվել են ջրամատակարարման, աղբահանության, թափառող շների և տրանսպորտի խնդիրները․ ՄԻՊ
24.11.2026 | 09:54
Առաջին դասարանի ուսուցչուհին մեղադրվում է աշակերտին բռնության ենթարկելու և դասընկերներից մեկուսացնելու համար
24.11.2026 | 09:46
Վարչապետը պաշտոնական այցով ժամանել է Ռումինիա
23.11.2026 | 23:16
Սևանա լճի մակարդակը մեկ շաբաթում չի փոխվել․ այն 26 սմ-ով բարձր է նախորդ տարվա նույն օրվա ցուցանիշից
Բոլորը

Վաղարշապատում կայացած ՏԻՄ ընտրությունների վերաբերյալ հրավիրված ասուլիսի ընթացքում «Անկախ դիտորդ» դիտորդական առաքելության լիազոր ներկայացուցիչ Դանիել Իոաննիսյանը ներկայացրել է, թե ինչ բնույթի խախտումներ են արձանագրվել։

Նա նշել է, որ նախընտրական քարոզչության ընթացքում առաքելության դիտորդները զրուցել են 8 ուժերից յոթի հետ, դիտորդների հետ հրաժարվել են զրուցել միայն «Ժառանգություն» կուսակցությունից։

«Իրականացվել են տասնյակից ավել հարցումներ, դիտարկվել են շուրջ 35 նախընտրական հավաքներ։ Ուշադրության կենտրոնում է եղել նաև դահլիճների տրամադրման հետ կապված հարցերը։ Մասնավորապես, քաղաքական ուժերից մեկը ահազանգում էր դահլիճների տրամադրման դիմումների անտեղի մերժման բազմաթիվ դեպքերի մասին։ Մենք ուսումնասիրել ենք դրանք և տեսել ենք, որ ահազանգերի մի մասը, թեև տեղին են, մի մասը, իրապես համաչափ է, որ մերժվել են»,-նշել է նա։

Իոաննիսյանի խոսքով՝ խնդրահարույց են եղել նաև այն դեպքերը, երբ համայնքապետարանն իր ծրագրերով չնախատեսված դեպքերում քաղաքացիներին տրամադրել է ինչ-որ օգնություններ կամ դե ֆակտո օգնություններ, այդպիսով արձագանքել է քաղաքացիների խնդրանքներին։

«Տեսնում էինք, որ ՔՊ-ի նախընտրական քարոզչության ժամանակ քաղաքացիները մոտենում էին, Արգիշտի Մեխակյանից ինչ-որ բան էին խնդրում ու միգուցե այդ պահին Արգիշտի Մեխակյանն ասում էր՝ այդ բոլոր հարցերն ընտրություններից հետո, բայց հետո մենք տեսնում էինք, որ համայնքապետարանը հասցեագրում էր քաղաքացիների այդ խնդիրները, որոնց մի մասով, ինչպես ասացի, արդեն հանցագործության մասին հաղորդում է ներկայացվել, որովհետև սա ընկալում ենք որպես բարեգործության և քարոզչության մեկտեղման խախտում»,-նշել է նա։

Մանրամասները՝ տեսանյութում։