Եթե սեփականատիրոջը չներկայացնեիք «մոնստր», մեզ էլ ձեռի հետ՝ հանցագործներ, չէիք ստանա էս պատասխանը․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

24.11.2026 | 11:25
Զապորոժիեին ռուսական հարվածի հետևանքով 2 մարդ է զոհվել, կան տասնյակ վիրավորներ
24.11.2026 | 11:17
Հայկ Մարտիրոսյանը գոհ է Total Chess-ի արդյունքից
24.11.2026 | 11:09
Բժշկությունից մինչև տեխնոլոգիաներ և բիզնես․ Healthcare Expo Armenia 2026-ը նոր հնարավորություններ է ստեղծում ընկերությունների համար
24.11.2026 | 11:08
Մոսկվայի ուղղությամբ ուկրաինական 355 ԱԹՍ է թռել․ օդանավակայաններում թռիչքների սահմանափակումներ են
24.11.2026 | 11:03
ԱԺ մարդու իրավունքների պաշտպանության և հանրային հարցերի հանձնաժողովի նիստը. ՈՒՂԻՂ
24.11.2026 | 11:00
Հայաստանը նախատեսում է 2027 թվականին ավարտել ԵՄ-ի հետ վիզաների ազատականացման ծրագրի առաջին փուլը․ Արփինե Սարգսյան
24.11.2026 | 10:50
Հայաստանի Առաջին խումբ․ Առաջատարները հաղթել են
24.11.2026 | 10:48
Հայ մանկական ուռուցքաբան Գևորգ Թամամյանը դարձել է ԱՀԿ ղեկավարի պաշտոնի ամենաերիտասարդ թեկնածուն
24.11.2026 | 10:40
Արմավիրում կինը մեղադրվում է ամուսնու վրա սպիրտ լցնելու և նրան հրկիզելով սպանելու մեջ․ նա կալանավորվել է
24.11.2026 | 10:35
Արտարժույթների փոխարժեքները՝ նոյեմբերի 24-ի դրությամբ
24.11.2026 | 10:22
Ալիկ Սարգսյանի մարզպետության տարիներին հողերի վարձակալության գործընթացում խախտումներ են հայտնաբերվել․ 563 մլն դրամի հող վերադարձվել է համայնքին
24.11.2026 | 10:10
Կոտայքում քննարկվել են ջրամատակարարման, աղբահանության, թափառող շների և տրանսպորտի խնդիրները․ ՄԻՊ
24.11.2026 | 09:54
Առաջին դասարանի ուսուցչուհին մեղադրվում է աշակերտին բռնության ենթարկելու և դասընկերներից մեկուսացնելու համար
24.11.2026 | 09:46
Վարչապետը պաշտոնական այցով ժամանել է Ռումինիա
23.11.2026 | 23:16
Սևանա լճի մակարդակը մեկ շաբաթում չի փոխվել․ այն 26 սմ-ով բարձր է նախորդ տարվա նույն օրվա ցուցանիշից
Բոլորը

ՀԾԿՀ նիստում շարունակվում է ՀԷՑ-ին լիցենզիայից զրկելու հարցի քննությունը։ ՀԷՑ-ի գլխավոր տնօրենի նախկին պաշտոնակատար Դավիթ Ղազինյանը իր ելույթում վրդովմունք հայտնեց այն կապակցությամբ, որ հայտարարվում են՝ ՀԷՑ-ում խախտումները համակարգված և համատարած են։ Նրա խոսքով՝ վարույթում ՏԿԵՆ-ը «անգրագետ և սխալ ինֆորմացիա է ներկայացրել»։

ՀԷՑ-ի ժամանակավոր կառավարիչ Ռոմանոս Պետրոսյանն արձագանքեց Ղազինյանի ելույթին։

«Ես խնդրում եմ զեկուցողին կոռեկտության կոչ անել և զեկույցի, ելույթի մեջ զերծ մնալ որակումներից, քաղաքական գնահատականներից և կոռեկտությունից դուրս արտահայտություններից, այլապես չգիտեմ՝ ինչի կվերածվի»,- դիտարկում արեց Պետրոսյանը։

ՀԾԿՀ նախագահը դիտողություն արեց Ղազինյանին իր ելույթում վիրավորական գնահատականներ տալու համար, Ղազինյանն էլ ժամանակավոր կառավարչին հորդորեց իր հետ սպառնալիքներով չխոսել։

«Եթե սեփականատիրոջը չներկայացնեիք «մոնստր», մեզ էլ ձեռի հետ՝ հանցագործներ, չէիք ստանա այս պատասխանը։  Խնդրում եմ օբյեկտիվություն։ Հանձնաժողովը գոնե թղթի վրա անկախ է»,- դիմելով Մեսրոպյանին՝ ասաց Դավիթ Ղազինյանը։

Մանրամասները՝ տեսանյութում։