Հաշվառումից հանելու վերաբերյալ դիմում ՆԳՆ միգրացիայի և քաղաքացիության ծառայության որևէ տարածքային ստորաբաժանումում չի ստացվել․ ՆԳՆ

Լուրեր

30.10.2026 | 23:30
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
30.10.2026 | 23:27
Նոյեմբերի 1-ից ուժի մեջ են մտնում օտարերկրացիներին կացության կարգավիճակ տրամադրելու նոր կարգավորումները
30.10.2026 | 23:13
Ուկրաինայի դեմ պատերազմում զոհված ռուս զինծառայողների թիվը կարող է գերազանցել 500 հազարը
30.10.2026 | 23:02
Կասեցվել է «Նոր Զովք» ընկերության հացի և հացաբուլկեղենի արտադրամասի արտադրական գործունեությունը
30.10.2026 | 22:47
ՔՊ-ն Աշտարակում առաջադրում է գործող համայնքապետ Թովմաս Շահվերդյանին
30.10.2026 | 22:33
Բաքվից հայտնում են, թե Թուրքիայի ԱԳՆ-ն մերժել է Ադրբեջանի դեսպանատան խնդրանքը՝ Անկախության օրվա առթիվ դրոշի գույներով լուսավորել խորհրդանշական օբյեկտները
30.10.2026 | 22:24
ՀՀ–ԵՄ վիզաների ազատականացման գործընթացը և սահմանների կառավարման բարեփոխումները․ Յոհաննես Լուխներն այցելել է նաև Մարգարայի անցակետ
30.10.2026 | 22:14
Քրեական ոստիկանները զենք-զինամթերք ապօրինի պահելու դեպք են բացահայտել․ կան ձերբակալվածներ
30.10.2026 | 22:01
Տոկաևն առաջարկել է Ռուսաստանին ընդգրկել Թյուրքական պետությունների կազմակերպության կազմում
30.10.2026 | 21:50
Վերագործարկվել է Գյումրին սնող 1000 մմ-ոց ջրատարը
30.10.2026 | 21:37
Ալինա Չարաևան կիսաեզրափակիչ դուրս եկավ Իտալիայում
30.10.2026 | 21:23
Բաքուն կաջակցի ԱՄԷ-ին, ոչ թե Թուրքիային․ Ալիևի հերթական հակաթուրքական քայլն ու ուղերձը Անկարային
30.10.2026 | 21:10
Սպիտակի գործող համայնքապետը կրկին առաջադրվում է․ ինչ պատմություններով է հիշվում Քաջայր Նիկողոսյանը
30.10.2026 | 20:58
Թրամփը հայտարարել է, որ Իրանի հետ պատերազմը «շուտով կավարտվի»
30.10.2026 | 20:47
Դաժան սպանությունից ուղիղ 12 տարի է անցել․ մեղավորներն ազատության մեջ են, վաղեմության ժամկետը՝ մոտ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

«Թաթոյան» հիմնադրամի դիտորդների արձանագրությունների վերաբերյալ հայտնում ենք, որ ընտրողների ցուցակներում մահացած անձանց հատուկենտ առկայությունը պայմանավորված է այն հանգամանքով, որ Միգրացիայի և քաղաքացիության ծառայությունը որոշ դեպքերում չունի տեղեկություն անձի մահվան վերաբերյալ։ Այս մասին պարզաբանում է տարածել Ներքին գործերի նախարարությունը։

«Հայաստանի Հանրապետությունում մահացած անձի տվյալները բնակչության պետական ռեգիստրից հանվում են ՔԿԱԳ մարմնի կողմից մահվան վկայական տրամադրելու պահին՝ ՀՀ քաղաքացու անձնագիրն անվավեր ճանաչելու ժամանակ։

ՀՀ տարածքից դուրս մահացած անձանց վերաբերյալ տվյալները բնակչության պետական ռեգիստրից հանվում են շահագրգիռ անձի կողմից մահվան վկայականը սահմանված կարգով թարգմանված և պատշաճ նոտարական վավերացմամբ ՀՀ ՆԳՆ միգրացիայի և քաղաքացիության ծառայություն ներկայացնելու դեպքում։ Գործընթացը կազմակերպվում է նաև համայնքային ոստիկանության կողմից իրականացվող ստուգումների միջոցով։

«ՀՀ Էջմիածին, Սուրբ Մեսրոպ Մաշտոց 22, բնակարան 44 հասցեում» հաշվառված քաղաքացու վերաբերյալ հայտնում ենք, որ նշված անձի հաշվառումը կատարվել է դեռևս 26․09․1996թ․-ին օրենքով սահմանված կարգով։

Միաժամանակ տեղեկացնում ենք, որ վերջինիս հաշվառումից հանելու վերաբերյալ դիմում ՀՀ ՆԳՆ միգրացիայի և քաղաքացիության ծառայության որևէ տարածքային ստորաբաժանումում չի ստացվել, սեփականատերը կամ համասեփականատերերից որևիցէ մեկը մահացածին հաշվառումից հանելու համար կարող է մոտենալ ՄՔԾ ցանկացած տարածքային ստորաբաժանում»,-նշվում է հայտարարության մեջ։